25 October, 2016

Նյութականը հանդիպում է ոչ նյութականին, մաս 2րդ / Tangible meeting intangible, part 2


«Ներգրավելով Վանաձորը» ծրագրի և Եվրոպայի ժառանգության օրերի շրջանակներում, սեպտեմբերի 25-ին կայացավ «Ներգրավելով Վանաձորը» ռոք երաժշտության սպասված բացօթյա փառատոնը, Վանաձորի քիմիական գործարանի մշակույթի պալատի հարակից տարածքում, որը շրջապատված է քաղաքի երբեմնի հզոր արդյունաբերական համալիրներով՝ Քիմկոմբինատ, ԳԻՊԿ, Շոլկ և այլն։
Երևանյան և վանաձորյան խմբերը և մեծաքանակ հանդիսատեսը տոնեցին Վանաձորի արդի նյութական և ոչ նյութական ժառանգությունը, ռոք երաժշտության՝ վանաձորյան քաղաքային մշակույթի եզակի օրինակներից մեկի աջակցությամբ։

/////

In the framework of Engage Vanadzor project and European Heritage Days, on September 25th a grand open air rock concert was held at the park adjunct to the cultural palace of Vanadzor chemical plant. The area is surrounded by industrial giants from its glorious past, The Chemical plant, GIPK (chemical adhesives plant), SHOLK (textile factory) and others.
Bands from Vanadzor and Yerevan and the numerous spectators celebrated the city’s modern tangible and intangible heritage with the help of rock music, which is a unique example of urban culture in the city of Vanadzor. 

















///// Creative Common / 2009-2016 // urbanlab.am

23 September, 2016

Նյութականը հանդիպում է ոչ նյութականին / Tangible meeting intangible

Ներգրավելով Վանաձորը ծրագրի շրջանակներում կկայանա ռոք երաժշտության փառատոն Վանաձորի քիմիական գործարանի մշակույթի պալատին հարակից տարածքում։ Տարածքը շրջապատված է քաղաքի երբեմնի հզոր արդյունաբերական համալիրներով՝ Քիմկոմբինատ, ԳԻՊԿ, Շոլկ և այլն։
Ռոք երաժշտությունը Վանաձարի արդի քաղաքային մշակույթի եզակի օրինակներից է։ Լինելով հանրապետության երրորդ քաղաքը, Վանաձորի ավանդը հայաստանյան ռոք երաժշտության զարգացման մեջ անգերազանցելի է։
Համերգը եզակի առիթ է տոնելու, ճանաչելու, գնահատելու և վերարժևորելու քաղաքի արդի, նյութական և ոչ նյութական արժեքներն ու ժառանգության հավակնորդ երևույթները ։

Բացօթյա և անվճար փառատոնին մասնակցելու են Վանաձորյան և Երևանյան խմբեր։

////

In the framework of Engage Vanadzor project a grand rock concert will be held at the park adjunct to the cultural palace of Vanadzor chemical plant. The area is surrounded by industrial giants from its glorious past, The Chemical plant, GIPK (chemical adhesives plant), SHOLK (textile factory) and others.
Rock music is a unique example of urban culture in the city of Vanadzor. Being the third largest city in the republic, Vanadzor’s investment in flourishing rock music of Armenia is unequaled.
The concert is a rare chance to celebrate, comprehend, re-evaluate and appreciate the city’s modern, tangible and intangible cultural phenomenon that are aspirant to become cultural heritage.
Bands from Vanadzor and Yerevan will take part at the open air and free concert.






///// Creative Common / 2009-2016 // urbanlab.am

22 September, 2016

Ներգրավելով Համայնքը / Engaging the Community

Ներգրավելով Վանաձորը ծրագրի շրջանակներում կայացան նախատեսված հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումներին ներկա գտնվեցին նախագծի թեմայով հետաքրքրվող անհատներ, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մասնագիտական առումներով հետաքրքրվածներ՝ ճարտարապետներ, երաժիշտներ և այլք։
Մասնակիցները համայնքի տարբեր տարիքային սերունդների ներկայացուցիչներ էին, որի պատճառով հանդիպումները անցան բուռն ու հետաքրքիր։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Վանաձորի ժառանգության առկա իրավիճակը, հնարավոր գործողությունները, նաև ծրագրի իրականացման վերաբերյալ կարծիքներ ու առաջարկներ։
Հանդիպումները փաստեցին նաև, որ Վանաձորի արդի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանության համար, համայնքի ներգրավածության ցանկությունը բավականին բարձր է։

Հանդիպումները կայացան Վանաձորի Տիկնիկային թատրոնի նախասրահում։ Թատրոնի շենքը լինելով Վանաձորի մոդերնիստական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը՝ երկար տարիներ նաև նպաստել է Վանաձորի ռոք երաժշտության զարգացմանը՝ հյուրընկալելով բազմաթիվ համերգներ և միջոցառումներ։

////

In the framework of Engage Vanadzor project, two community charrettes were held as planned.
The charrettes were attended by individulas interested with the subject of the project, representatives of local NGO’s and local authorities, as well as people with concrete professional interests, such as architects, musicians, etc.
Participants were of different age generations of the commuinity, which made the meetings enthusiastic and interesting.
During the meetings, discussion went on subjects such as the current state of Vanadzor’s heritage, possible actions, also opinions and suggestions about the realization of the project.
These discussions came to prove that the will for community’s engagement for preservation of the city’s modern, tangible and intangible heritage is very high.
Charrettes were held at the foyer of the city’s puppet theater building. The building is not only a unique example of modern architecture in the city, but also it has a huge history of helping the local rock music scene by hosting many concerts over the years.





















