Posts

Showing posts from 2010

Ծառերի եւ լուսավորության ձեւավորման մրցույթ

Պողոսյան պարտեզները, ի կատարումն Պողոսյան հիմնադրամի հանձնարարականի, հայտարարում է Մրցույթ՝ Ծառերի եւ լուսավորության ձեւավորման ստեղծագործական եւ ինքնաբավ գաղափարների համար։

Մրցույթի նպատակն է բացահայտել եւ կիրառել նոր մոտեցումներ Երեւանի Սիրահաների այգում Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոնակատարությունների անցկացման շրջանակում իրականացվող աշխատանքներում։

Մրցույթը բաց է արհեստավարժ մասնագետների եւ ուսանողների համար՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, աշխատանքային փորձից։  

տես՝  http://treeandlighting.blogspot.com/

© 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved.

Վենետիկի ճարտարապետական Բիենալեն՝ մենաշնորհ

Image
Հաճախ որեւէ քաղաքաշինական կամ ճարտարապետական նախաձեռնությունից վրդովված ուզում ես ինչ որ բան գրել ու ներկայացել նման ՙնախաձեռնությունների՚ վտանգավորությունը։ Ամեն անգամ ցանկություն է առաջանում ասել. ՙՀարգելինե°րս, ախր դուք քաղաք եք կառուցում,, էնպես չի որ դուք մի քիչ վատ մանակավարժ եք երեխա եք ծեծում կամ վատ ոստիկան… դուք ճարտարապետ եք, որի սխալները գրեթե անուղղելի են…՚։ Ամեն անգամ մտածում եմ. ՙկոլեգա են կարողա իսկականից այդպես են մտածում՚, կամ ասում եմ՝ միգուցե ես եմ սխալվում… Բայց հետո երբ իրականացնում են այդ ամենը արդեն կանգնում ես կոտրած տաշտակի առաջ… Ու այսպես ամեն անգամ։ 

Հաճախ մտածում եմ. ՙկարո±ղա ես եմ շատ բարդացնում այս ամեն ինչը՚, երբեմն էլ մտածում եմ. ՙլավ հո± չես կարող ամեն ինչ թողնել ու զբաղվել ուրիշների ՙչաշխատածի՚ փոխարեն աշխատելով…՚։ Վերջին 7 - 8 տարիներին յուրաքանչյուր տարի Վենետիկի ճարտարապետական բիենալեի հայկական տաղավարի արդյունքներից բոլորս զարմանում ու զայրանում ենք։ Զարմանում, որ այս մարդիկ չեն ուզում հասկանան ինչ է իրենից ներկայացնում բիենալեն,, զայրանում որ ին…

"Դեպի ու՞ր Երևան" հաղորդաշարի առաջին հեռարձակումը

Բավականին հետաքրքիր նյութ հատակապես քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների համար...

http://www.youtube.com/watch?v=9LObKgj2Z5c

http://www.youtube.com/watch?v=NRHyLHN1eiM 

Ընդունվեց Գլխավոր պողոտայի վերակառուցման էսքիզային նախագիծը

Image
Սեպտեմբերի  10-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքաշինության խորհրդի նիստ: Քննարկվեցին գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի Կենտրոնական փոստատնից Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի վերակառուցման էսքիզային նախագիծը և Երևանի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում կաթողիկոսական նստավայրի և Սուրբ Աննա եկեղեցու նախագիծը: Խորհրդի նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Գլխավոր պողոտայի Սարյան փող.-Մաշտոցի պող. ընկած հատվածի վերակառուցման նախագիծը քաղաքաշինության խորհրդում նախկինում արդեն քննարկվել էր. վերջին քննարկումը տեղի էր ունեցել մոտ երկու ամիս առաջ:  Հեղինակային խմբի առաջարկն այն ժամանակ քաղաքաշինության խորհրդի կողմից  չէր ընդունվել: Սեպտեմբերի 10-ի նիստին, հաշվի առնելով քաղաքաշինության խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և խորհրդի անդամների դիտողություններն ու առաջարկները, ներկայացվել էր փոփոխությունների ենթարկված և հիմնովին փոփոխված նոր նախագիծ: Ի տարբերություն նախկին նախագծի` ներկայացված նոր տարբերակում արդեն չկար Գլխավոր պող…

