31 January, 2010

մեկ ամիս եթերում... ;)





երեկ հանդիպեցի իմ գործընկերներին որոնք հավաքվել էին քննարկելու մի շարք առօրեական խնդիրներ։ Զարմանալի կերպով հայտնաբերեցի որ իմ բլոգը ընթերցվում է որի համար շնորհակալ եմ իմ ընթերցողներից, գործընկերներներից, ընկերներից։ Նաեւ ընթերցելուն զուգահեռ նկատվեց որ հաճախ գրում եմ շատ ուղղակի եւ ենթադրաբար անցնում եմ էթիկայի սահմանները։ Ոորոշեցի աչքիս տակով անցկացնել թե քանի տեղ եմ ես որակումներ ներկայացնել ինչ որ անձնաց։
Հիմնական գրառումների մեջ միայն Առավոտ թերթում իմ հրապարակած հայտարարությունն է։  
Նաեւ կան մի շարք իմ եւ ուրիշների հայտնած կարծիքները որոնք այստեղ են արտաատպվել Facebook-ում տեղի ունեցած մի քանի նկատառումներից։

Փաստորեն կարեւորելով իմ ոչ այնքան շատ ընթեցողների նկատողությունները եւ ընդունելով քննադատությունը փորձեցի վերընթերցել իմ գրառումները եւ ամենայն պատասխանատվության հայտարարում եմ որ իմ կողմից Nro ARCH Lab կատարված գրառումներում չկան որեւէ մեկին վիրավորող արտահայտություններ։ Չնայած գտնում եմ որ բլոգային ֆորմատում այն չափավոր ընդունելի են։

Այս ամենի մասին ես չէի գրի եթե պատրաստ չլինեի երկխոսության եւ քննադատության։

Կուզեմ նաեւ անդրադառնալ եւս մեկ դիտարկման։ Բազմաթիվ դեպքեր են եղել որ ինչ որ մարդիկ կարդալով իմ կամ ուրիշների գրառումները ցանկացել են ինչ որ կարծիք հայտնել որոնք կամ ՙալարելՙ են կամ էլ ՙչեն ցանկացել գլուխ դնել՚։ Ինձ համար տարօրինակ է նման մոտեցումը քանի որ հենց այդ նույն մարդիկ հաճախ խոսում են ճարտարապետական հանրույթի պասիվությունից այն դեպքում երբ իրենց տանը գրավոր նույնիսկ երկու տող գրելու ցանկություն չունեն… իսկ առիթի դեպքում քննադատում եմ միությունը դպրոցը հարությը եւ այլն… եթե ուզում եք ինչ որ տեսակետ հայտնել որտեղ հույս ունեմ չկան անձնավորված որեւէ պրոցեսներ ապա գործի անցեք։

ես վստահ եմ որ նման խնդիր ունենք բոլորս։ Ստորակետի գրասենյակում իմ գործընկերների հետ հանդիպումը ցույց տվեց որ այս ամենի կարիք մենք բոլորս ունենք ու բոլորս մի բան ենք ուզում ՚մասնագիտության կայացում՚ [copyright Գարեգին եղոյան] (իմ յունիքոդը մեծատառ ե չի գրում չգիտեմ ինչու…)։

լավագուչն մաղթանքներով
բլոգային իր առաջին ամիսը ամփոփող  




28 January, 2010

Ի պատասխան դժգոհների



Ինձ համար շատ տարօրինակ է բարձրացված աղմուկը ու մեր տեղական ճարտարապետների դժգոհությունները։ Չնայած ես գրեթե վստահ էի որ նման աղմուկ լինելու է։
Նախ ասեմ որ ես ինքս չեմ մասնակցել մրցույթին որի համար եւ ունեմ իմ պատճառները բայց գտնում եմ որ այս իրադարձությունը աննախադեպ է հայկական ճարտարապետական իրականությունում։ Մասնավորապես կարեւորում եմ ոչ տեղացի ճարտարապետների մասնակցության քանակը որը հետեւանք է ոչ տեղացի ժյուրիի կազմով ու միջազգային ընթացակարգերի կիրառումով։ Բնականաբար ինչպես նախկինում եմ նշել զուտ կազմակերպչական առումով կային բացթողումներ քանի որ նման կազմակերպչական փորձառություն չի եղել Հայաստանում։
Մհատոգություններից մեկը կայանում էր որ ՚ սնամեջ օտարամոլությունը՚ որի պատճառով հայկական մամուլում եղան արձագանքներ։ Այն որ հայկական ճարտարապետական հանրույթը զգալի չափով հետ է աշխարհում տեղի ունեցող գործընթացներից կարծում եմ գաղտիք չէ։ Բոլորը կըդունեն որ այսօր նախագծային ընկերություններից մի քանիսն են միայն որոնց կառուցած շենքերը նման են 21-րդ դարի շինությունների։ Ու դրա համար առաջ են բերում ինչ որ Թամանյական դպրոցի մասին թեզեր որոնք չեն կարող դիմադրել որեւէ լուրջ ճարտարապետական քննադատության։ Ինչեւէ այդ մասին կարծում եմ ապագայում անդրադառնալու հնարավորություններ դեռ կունենանք։