///// Creative Common / 2009-2016 // urbanlab.am

06 September, 2016

Արդյունաբերական դիմավորում / An Industrial Greeting

Վանաձորի մուտքային հանգույցում գտնվող հսկայական արդյունաբերական համալիրները քաղաքի ճանաչելիության կարևոր նշաններից են։
Արհեստական մանրաթելերի գործարանի և Վանաձորի ջերմաէլեկտրակայանի ծխատար աշտարակները այցելուներին դիմավորում են քաղաքին մոտենալուց դեռ մի քանի կիլոմետր առաջ։
Այս երկու արդյունաբերական հսկաները դարձել են Վանաձորի քաղաքային միջավայրի և կերպարի անբաժանելի մասը, ինչպես նաև ժամանակին խորհրդանշել են երկրի առաջադեմ արդյունաբերությունը։

The two giant industrial complexes located by the entrance hub of the city of Vanadzor, can be considered as important visual identifications of the city.
Chimneys of the chemical fibers plant and the thermal power station of Vanadzor greet the visitors even from kilometers away.
These two industrial giants became an integral part of the city fabric and have been a symbol of the country’s past advanced industry.

video

Վանաձորի արհեստական մանրաթելերի գործարան, գործարկվել է 1962 թ․ / Chemical/artificial fibers plant of Vanadzor, inagurated in 1962

Վանաձորի ջերմաէլեկտրակայան / Vanadzor Thermal Power Plant


Վանաձորի ջերմաէլեկտրակայան / Vanadzor Thermal Power Plant

Վանաձորի արհեստական մանրաթելերի գործարան, գործարկվել է 1962 թ․ / Chemical/artificial fibers plant of Vanadzor, inagurated in 1962


Վանաձորի ջերմաէլեկտրակայան / Vanadzor Thermal Power Plant

Վանաձորի արհեստական մանրաթելերի գործարան, գործարկվել է 1962 թ․ / Chemical/artificial fibers plant of Vanadzor, inagurated in 1962



///// Creative Common / 2009-2016 // urbanlab.am

18 August, 2016

Մոդեռնիստական կոլաժ՝ Վանաձոր / Modernist Collage: Vanadzor


Վանաձորը ոչ միայն հարուստ է արդյունաբերական հսկա համալիրներով, այլ նաև յուրահատուկ մոդեռնիստական ճարտարապետական նմուշներով, որոնք արժանի են ուշադրության, վերականգնման ու պահպանման։

Vanadzor is not only rich with giant industrial complexes, but also boasts peculiar examples of modernist architecture, which are worth of attention, restoration and protection.

Վանաձորի Արմենիա առողջարանային համալիր / Armenia sanatorium of Vanadzor

Բազում թաղամաս, բազմաֆունկցիոնալ (բնակելի և հասարակական) շենք / Multi functional building (residential and public services), Bazum district

Դիմաց թաղամաս, բնակելի շենք / Residential building, Dimats district

Կարս ռեստորան (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, 1965 թ) Kars restaurant (architect: Raphael Israelyan, 1965)

Պիոներ պալատի մուտքային աստիճաններ / Pioneers’ Palace, Entrance stairs


///// Creative Common / 2009-2016 // urbanlab.am

12 August, 2016

Լոռի մարզադաշտ, Վանաձոր / Lori Stadium, Vanadzor

Ներգրավելով Վանաձորը ծրագրի շրջանակներում, ուրբանլաբը այցելել է Վանաձորի Լոռի մարզադաշտը, որը կառուցվել է 1965 թվականին։
In the framework of Engage Vanadzor project, urbanlab team visits Lori Stadium in Vanadzor, which was constructed in 1965.






///// Creative Common / 2009-2016 // urbanlab.am

09 August, 2016

Ավտոգեն-մաշ Վանաձոր / Avtogen-mash Vanadzor



Ներգրավելով Վանաձորը ծրագրի շրջանակներում, ուրբանլաբը այցելել է Վանաձորի Ավտոգեն-Մաշ գործարան, որը գործարկվել է 1947 թվականին։

In the framework of Engage Vanadzor project, urbanlab team visits Avtogen-Mash factory in Vanadzor, which was inaugurated in 1947.




///// Creative Common / 2009-2016 // urbanlab.am