ԵՃՇՊՀ-ն արձագանքում է

«Առավոտում» (23.06.2010թ.) ԵՃՇՊՀ մի խումբ ուսանողներ դժգոհել էին բուհում առկա կաշառակերության դրսեւորումներից, ինչի առնչությամբ ստացել ենք բուհի արձագանքը: «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը հե-տեւողականորեն գնում է կոռուպցիան բուհական համակարգից արմատախիլ անելու ճանապարհով՝ այդ գործընթացում ակտիվորեն ներգրավելով ուսանողական խորհրդի ուժերը։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասը ազնիվ, պրոֆեսիոնալ մասնագետներ են, որոնց առկայությունը պատիվ կբերի աշխարհի ցանկացած համալսարանի։ Համալսարանը բարի համբավ ունի հասարակության լայն շրջաններում, որի արդյունքում տարեցտարի աճում են համալսարանի դիմորդների որակական եւ քանակական ցուցանիշները։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր հաստատությունում, այնպես էլ մեր համալսարանում չի բացառվում որոշ անձանց կողմից նեգատիվ երեւույթների դրսեւորումները, սակայն դրանք վաղուց արդեն կարող են կրել միայն եզակի բնույթ։ Յուրաքանչյուր կոռուպցիոն ռիսկի բացահայտման դեպքում, համալսարանում ազնիվ մեծամասնության կողմից ստեղծված բա…

New Official Web site of Sarhat and Partners

Image

ՍՏԻՊՎԱԾ ԵՆՔ ԴԻՄԵԼ

"Առավոտ" օրաթերթ, 23.06.2010 Բաց նամակ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին
Մենք՝ Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ցերեկային եւ հեռակա բաժնի մի խումբ ուսանողներ, ձեզ տեղյակ ենք պահում համալսարանում տեղի ունեցող դրամաշորթության եւ կաշառակերության մասին։ Կան գնահատական ստանալու որոշակի սահմանված գներ, որը մենք չենք կարող վճարել եւ չենք ստանա գնահատական։ Դասախոսները ուղարկում են ամբիոնի վարիչների մոտ, իսկ նրանք պահանջում են ավելի մեծ գումարներ։ Նախագծերի, առաջադրանքների եւ լաբորատոր աշխատանքների համար՝ մինչեւ 20 հազար դրամ։ Իսկ ֆիզիկա, մաթեմատիկա, գծագրություն առարկաների համար հարկ է վճարել 40 հազար դրամ։ Երբ վճարում ենք, ամբիոնի վարիչն առանց հարցնելու նշանակում է։ Հեռակա բաժնի օտար լեզուների եւ հայերենի համար վճարում ենք 15 հազար։ Ամբիոնի վարիչը թույլ չի տալիս, որ դասախոսները լրացուցիչ պարապեն մեզ հետ, եւ ինքն է գումարը վերցնում ու գնահատում՝ ըստ պահանջի։ Մենք մեր անունները ձեզ չենք հայտնում, քանի որ նույն օրը մեր հե…