Իսկ այ նույն ՚դպրոցի՚ առկայության վառ ապացույցն է վերջին տարիներին այն ավանդյութները որոնցով ամրագրվել է մի քանի ՚ընտրված՚ ճարտարապետական ընկերությունների կողմից նախագծային շուկայի մոնոպոլիզացիան։ Հայաստանյան իրականությունում ճարտարապետական գործընթացները որոնք միշտ տեղի են ունեցել հասարակությունից հեռու երբեմն դառնում են հասարակության ուշադրության քննման առարկան։ Դրանց լռեցման համար կան մեխանիզմներ որոնք գրեթե շվեցարական ժամացույցի պես աշխատում են։


Իսկ այս դեպքում ինչ որ հիշվել են մասնավոր ներդրողի որոշումների ընդունման գործընթացում հասարակության ներգրավվածության մասին։ Կարող եք ինձ հիշեցնել վերջին տաս տարիներին գոնե մեկ լայնածավալ նախագիծ որ դրվի հասարակական քննարկման կամ գոնե որեւէ այլ նախաձեռնությամբ  ներկայացված կարծիքները ուշադրության արժանան։ Պետական միջոցներով մեր բոլորիս հարկերի հաշվին իրականացվող նախագծերում հասարակության կարծիքը հաշվի առնող չկա իսկ երբ մասնավոր մի անձ գալիս է եւ ուզում համարձակ նախագծեր իրականացվի հիշվում են հասարակությանը լսելու մասին թեզերը։
Մասնավոր պատվիրատուն ամբողջովին իրավունք ունի չընտրել որեւէ նախագիծ ու դա առաջին անգամը չէ որ տեղի է ունենում։


Իսկ այն որ հայ ճարտարապետների թվին չգտնվեց նախագծող բնական է։ հայ ճարտարապետների հանրույթի շրջանում գավառամտության տարբեր դրբեւորումները խունտաների ու կեղծ պատմականության ենթատեքստում ապացույցն է որ հայ ճարտարապետների ներկա աշխատող հատվածում գրեթե չկան թե նախագծողներ թե ժյուրիի անաչառ ու գիտակից անդամներ թե ՚սնամեջ օտարամոլության՚ բարդույթը հաղթահարածները։


Բոլոր այն մարդիկ ովքեր ոչ տեղացի ժյուրիի հարաբերակցությունից ոչ հավաստի հենակետային նյութերից եւ երեքօրյա ժամկետում նախագծերը դիտարկելու գաղափարից դժգոհ էին կարող էին կարծիք հայտնել մինչ մրցույթի ամփոփումը կամ չմասնակցեին։ վատագույն դեպքում մի քանի օր առաջ ճարտարապետների միությունում կարող էին իրենց դիրքորոշումը հայտնել ժյուրիի նախագահին։


Հայ ճարտարապետության պատմության նոր էջ բացելու ձգտում ունեցողներին խորհրուրդ եմ տալիս այն նույնը ինչ ասել եմ բազմիցս՝ լինենք անկեղծ որպես քաղաքացի, որպես ճարտարապետ, ոմանց դեպքում որպես պետական պաշտոնյա քանի որ նրանց բոլոր բարձրագոչ հայտարարությունների հիշվում են բոլորիս կողմից։


ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ



Նյութի հեղինակ՝ Անահիտ Եսայան
Տպագրվել է ՙՀայոց աշխարհ՚ օրաթերթում, 27-28.01.2010


Երիտասարդական պալատը չափազանց փութկոտությամբ քանդեցին, բայց տարիներ շարունակ տեղը պարապ է մնում: Նոր սեփականատերը բազմիցս է խոսել Երիտասարդական պալատի տեղում աշխարհի 7¬րդ հրաշալիք կյանքի կոչելու մասին, բայց առայժմ ցանկությունից այն կողմ չի անցնում:
   Օրերս հեռուստաալիքները ծանուցեցին, թե տարածքում նոր համալիրի նախագծի մրցույթ է հայտարարվել: Ընդ որում, ներկայացուցչական մրցույթ, քանի որ շուրջ 300 նախագիծ է ներկայացվել հայ եւ օտար ճարտարապետների կողմից:
   Անձամբ իմ տպավորությունն այնպիսին է, թե այս անգամ էլ ձեռի հետ, ոտքի վրա է կազմակերպվել ամեն ինչ:
   Իսկ ի՞նչ կարծիքի են մասնագետները:
   
   ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ¬ Հայաստանի գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության փոխնախարար
   