միակ ճարտարապետական դպրոցը Հայաստանում

Image
Հայաստանը մեկն է այն հազվադեպ երկրներից որտեղ գոյություն ունի միայն մեկ ճարտարապետական դպրոց։ Համեմատելով նման բնակչությամբ երկրների հետ (Լատվիա, Ալբանին, Մոլդովա) Հայաստանը միակն է որ ունի միայն մեկ ճարտարապետական դպրոց։ Դա ունի իր թե դրական թե բացասական ազդեցությունը ճարտարապետական կրթության վրա։ Դրական ազդեցության ամենակարեւոր բաղադրիչն է այն, որ միակ ճարտարապետական դպրոցը լինելով այն հնարավորություն է տալիս մեկ տեղում կենտրոնացնել ճարտարապետական հանրության ուժերը եւ կրթական պրոցեսը դարձնել էլ ավելի ամբողջական։ Լինելով միակը այն հնարավորություն է տալիս ճարտարապետական հանրությանը անկախ մասնագիտական մոտեցումներից եւ ուղղվածություններից համալսարանը օգտագործել որպես հարթակ մեկտեղելու ու քննարկելու ճարտարապետությունը եւ քաղաքաշինությունը։ Բնականաբար այս համատեղումը երբեմն միավորելու զատ նաեւ կատարում է կազմալուծող ազդեցություն եւ որոշ հարցերում դպրոցը դարձնում է է ավելի պահպանողական եւ այնտեղ գերիշխող գաղափարները կարող են դառնալ անքննարկելի որն իր հերթին սահմանափակելու է նոր գաղափարներ…
Image
Երիտասարդության պալատի տեղում վեր կխոյանա ճապոնացի ճարտարապետի նախագծած շինությունը Միջազգային բաց ճարտարապետական մրցույթի հաղթող է ճանաչվել ճապոնացի Կիյոկազու Արային` Arai Architects ընկերության տնօրենը: Այդ մասին հայտնել է ծրագրի ղեկավար, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մայիսի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Մրցույթի ժյուրին մեծ և դժվարին աշխատանք է կատարել և երկօրյա քննարկումներից հետո միաձայն ընտրել է հաղթողին` Arai Architects ընկերությանը»,-ասել է Լևոն Վարդանյանը` հավելելով, որ հիմնական պայքարը գնում էր երկու աշխատանքների միջև` Arai Architects ընկերության և ֆրանսիական երկու` Agence search և Series et Series ընկերությունների միջև, որոնց աշխատանքներն արժանի էին առաջին տեղի: Կիյոկազու Արայի նախագիծը ներառում է հյուրանոց, գործարար կենտրոն և բնակարանային համալիր, որ կկառուցվի նախկին Երիտասարդական պալատի տեղում: Համալիրի ամենաբարձր շենքը կլինի 101-մետրանոց «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցը:

«Այդ շենքը կլինի Երևանի ամենաբարձրահարկ կառույցը: Մինչ այդ քաղաքի ամենաբարձր շինությու…

SESAM010 [at] Russia

Image

Pompidou-Metz

StakeholdersBuilding owner
Communauté d’Agglomération de Metz Métropole, www.metzmetropole.fr
Building owner representative
City of Metz www.mairie-metz.fr
Project partner
Centre Pompidou, Paris www.centrepompidou.fr
Design and construction management
Architects: Shigeru Ban Architects Europe, with Jean de Gastines, Paris
Additional architect during the competition phase: Philip Gumuchdjian, London
Structural engineers: Arup, London
Shigeru Ban has worked with Jean de Gastines since 2000 on all his projects in France. Together they founded, in 2004, Shigeru Ban Architects Europe, a Paris-based subsidiary of the Japanese company Shigeru Ban Architects Tokyo.
Other contributors
Economist: J.P. Tohier, Paris
Fluids engineering: Gec Ingénierie, Boulogne-Billancourt
Scenography: Scénarchie, Saint-Denis
Acoustics specialist: Commins Acoustics Workshop, Paris
Security consultant: Casso & Compagnie, Paris
Restaurant consultant: Systal, Paris
Lighting specialists: L’Observatoire 1…

Եկեղեցուն դե՞մ են

Image
Հարցազրույց երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ:

17 մարտ 2010


«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, երիտասարդ ճարտարապետ, դասախոս Սահրատ Պետրոսյանը նշում է, որ նախաձեռնող խմբի շատ անդամներ նմանօրինակ ակցիաներով հանդես են եկել նաեւ այլ դեպքերում: Հատկապես ակտիվ են եղել Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ:

-Ինչո՞ւ այս նախաձեռնությունը անհամեմատ ավելի մեծ արձագանք ստացավ:

-Դրա համար թերեւս 3 հիմնական պատճառ կա: Նախ ամառային դահլիճի ճարտարապետական նշանակությունը համախմբել է ճարտարապետների հանրույթի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Երկրորդ որոշիչ պայմանը սոցիալական ցանցերի աննախադեպ ակտիվությունն էր: Ընդամենը 2 օրվա ընթացքում մեզ միացան 2000 հոգի: Այս երկու գործոնները հաստատում էին, որ իսկապես կա հասարակական պահանջ, եւ պետք է պայքարել այդ պահանջը շահագրգիռ կողմերին հասցնելու համար: Երրորդ հարցն այն է, որ այս դեպքում պայքարը ոչ թե շահույթ հետապնդող որեւէ կազմակերպության կամ անհատի, այլ եկեղեցու դեմ է. եկեղեցի, որի մի մասնի…