   ¬Հենց սկզբից պաշտոնապես հայտարարեմ, որ քաղաքաշինության նախարարությունը եւ հանրապետության գլխավոր ճարտարապետը կազմակերպական ոչ մի կապ չունեն մրցույթի հետ:
   Իսկ ընդհանրապես պատվիրատուին մրցույթ հայտարարել հորդորողներից մեկը ես եմ եղել: Այս պարագայում միակ ճիշտ լուծումը մրցույթն էր: Ցավոք, գաղափարը լավն էր, արդյունքը` շատ տխուր, որովհետեւ ճարտարապետական մրցույթները բոլորովին այլ բովանդակություն ունեն: Դա բռնցքամարտի ռինգ չէ, որտեղ մեկը հաղթում է, մյուսը` պարտվում: Ամենաքիչը, ինչի մասին ճարտարապետները մտածում են (կամ առհասարակ չեն մտածում), մրցույթում հաղթելն է: 
   Ճարտարապետական մրցույթի նպատակը լայն հասարակայնությանը տարբեր լուծումներին, գաղափարներին եւ հնարավորություններին ծանոթացնելն է, մանավանդ ճարտարապետներն այդպիսով հնարավորություն են ստանում դուրս գալ արվեստանոցներից եւ համեմատվել միմյանց հետ` աշխարհում գոյություն ունեցող տարբեր հոսանքների համատեքստում շփվելով բնագավառի առաջընթացին: Այս տեսակետից, կարծում եմ, մրցույթը չկայացավ:
   Այսօր ակամա հիշել եմ ութերորդ դասարանում ունեցած նամակագրությունս Հովհաննես Շիրազի հետ: Իր նամակում նա գրել էր, որ մեր ազգի խնդիրները հիմնականում պայմանավորված են հայ ժողովրդի սնամեջ օտարամոլությամբ: 
   Այն ժամանակ փոքր էի, միտքը լավ չէի ըմբռնել: Հիմա այստեղ` օտարներին ծափ տալու, խոնարհվելու, այստեղ բերելու եւ, ի վերջո, արհամարհական վերաբերմունքի արժանանալու վիճակ է: Ի՞նչ ասել է` 3 օր աշխատել, որոշել եւ թողնել գնալ: Այս վերաբերմունքը ճարտարապետական հասարակության լուրջ վրդովմունքն է առաջացրել:
   Չեմ ուզում խոսել ժյուրիի (մասնագիտական կազմի) կողմից մրցութային պայմանների կոպիտ խախտումների մասին, ավելի իրազեկները կվկայեն, բայց որ տեղի ունեցածը ցավալի երեւույթ է, փաստ է: Ի՞նչ ենք մտածում անել: 
   Արդեն իսկ հանձնարարել է ճարտարապետության թանգարանի ղեկավարությանը, որպեսզի մրցույթի նյութերը ձեռք բերելու ուղղությամբ աշխատանք տանեն, որ մենք գոնե մեր միջոցներով կարողանանք ցուցադրել մրցույթի ներկայացված գործերը, թե չէ` ոչ մեկը մյուսի նախագիծը չի տեսել, ծանոթ չէ: Խորապես համոզված եմ, որ հատկապես հայ ճարտարապետները` Հայաստանում թե արտերկրում ապրող, շատ հետաքրքիր, կոնցեպտուալ առաջարկներ ներկայացրած կլինեն:
   Կարծում եմ, նման մրցույթներ անցկացնելը լուրջ ժամանակ է պահանջում: Ի վերջո, շատ կարեւոր է հասարակության մասնակցությունը, ընդ որում, ե°ւ պրոֆեսիոնալների, ե°ւ պարզ քաղաքացիների: Իսկ լավ կլիներ, որ ոչ թե ժյուրին որոշում կայացներ, այլ բնակչությունը, եւ վերջինս էլ համադրվեր պրոֆեսիոնալների տեսակետին: 
   Այս մրցույթը, իր տեսակի մեջ առաջինը լինելով, բոլոր հնարավորություններն ուներ մրցույթների անցկացման բնագծում լուրջ զարգացում ապահովելու: Հավելեմ միայն, որ Շիրազի ասած ՙսնամեջ օտարամոլության՚ փայլուն դրսեւորումներ արդեն կարելի է հանդիպել մեր թերթերում, ուր զետեղված ֆրանսիացի կամ իտալացի հեղինակների` հայ իրականության հետ ոչ մի կապ չունեցող նախագծերի վերաբերյալ հիացական խոսքեր են ասվում: 
   Եթե մեզանից մեկը այդպիսի նախագիծ աներ, կասեին` սա ի՞նչ է, դուք խեղաթյուրում եք քաղաքի ազգային դեմքն ու դիմագիծը, եւ այլն, եւ այլն: Սա սնամեջ օտարամոլության դրսեւորում չէ՞: 
   Համոզված եմ, ունենք տաղանդավոր, առաջատար, լուրջ ճարտարապետներ, որոնք Հայաստանում եղանակ են ստեղծում: 
   Ավելին` բազմաթիվ ճարտարապետների վերաբերյալ տեղեկատվական նյութերը, որ այսօր գտնվում է մի քանի հոգու ձեռքում, որոշակի փոփոխություններով հանգիստ կարելի է այլ տեղերում իրականացնել: Մինչդեռ այս պահին ոտնահարվում են հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրները: Կարծում եմ, բոլոր նախագծերը, եղած նյութը պարտադիր պիտի տպագրվեն, որ հետո մտքերի, գաղափարների յուրացման, հեղինակային իրավունքների ոտնահարման խնդիրներ չառաջանան: 
   ¬Պատվիրատուն անընդհատ հայտարարում էր, թե պատրաստվում է աշխարհի յոթերորդ հրաշալիքը բերել Երեւան...
   ¬Այս ամենի մեջ մեծ է նաեւ պատվիրատուի մեղքը: Նախ, կոպիտ խախտում է առաջին մրցանակի բացակայությունը: Եւ կամ` ինչ ասել է` ժյուրիի կազմում եղած 4-5 ճարտարապետներ որոշում են, որ 300 հոգուց առաջին մրցանակի արժանի մեկը չկա: Եթե 4-5 ճարտարապետ (իտալացի, ճապոնացի, միակ հայը` ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանն է եղել) գտնում է, որ 300 ճարտարապետ չի կարողացել խնդիրը լուծել, արդեն անհեթեթ է: Պրոֆեսիոնալ էթիկայի կոպիտ ոտնահարում է: Հարց է ծագում` ի՞նչ չափանիշեր են գործել:
   Շարունակելի
   
   Հ.Գ.- Մեզ հասած տեղեկություններով, մրցույթի արդյունքներից դժգոհ է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:


Երիտասարդական պալատը չափազանց փութկոտությամբ քանդեցին, բայց տարիներ շարունակ տեղը պարապ է մնում: Նոր սեփականատերը բազմիցս է խոսել Երիտասարդական պալատի տեղում աշխարհի 7¬րդ հրաշալիք կյանքի կոչելու մասին, բայց առայժմ ցանկությունից այն կողմ չի անցնում:
   Օրերս հեռուստաալիքները ծանուցեցին, թե տարածքում նոր համալիրի նախագծի մրցույթ է հայտարարվել: Ընդ որում, ներկայացուցչական մրցույթ, քանի որ շուրջ 300 նախագիծ է ներկայացվել հայ եւ օտար ճարտարապետների կողմից:
   Անձամբ իմ տպավորությունն այնպիսին է, թե այս անգամ էլ ձեռքի հետ, ոտքի վրա է կազմակերպվել ամեն ինչ:
   Իսկ ի՞նչ կարծիքի են մասնագետները:
   
   ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒԹԱՖՅԱՆ
   Ճարտարապետ 
   ¬Մրցույթը հայտարարող պատվիրատուն մեր հայրենակիցն է` Հայաստանի ճարտարապետների միության եւ Համաշխարհային ճարտարապետների միության հովանու ներքո: Եթե մարդը մասնակցում է մրցույթին, բնականաբար արդյունքը պիտի տեսնի: Հիմա, շուրջ 300 հոգի է մասնակցել, բայց էականը ոչ թե այն է, որ Պողոսը մասնակցեր, Պետրոսը` ոչ, այլ էականը ժյուրիի կազմի վերաբերմունքն է ընդհանրապես ճարտարապետների նկատմամբ: Ժյուրիի կազմում միակ հայը ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանն է եղել:
   Ընդհանրապես չափազանց վատ էր կազմակերպված մրցույթը: Հենց սկզբից ասեմ, որ մրցույթի նյութերը թերի էին, ինչի մասին բացատրագրում նշել եմ: Մրցույթի հիմնական պայմանն այն էր, որ նրա բոլոր նյութերը պիտի ցուցադրվեին: Բայց սա եւս շատ վատ էր կազմակերպված: Հենց հիմա էլ Մոսկվայի տանը ցուցադրվում են մրցույթի ներկայացված մի քանի նախագծեր: Երբ 300 նախագիծ է ներկայացված, առնվազն 30¬ը պիտի ցուցադրվեին: 
   Ի վերջո, նմանօրինակ մրցույթը այսքան աննկատ, հանրության, ԶԼՄ¬ների ուշադրությունից դուրս չպետք է լիներ: Այս ամենից ծածկադմփոցի հոտ է գալիս: Ի վերջո, 300 հոգի են մասնակցել, առաջին մրցանակ չկա: Այս անկազմակերպ վիճակը աշխարհի մակարդակով մեծ ռեզոնանս կտա:
   Ինչո՞ւ առաջին մրցանակ չի տրվում, ի՞նչ է, այսպիսով փողի տնտեսում է արվում: 300¬ի մեջ առաջինը չես կարողանում գտնել, ինչ է, 3000 հոգի պիտի մասնակցի, որ գտնե՞ս: Ճիշտ հասկացեք, խնդիրը հաղթել¬չհաղթելը չէ, ավելի կարեւորում եմ մրցույթի կազմակերպումը:
   Կարծում եմ, կազմակերպչական հարցերին պարզապես մատների արանքով են նայել: Կարելի էր 2 օրում մասնակիցների աշխատանքներն ամփոփող բուկլետ հրատարակել: Իսկ 300 աշխատանքը արդեն ինֆորմացիոն բազա է, մանավանդ 200¬ից ավելին աշխարհի առաջատար ճարտարապետների գործեր են: Հարց է ծագում` ո՞րն է այս անկազմակերպ վիճակի պատճառը: 
   Իմ կարծիքով, նախեւառաջ պատվիրատուն, մրցույթ հայտարարողը չգիտի իր անելիքը: Տարածքը գնել է, բայց չգիտի ի՞նչ անի: Կրակն է ընկել: Չգիտի բնակելի շե՞նք կառուցի, թե՞ հյուրանոց, առեւտրային կենտրո՞ն, թե՞ դիսնեյլենդ: 
   Ստիպված (խորհուրդ են տվել) մրցույթ է հայտարարել, ճարտարապետները բազմաթիվ գործեր են ներկայացրել, որոնց վերաբերյալ ինքը պիտի որոշում կայացնի: Բայց... 
   Ի դեպ, արդեն իսկ մրցույթի կազմակերպչական մակարդակի վերաբերյալ դժգոհություններս հայտնել եմ ՃՄ նախագահին: Այս մրցույթը պիտի լավագույնս լուսաբանվեր, բայց այդպես չեղավ: Ընդհանրապես հանրային իրազեկում տեղի չունեցավ: Գործի լրջությունը չհասկացան: Որոշներին թվում է, թե մեկ քայլով կարելի է մրցույթ հայտարարել, մեկ այլ քայլով` օլիմպիադա կազմակերպել եւ այլն: 
   Նմանօրինակ մրցույթը շաբաթներ, նվազագույնը մեկ ամիս պիտի տեւեր: Ութ օր առավոտից երեկո, 12 ժամ եթե աշխատեին, ընդամենը կծանոթանային բոլոր նախագծերին: Ոչ մեկը դա չի արել: Էլ չեմ խոսում քննարկումների մասին, բացատրությունների թարգմանությունների մասին, որոնք չեն արվել: 
   
   ՆԱՐԲԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ 
   Ճարտարապետ
   ¬Փաթեթի մեջ թերի բաներ շատ կային: Հարյուրավոր գործեր են ներկայացվել, ինչը նշանակում է` Հայաստան անունը աշխարհով մեկ շոշափվում է: Ուստի ցանկալի կլիներ, որ նշվեր նախկին շենքի, այն նախագծող ճարտարապետների մասին: Չէ՞ որ Երիտասարդական պալատը իր հետքը թողել է մեր քաղաքի վրա: Կարծում եմ, դա կօգներ օտար ճարտարապետներին, որ այլ կերպ վերաբերվեին տարածքին: 
   Մրցույթի համատեքստում մենք շփվել ենք օտար ճարտարապետների հետ, որոնք դժգոհ էին տեղեկատվության պակասից: Ողջունելին այն է, որ առաջին անգամ միջազգային մրցույթ էր կազմակերպվում, այն էլ` Ճարտարապետների միջազգային միության կողմից, բայց բացասականն այն է, որ վերջինս շատ վատ էր կազմակերպել մրցույթը: Կարծում եմ, պիտի բծախնդրորեն հետամուտ լինենք` պարզելու, թե ինչու այսպես եղավ: 
   
   ՄԵՐՈՒԺԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
   Ճարտարապետ
   ¬Տպավորություն չստեղծվի, թե դժգոհ ենք, քանի որ մեր արվեստանոցը (ՙՍտորակետ՚) չի ընտրվել: Տարեկան 7-8 մրցույթի ենք մասնակցում եւ շահելը չէ մեր նպատակը: Եւ այն, ինչ ասում ենք, շտկելու նպատակ է հետապնդում, որ հետագա մրցույթների ժամանակ նման բաներից խուսափեն:
   Մրցույթի կետերից մեկը տարածքում գոյություն ունեցող 4 հարկանի շինությունը (լողավազանը) պահպանելն էր, բայց աշխատանքների մեջ ցուցադրված գործեր կային (2¬րդ եւ 3¬րդ տեղը շահած), որոնք այս կետը հաշվի չէին առել:
   Ֆրանսիացի ճարտարապետի (2¬րդ տեղը շահած) նախագծում առկա լուծումներն ընդհանրապես հակասում են կառուցապատման սեյսմակայունության պահանջին (9 բալին դիմանալու):
   Ընդհանրապես շատ խախտումներ ենք արձանագրել, բայց հատկապես կուզենայի անդրադառնալ մրցույթի այն պայմանին, ըստ որի կազմակերպիչները պարտավորվում են արդյունքները հրապարակելուց հետո նախագծերը ցուցադրել Մոսկվայի տան ցուցասրահում, որը բաց է բոլորի համար: Ըստ իս, բոլոր գործերը պիտի ցուցադրվեին: Կարեւորն այն է, որ հասարակությունը լուրջ մասնակցություն ունենար եւ ծավալվեր իսկական քննարկում:





25 January, 2010

առաջին միջազգային ճարտարապետական մրցույթը ամփոփովեց








Չնայած հայտարարված արդյուքների վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկություն դժվար է գտնել համացանցում, սակայն ըստ Մոսկվայի տանը ցուցադրվող նախագծերի եւ բանավոր տեղեկությունների առաջին տեղի համար չի ընտրվել որեւէ նախագիծ: Կան երկրորդ, եւ երրորդ տեղերում նախագծեր եւ եւս չորս խրախուսական նախագծեր: 


Կուզեմ մի քանի նկատառումներ ներկայացնեմ մրցույթի վերաբերյալ: Միանաշանակ է որ նման կարգի մրցույթ կազմակերպելը ողջունելի է, մանավանդ երբ այն անց է կացվում  Unesco-UIA (Յունեսկո` ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն եւ Ճարտարապետների միջազգային միություն) ստանդարտների շրջանակում: Նշենք որ այն համարվում է միջազգային մակարդակում միակ համընդհանուր ընդունելի ճարտարապետական մրցույթների հայտարարման ընթացակարգը, որն արդեն ընդունելի է բազմաթիվ երկրների պետական ու ոչ պետական կազմակերպություններում: 


Նաեւ գնահատելի է որ կազմակերպիչների կազմում է փորձառու ճարտարապետ, որն այս ամենը դարձնում է մասնագիտական առումով ավելի արժեքավոր: Սակայն ինձ համար տարօրինակ է մրցույթի վերնագիրը՝ ՙԵրեւան Քաղաքում Հյուրանոցային Համալիրով Ինտերկոնտինենտալ  Միջազգային Բիզնես Կենտրոնի Ճարտարապետական Կոնցեպցիայի Մշակման Վերաբերյալ Բաց Միջազգային Մրցույթ՚… ճարտարապետական կոնցեպցիան շատ լայն ու բազմաբովանդակ հասկացություն է, որն կարող է նշանակել բազմաթիվ ձեւաչափի ու ընդգրկման աշխատանք… կոցեպտուալ նախագի՞ծ… սա ավելի տրամբանական է: Սակայն ընթերցելով մրցույթի ծրագիրը եւ պայմանները ստացվում է որ պահանջվում է ամբողջական էսքիզային նախագիծ, որն աշխատանքային նախագծից ՙհինգ է պակաս՚… 