վերաիմաստավորում

Վերջին գրառումս որը կարելի է գրառում համարել արդեն ունի մոտ մեկ ամսվա վաղեմություն։ Մի ամիս որն անձամբ իմ համար եւ կարծում եմ շատերի համար ճարտարապետական առումով շատ արժեքավոր էր։ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը որն կարողացավ կոնսոլիդացնել ողջ ճարտարապետական հանրությանը եւ հատելով նեղ մասնագիտական շրջանակները դարձավ հանրության ապաքաղաքական ամենաշատ քննարկվող հարցը։ Հատկապես եթե այն դիտարկենք որպես մշակութային խնդիրների վերաբերյալ նորից վերջին շրջանում ամենաշատ քննարկվող հարցը ապա այն ձեռք է բերում շատ ավելի կարեւոր արժեք ու կարող է ունենալ անկյունաքարային նշանակություն։

Մտածում էի որ պետք է գրեմ ամառային դահլիճի ու մեր բոլորիս մտահոգությունների մասին սակայն զուտ շուկայական առաջարկի ու պահանջարկի տրամաբանությունից ելնելով խնդիր ունեի ներկայացնել ինչ որ մի բան որն մինչ այժմ չի ներկայացվել (քանի որ վստահ եմ այս նյութը ընթերցողները արդեն բազմաթիվ անգամներ ծանոթացել են խնդրին ու հատկապես մեր դիրքորոշման հետ) կամ գոնե շատ հակիրճ ու ամփոփ ներկայացնեմ ինչ ենք ուզում եւ հատկապես ինչու ենք …

ՀԱՎԱՔՎԵԼ Է 23 000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Image
Հարցազրույց  ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ, ով Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանության ստորագրահավաքի նախաձեռնողներից

Սարհատ, ստորագրահավաքը վերջացավ,  քանի՞ ստորագրություն ունեք:

Մեկ շաբաթվա ընթացքում 23.388 ստորագրություն, որոնք ուղարկվել են նախագահին, ԱԺ նախագահին, կաթողիկոսին և վարչապետին` չորս հիմնական պահանջով, որոնք հիմնականում վերաբերում են Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը չքանդելուն: Չորս հիմնական պահանջներն են` առաջին` այն հանվել է հուշարձանների ցանկից օրենքի կոպիտ խախտումով, երկրորդ`  ճարտարապետական հանրությունը գրեթե վստահ է, որ այն ճարտարապետական արժեք է և չպետք է քանդվի, երրորդ` սա շարունակությունն  է քաղաքի հետ անխնա ձևով վարվելու և պատմանական շերտերը չպահպանելու, 4-րդ` հասարակությունը պահանջում է, որ նման կարգի քաղաքաշինական գործընթացներում ինքն իր կարծիքն արտահայտելու հնարավորություն ունենա և իրենից գաղտնի ոչինչ չարվի:

Սարհատ, մինչ այդ էլ պայքարում էիք Հյուսիսային պողոտայի,  Բուզանդի փողոցի համար, բայց արդյունք չեղավ: Ինչո՞ւ հանկարծ այս մի կետից այսքան մ…

EASA 2010 at Manchester

Image
Եվրոպայի ուսանող ճարտարապետներ համագումարի  2010 թվականի ամառային  հավաքը (EASA Summer Camp) տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքումª հուլիսի 31-ից oգոստոս 14-ը:

Հայաստանին հատկացված է 4 տեղ: Յուրաքանչյուր մասնակից պետք է վճարի 115 եվրո մասնակցության համար, որը ծածկելու է բնակության եւ սննդի ծախսերը: Ճանապարհածախսը եւ վիզայի գումարները ներառված չեն եւ հոգում են մասնակիցները: Այս տարվա թեման էª ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ (Identity): Մասնակիցները թեմային եւ հավաքի այլ մանրամասներին կարող են ծանոթանալ www.easauk.net համացանցում գտնող կայքից:

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հետեւյալ նախընտրությամբ. ներկայացնեն լավագույն անգլերեն հոդվածը “Identity” թեմայով, մասնակցած լինել EASA-ի կողմից հայտարարված ցանկացած մրցույթին,լինեն ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներ,լինեն բակալավրիատուրայի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ մագիստրատուրայի 5-րդ կուրսի ուսանողներ, կամ ասպիրանտ, լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մասնակցեն EASA-ի միջոցառումներին առաջին անգամվա համար,տիրապետեն անգլերեն լեզվին բանավոր հ…

խոհեր

կան ճարտարապետների շատ փոքր խումբ որոնք եւ ունեն քաջություն հայտնելու իրենց տեսակտը զոհելով ինչ որ բաներ՝ պատվերներ գումար եւ այլն։ դրանք շատ քիչ են ոնց որ ասեց արսենը։ նման վիճակ կա ամեն ոլորտներում։ ճարտարապետություն տարբերվումա մյուսներից որ տարբեր տեսակի մարդիկ կարողանում են տեսակետ հայտնել ու դա շատ լավա ու իսկականից հարստացնումա ճարտարապատությունը որպես մտածողություն։

արսենի հետ մենք շատ ենք պայքրել դալմաայատիպ խուժանությունների դեմ։ մեկ մեկ շատ փոքր հաջողություններ ենք ունեցել մեկ մեկ էլ ոչ մի բանի չենք հասել։ քանի որ մնացյալ ճարտարապետները ինչ ինչ պատճառներով չեն աջակցել։

այս դեպքը էն միակ դեպքերիցա որ կարող հաջողություն լինի քենի որ հատվում են մի քանի տարբեր մոտեցումներ որոնց մասին արսենը լավագույնս ներկայացրել իրա գրառումում։ այսինքն մենք մտ քանի հոգով դեմ ենք որ տեղի են ունենում երեւանի հերնանիծումները ու մեկ էլ այս դեպքում հերնանիծողներն էլ միանում են մեզ ու ասում են որ յա հերն մի անիծեք... ու սա հաջողության դեպքում կարողա իրա հետ բերի շարունակական շղթա։ չնա…

Փրկենք կ/թ Մոսկվան

Հարգելիներ կարող եք կարդալ կից նամակը որ ուղարկվելու է Կաթողիկոսին ու Վարչապետին։
Ցանկության դեպքում կարող եք միանալ...


___________________________________________________________________


Նորին Սուրբ Օծություն Տ.Տ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ք. Երեւան
08 մարտ 2010թ.

Վեհափա’ռ Տեր,

Տեղեկացանք, որ ՀՀ Կառավարությունը, սույն թվականի փետրվարի 25-ին, որոշում է ընդունել` Երեւանի Աբովյան փողոց 18 հասցեում գտնվող ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար:
Արժեւորելով հայ առաքելական եկեղեցու արդի դերակատարությունը անկախ Հայաստանի Հանրապետության շենացման գործում, ինչպես նաեւ գիտակցելով, որ քաղաքային տարածքների պատմականորեն ձեւավորված, ապա խեղաթյուրված միջավայրերը պետք է վերականգնվեն ու վերաիմաստավորվեն, գտնում ենք, որ այս նախաձեռնությունը տեղին չէ:
Նախեւառաջ գտնում ենք, …

20-21 դարերի աշխարհիկ ճարտարապետությունը Հայաստանում

Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ | Հունիս 6, 2008 | www.168.am Հայ ժողովուրդը, 1918թ. անկախություն ձեռք բերելով, «ձեռք բերեց» նաեւ իր ճարտարապետին` Ալեքսանդր Թամանյանին: Ի դեպ, նա ոչ միայն մեծ ճարտարապետ էր, այլեւ մեծ քաղաքաշինարար ու մեծ մարդ:

Եվ այսպես, ազգային ճարտարապետություն եւ քաղաքաշինություն ունենալու համար անհրաժե՞շտ է արդյոք ազգային պետություն ունենալ: Անշո՛ւշտ: Առանց դրա անհնարին է հասկանալ, թե ո՞վ է պատվիրատուն տվյալ տարածքում:

Հայերի ինտեգրումը Բյուզանդական, ապա եւ՝ Օսմանյան կայսրություններում իրենց ծիլերը տվեցին. այդ կայսրություններում ճարտարապետներից շատերը հայեր էին, սակայն նրանց ստեղծած ճարտարապետությունը բյուզանդական էր եւ օսմանյան: Եվ այստեղ ոչ մի անարդարություն չկա. առանց ազգային պետության գոյություն չունի համակարգված մոտեցում ազգի մշակութային կյանքի ներսում, չկա ազգային կոլեկտիվ պատվիրատու:

Արեւելյան Հայաստանը, մտնելով քրիստոնյա Ռուսաստանի կազմի մեջ, նոր պայմաններում, այսինքն` 19-րդ դարում եւ 20-րդի սկզբին դանդաղ սկսեց ազգային ճարտարապետության ըմբռնման փորձ կուտա…

folding points of folded city

Image
Folding points: A century of Yerevan
Case study: Yerevan started from 1910-2010…

Yerevan’s First Modern Master Plan dates 1906-1911 (Architect M. Mehrabyan). Second and the main Master Plan was designed by Aleksandr Tamanayan in 1925 (for 150’000 inhabitants). He took the idea of Garden city, which was in fashion in the beginning of century and put under his design.  While his idea was to build a modern capital for Armenian Republic, the urban structure has been changed. Based on that design only few streets and direction were protected. His plan became into reality partly. His fellow colleagues changed his design mid of twentieth century. Nowadays, rapidly growing Yerevan changes his structure by bringing few ideas from A. Tamanyan’s Master Plan and putting his idea under Local Developments.

In this poster we’ve tried to overlap the two old Master Plans with the Topography of early 2000’s and discover those point which are preserved from beginning of twentieth century. These points are …

սեմիարի արդյունքների քննարկում

Image

հայ քաղաքաշինության գոհարներից...

Image
Նորմալ երրկրներում գոնե մտ քանի պետական պաշտոնյանրե կպատժվեին... Իսկ Երեւանում խորանումա անգրաիտությունը։

Նամակ Գեւիկ Արամյանից

Image

Նամակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

 եթե ցանկանում եք կարող եք միանալ...


Նորին Սուրբ Օծություն Տ.Տ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

պատճենըª ՀՀ Վարչապետ
պրն. Տիգրան Սարգսյանին


ք. Երեւան
01 մարտ 2010թ.

Վեհափա’ռ Տեր

Ցավով իմացանք, որ ՀՀ Կառավարությունը, սույն թվականի փետրվարի 25-ին, որոշում է ընդունել` Երեւանի Աբովյան փողոց 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ՙՄոսկվա կինոթատրոն՚ ՍՊԸ-ին պատկանող ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար:

Արժեւորելով հանդերձ հայ առաքելական եկեղեցու արդի դերակատարությունը անկախ Հայաստանի Հանրապետության շենացման գործում, ինչպես նաեւ գիտակցելով, որ քաղաքային տարածքների պատմականորեն ձեւավորված, ապա խեղաթյուրված միջավայրերը պետք է վերականգնվեն ու վերաիմաստավորվեն, բայցեւ այնպես գտնում ենք, որ այս նախաձեռնությունը տեղին չէ:
ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճ…

Քաղվածք ՀՀ Կառավարության 25.02.2010 թ.-ի նիստի արձանագրությունից

Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Կառավարությունն ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրենության առաջարկությունը Երեւանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։

ձմեռը աշունա արել...