Մի այլ նկատառում եւս: Մրցույթի կազմակերպիչներն են՝ ՙԱվանգարդ մոթորս՚ (ներադրող, տրամաբանական է), Երեւանի քաղաքապետարան (Երեւանի տարածքում է՞…), Հայաստանի ճարտարապետների միություն (տրամբանական ու գրեթե պարտադիր), ապա գալիս են Քաղաքաշինության նախարարություն (ինչպե՞ս է նպաստել կազմակերպմանը), Սփյուռքի նախարարություն (տրամբանության նշույլ չկա…. ինչո՞ւ ոչ Արտաքին գործերի նախարարությունը), Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիա (ԱՊՀ-ի շրջանակում գործող կոոպերատիվ ՙՃարտարապետների միջազգային միութուն՚… 


Կային մի քանի այլ փոքր բացթողումներ, օրինակ՝ ոչ ամբողջական փաթեթ, սխալներ գծագրերում, որոնք կարող էին լինել բազմաթիվ նման դեպքարում… 


Նաեւ տեղեկավտության եւ հասարակայնության հետ կապերի հարցում կային բացթողումներ: Նախ մասնակիցների տեղյակ չէին պահել ամփոփոիչ միջոցառման մասին, նաեւ այսօր (25.01.2010թ.) գրեթե հնարավոր չէ գտնել որեւէ նյութ ոչ հեռուստատեսությունում, ոչ էլ որոեւէ այլ տեղում: 
Հույսով եմ մոտ ապագայում ներկայացված բոլոր նախագծերը կտեղադրվեն համացանցում եւ հնարավորություն կունենանք տեսնել մնացած գաղափարները եւս:


Կան նաեւ խոսակցություններ, որ առաջին տեղի մրցանակ չլինելու պատճառներից մեկն է նաեւ, այն որ պատվիրատուն չի հավանել ներկայացված նախագծերից որեւէ մեկը… բնականաբար պատվիրատուն իրավունք ունի իր գերիշխող կարծիքը ունենալ, սակայն այդ մասին պետք է ավելի վաղ մտածել եւ ժյուրիում ներգրավվել այնպիսի ճարտարապետների, որոնց հետ ունի նմանատիպ մտածողություն:


Այս ամենից հետո ուզում եմ մեկ անգամ եւս նշել այս նախաձեռնության կարեւորությունը: Այն որ սա միանշանակ կարեւոր քայլ էր ճարտարապետական գործընթացների թափանցիկացման, ասել է թե ճարտարապետության ժողովրդավարացման ուղղությամբ… հույսով եմ շահած նախագծերի թվում տեղացի ճարտարապետների բացակայությունը հայ իրականությունում գործող ճարտարապետների մտորելու տեղիք կտա… նաեւ հույսով ու ՙդարանակալած՚ սպասում եմ նրանց մեծ աղմուկին ու սնապարծ արտահայտություններին թե պետք չի գնալ դրսից ճարտարապետ բերել… այստեղ խի՞ չկա ճարտարապետ: Ցավոք քիչ են, շատ քիչ…


Intercontinental հյուրանոցային համալիրով միջազգային ճարտարապետական կոնցեպցիայի մշակման վերաբերյալ մրցութ Երիտասարդության պալատի տեղում
























20 January, 2010

Ազգային ճարտարապետության մասին խոսելուց առաջ...




Ազգային ճարտարապետության մասին խոսելուց առաջ հիշենք, որ այսօր բոլորս փորձում ենք հագնվել 21-րդ դարին համապատասխան, վարում ենք նորագույն մեքենաներ, իսկ ինչու՞ չենք հանդուրժում, որ ճարտարապետությունն էլ քայլի ժամանակին համընթաց...
Լեւոն Վարդանյան, www.tert.am, http://www.tert.am/am/news/2010/01/20/kukuruznik/

19 January, 2010

untitled



21-րդ դարում երբ արդեն ամեն ինչ կարող ենք իր անունով կոչել, երբ բոլորս կարող ենք ընթերցվել տարածվելով հեշտությամբ, պետք է քննարկել ճարտարապետությունը այլ հարթությունում: Արդի ճարտարապետությունը կարիք ունի կարդացվելու, քննվելու, քննադատվելու ու բացահայտվելու, սահմանվելու ու դիտարկվելու…



16 January, 2010

Copyright Law: 12 Dos and Don’ts









9. Don’t equate Creative Commons with “free for grab”: while Creative Commons licenses are less restrictive then standard copyright they should not be interpreted a “free for grab”. In order to understand what you can or can not do with Creative Commons material you should check what kind of license it is using. Certain licenses will require you to credit the original author, while others will require that you release any modifications of the document under the same license.