Նախ հայցում եմ բոլոր բլոգի ակտիվ ընթերցողների ներողամտությունը նախորդ երկու շաբաթների ընթացքում համեմատաբար պասիվ աշխատանքի համար։

Այդ պասիվությունը ուներ մի շարք պատճառներ։ Նախ հարվարդի համալսարանից մի խումբ ուսանողներ այցելում էին հայաստան ովքեր խնդիր ունեին ուսումնասիրելու հայկական ցեղասպանությունը եւ դրա հետեւանքները որը պետք է հիմք հանդիսանար իրենց ապագա ակադեմիական աշխատանքի՝ հայ ցեղասպանության թանգարանի նախագծման համար։

Ծրագիրը որն իրենց համար կազմվել էր այնքան էլ չեր համապատասխանում ճարտարապետների հետաքրքրություններին երեւի խորհրդատուների ցանկում պակասում էր ճարտարապետ որն կարողանար ուղղորդել։ այս սխալը փորձեցինք ուղղել ընթացքում։ մասնավորապես ներկայացվեց երեւան քաղաքի քաղաքաշինական զարգացման ընթացքը ու փորձեցի բավականին լայն հայացքով ներկայացնել մեր վերջին դարի շինարարական մշակույթը։

Նաեւ մերուժան մինասյանի նախաձեռնությամբ կազմկերպվել էր աշխատանքային սեմինար (workshop իմաստով)  բացահայտելու համար հայկական ինքնագիտակցությունը։ հենց առաջին պահից փորձեցի իմ բացասական հատկություն…

«Փարիզը ինչո՞ւ եք վերածում Նյու Յորքի»

Հեղինակ՝ Սոնա Ավագյան
Հետք Online, www.hetq.am

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը` բնապահպանը նշեց, որ տուրիզմի տարբեր տեսակներ կան` ճանաչողական, մշակութային, էկոլոգիական, նաև զվարճանքի տուրիզմ: «Զվարճանքն էլ տարբեր է լինում: Եվ մենք տեսնում ենք` ինչ է զարգանում` խաղատների մեծ քանակություն, դպրոցների դիմաց գիշերային ակումբներ, ստրիպտիզ բարեր և այլն (Տերյան փողոցը` ձեզ օրինակ, և շատ այդպիսի օրինակներ կան): Ես վախենում եմ, որ մենք սկսում ենք զբաղեցնել այն ամենաանպատվաբեր, ամենացածր մակարդակի վայելքների նիշան, և դա, կարծում եմ, որ վայել չէ մեր ժողովրդին»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ այժմ էկոլոգիան շատ լայն հասկացություն է, և էկոլոգիային վերաբերող ուսումնասիրություններն անդրադառնում են ոչ միայն տվյալ վայրի շրջակա միջավայրի աղտոտվածությանը, այլև մշակութային, պատմական հուշարձանների պահպանությունը: Այս առումով Երևանում մենք կորցնում ենք նաև այդ հոգևոր միջավայրը:
«Վերջերս հեռուստատեսությամբ խոսում էր մի գերմանացի, որը ուսումնասիրում է Հայաստանի միջնադարը, և հատկապես ստ…

POMPIDOU CENTER - METZ, Metz, France

Image
POMPIDOU CENTER - METZ, Metz, France Our team-Shigeru Ban, Jean de de Gastines and Philip Gumuchdjian won an international competition in 2003 among other finalists of Foreign Office Architects (FOA), Herzog & de Meuron, Stephane Maupin and Pascal Cribier, NOX and Dominique Perrault.
The 12,000 m2 cultural complex includes 6,000 m2 of exhibition space all contained under the roof. Three rectangular, cantilevered boxes house parts of the Pompidou Centre's permanent collection in a climate controlled environment. Each of the 87-meter-long and fifteen-meter-wide boxes will be directed toward a view of one of the city's historic monuments such as the railway station and the cathedral. 


ընդհատված մոդեռնի՞զմ...

Image

Did you enter this competition and not win?

The architects taking part in this competition were asked to design an international business center and hotel for the Armenian capital of Yerevan.  For the geo-naive, Yerevan is the most populous city of Armenia, boasting a population over one million residents. The organizers of the competition outlined the following:
The goal of the competition is to realize a new and original urban development that is both architecturally and functionally integrated into the surrounding cityscape…
The architectural design concept must take into account the prominent location and dominating position of the urban development project.  The design proposal must appear as a dominant architectural solution from all points in the city.
It is interesting to see what these six firms came up with.

Did you enter this competition and not win? Submit it to Competition Competition 2010!