By Daniel Scocco





տենդեր-մրցույթ-գնային առաջարկ-բորշչ

կամ թափանցիկ փնտրուտք ճարտարապետական գաղափարների դաշտավայրում


Դեռեւս մեկ տարի առաջ Ամերիա ընկերության հայտարարած Դիլիջանում մանկապատանեկան ուսումնական կենտրոն-ճամբարի ՙմրցույթին՚ մասնակցելու ժամանակ տարօրինակ իրավիճակ էր ստեղծվել: Իրավիճակի պատճառը կայանում էր նրանում որ ՙմրցույթը՚ ենթադրում էր թե մասնակից ընկերության վերաբերյալ տեղեկություններ, թե գնային առաջարկ, որոնք բնական է երբ ինչ որ ապրանք կամ ծառայություն գնելու դեպքում, այլեւ էսքիզի ներկայացում… Հայտնի է որ էսքիզներ պահանջելը դա ճարտարապետական գաղափարների միջեւ մրցակցային ընթացակարգ հայտարարելու խնդիր ունի եւ շատ եւ շատ կարեւոր է թե ով եւ ինչպես է գնահատելու այդ գաղափարը: Այսինքն ՙմրցույթի՚ կամզակերպիչները միացրել էին տենդերի (գնային առաջարկի եւ ընկերության հնարավորությունների հիման վրա անցկացվող մրցույթ) եւ ճարտարապետական մրցույթի (գաղափարի եւ լուծումների ներկայացում որակավորված ժյուրիին) հասկացությունները, որի արդյունքում ստորադասվում է ճարտարապետական գաղափարի արժեքը: Արժեզրկման հիմնական պատճառն է որ ճարտարապետական գաղափարները ինքնին աշխատանք է, որի մշակման ու ներկայացման համար ծախսվում է ժամանակ, մարդկային ռեսուրսներ եւ այլն: Ծանոթանալով մրցույթի փաթեթին նշված էր որ պահանջվում է են նաեւ ՙՀամալիրի էսքիզային նախագիծ՚ (տես` Տեխնիկական առաջադրանք): Այն դեպքում երբ որեւէ գնահատման գործընթացի մասին խոսք չկար, էլ չեմ ասում ժյուրի եւ այլն: Չցանկանալով խորանալ հաղթողների հետ ապագա աշխատանքների ընթացքը տեղեկացնեմ որ այդ գործընթացները տեղն ունեցան մասնագիտական էթիկայի կոպիտ խախտումներով, որի ավարտը դեռ չի երեւում: 


Այստեղ կարելի է նշել որ ընդհանրապես նման մրցույթների նկատմամբ առկա բացասական կարծիքը առանց այն չէր ապահովում մասնակից բավարնր մասնակցություն: 


Նման մի նախաձեռության տեղի ունեցավ վերջերս արդեն պետական կազմակերպության կողմից: Հայտարարված մրցութը որի առաջադրանքը լիովին համապատասխանում էր գնային առաջարկնար մրցույթ հասկացությանը տարածվեց էլեկտրոնային փոստի միջոցով: Լայնամասշտաբ ընտրության ազնիվ մղումով այդ հայտարարությունը տարածվեց բազմաթիվ ցանցերով, որի արդյունքում ենթադրվում էր նորմալ մասնակցություն: Դժբախտաբար եղան ընդամենը 8 մասնակից, որից 5-ը նույն կազմակերպությունն էին ներկայացնում: Տարօրինակ մի տրամբանություն, երբ միեւնույն իրավաբանական սուբյեկտը կարող է մի քանի գնային եւ այլ չափանիշներով տարբեր առաջարկ ներկացնել: Հաջորդ զավեշտը կայանում էր նրանում որ փաթեթների բացման օրը պարզվեց որ ոչ պարտադիր, բայց ցանկալի է ներկայացնել ճարտարապետական էսքիզ… նշեմ նաեւ որ կային մի շարք մասնակիցներ, որոնք ներկայացրել էին էսքիզ, որն մրցութային փաթեթի պարտադիր ներկայացման ենթակա նյութերի ցանկում չկար… ավելի ուշ պարզվեց որ այդ մասին իրենց ասել են հեռախոսային խոսակցության ընթացքում: Չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար տողերիս հեղինակը նույնպես հայտատուների ցանկում էր եւ իմ դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ունեցա: Այն մրցութային հանձնաժողովի կողմից համարվեց անընդունելի եւ մրցույթի ամփոփումը ունեցավ իր տրամբաանակնա շարունակությունը: 
Ես ամ, որպես հայտատուի ոտնահարված իրավունքների պաշտպաիության արդյունքում կարողացա հասնել նրան որ մրցույթը համարվեց անվավեր: Ինձ համար անակնկալ էր այդքան հեշտ արդյունքի հասնելու համար որը միայն նարքոնշյալ նամակի արդունքում եղավ: Կարծում եմ սա բավականին հետաքրքիր նախադեպ է ստեղծում: 


ՀՀ Էկոնոմիկայի նախարար 
պրն. Ներսես Երիցյանին


պատճենը`  ՀՀ վարչապետ 
պրն. Տ. Սարգսյանին


ՙԳյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 
պետական աջակցության 2009 թվականի ծրագրի՚ 
ՙԴրամաշնորհներ գիտահետազոտական ծրագրերի համար՚ 
միջոցառման  իրագործման համար կազմակերպությունների 
ընտրության  մրցութի հայտատու, 
ՙՍարհատ եւ ընկերներ՚ ՍՊԸ-ի տնօրեն
Սարհատ Պետրոսյանից


Հարգելի պարոն Երիցյան


Ս.թ. դեկտեմբերի 22-ին, մեկ օր ուշացումով, տեղի ունեցավ Ձեր ղեկավարած նախարարության կողմից հայտարարված ՙԳյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2009 թվականի ծրագրի՚ ՙԴրամաշնորհներ գիտահետազոտական ծրագրերի համար՚  միջոցառման  իրագործման համար կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի հայտերի բացման նիստը, որի ընթացքում ես ներկայացնում էի իմ ղեկավարած հայտատու ընկերությունը: 
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների եւ հայտատուներիս համար պարզ դարձավ, որ մրցույթը ոչ թե միջոցառման  իրագործման համար կազմակերպությունների ընտրության  մրցութ է, այլ ճարտարապետական նախագծերի մրցույթ (նշեմ, որ նշված հանձնաժողովի անդամները բոլորը Ձեր նախարարության աշխատակիցներ էին եւ իրենք չունեն ճարտարապետական մասնագիտական առաջարկ քննարկելու մասնագիտական եւ իրավական համապատասխան որակավորում): Փաստորեն պարզվեց, որ մրցույթի նպատակը ոչ թե աշխատանքերը կատարող կազմակերպության ընտրությունն էր ըստ ներiայացված արժեքի, ժամկետի եւ հնարավորությունների, այլեւ ճարտարապետական լուծումների հիման վրա որոշել թե ով կարող է ապագայում կատարել նշված աշխատանքները: Կարծում եմ այդ դեպքում, ճարտարապետական նախագիծը (որն բավականին լայն հասկացություն է եւ սահմանվում է մի շարք իրավական փաստաթղթերով) չի կարող լինել նշված մրցույթի առարկա, քանի որ չի մատնանշվում է հստակ ճարտարապետական առաջադրանքը, չի ներկայացված մրցույթի ժյուրին, ինչպես նաեւ հնարավոր չէ հայտարարված մեկ ամսվա ընթացքում նման ծավալի ծրագրի շրջանակում նույնիսկ մակերեսային էսքիզներ ներկայացնել: Վերջիվերջո մեր օրերում տեղական եւ միջազգային բազմաթիվ մրցույթներ են տեղի ունենում, որոնց վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ մշակված ընթացակարգեր:
Իմ վերոնշյալ եւ մի քանի այլ նկատառումների արդյունքում հանձնաժողովը որոշեց, որ փաթեթում ցանկալի է ներկայացնել ճարտարապետական նախագծի էսքիզ (հղում անելով մրցույթի հայտարարության թիվ 4.2 կետին, որտեղ նշված է ՙՄրցույթի մասնակիցները որակավորվում եւ գնահատվում են ըստ հետեւյալ չափանիշների.՚ (կետ 4.0) եւ ՙՆախագծային պահանջների շրջանակում լավագույն ճարտարապետական նախագծի էսքիզ եւ ճարտարապետական նախագծման եւ եռաչափ համակարգչային մոդելի մշակման աշխատանքային ծրագիր եւ դրա ժամանակացույց:՚): Ինչպես նաեւ, որոշվեց տալ 3-օրյա ժամկետ մրցութային հայտերում բացակայող կամ փոփոխության ենթակա փաստեթղթերը լրացնելու համար: Հետաքրքիր է, որ.
-ոչ պարտադիր նյութը` տվյալ դեպքում էսքիզը, պետք է մշակվի 3-օրյա  ժամանակահատվածում, այն դեպքում երբ մյուս հայտատուտները աշխատել են էսքիզի պատրաստման համար մեկ ամիս,
-մրցութային փաթեթի պարտադիր նյութերի ցանկում պակասող փաստաթղթերի հանձնման համար տրվել է լրացուցիչ ժամանակ, ինչը չի թույլատրվում մրցույթի հրավերի 11 կետով, եւ առհասարակ հակասում է ցանկացած արդար մրցույթի կազմակերպման տրամաբանությանը,
-մրցութային հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն էին տեղյակ մրցույթի անցկացման մասին, հայտարարված պայմաններին եւ ամեն ինչ նույնիսկ իրենց համար քննարկվում ու մեկնաբանվում էր տեղում,
-հայտատու մյուս մասնակիցներիի էսքիզի  նախկինում` պարտադիր, հիմա` ցանկալի լինելու մասին ասվել է հեռախոսով մրցույթի կազմակերպիչների կողմից:
Նման բազմաթիվ բացթողումների մասին կարող եմ նշել, քանի որ ողջ գործընթացում զգացվում էր լուրջ մոտեցման եւ արհեստավարժության բացակայությունը:
Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրում եւ Վարչապետի բազմաթիվ ելույթներում մատնանշվող պետական համակարգի` մասնավորապես պետական գնումների գործընթացների, թափանցիկ կառավարման ցանկությունը, ինչպես նաեւ Ձեր ղեկավարած կառույցի (որն իմ կարծիքով համարվում է Կառավարության լավագույն ու ամենավստահություն ներշնչող մարմիններից մեկը) համբավի պահպանումից ելնելով խնդրում եմ վերահասու լինել նշված խնդրին:
 Դրա համար առաջարկում եմ, կամ անվավեր համարել նշված մրցույթը, ապա հայտարարել ճշտված պայմաններով ու ավելի հստակ ձեւակերպումներով մրցույթ, կամ անվավեր համարել հանծնաժողովի 22.12.2009թ.-ի նիստի որոշումը (եթե դա կարելի է նիստ համարել առանց օրակարգի, արձանագրության եւ նախագահողի) եւ դիտարկել ներկայացված հայտերը հիմնվելով միայն հայտարարության մեջ նշված կազմին:
Հակառակ դեպքում որպես հայտատու, ինչպես նաեւ հարկատու պարտավոր կլինեմ պաշտպանել իմ իրավունքները հավատալով, որ պետական համակարգի թափանցիկ եւ արդյունավետ կառավարումը չունի այլընտրանք մեր օրերում: 


Արդարության ակնկալիքներով եւ հարգանքներով,
Սարհատ Պետրոսյան
ՙՍարհատ եւ ընկերներ՚ ՍՊԸ-ի տնօրեն




Սակայն այստեղ կարծում եմ շատ կերեւոր է բոլոր գործող ճարտարապետների, անկախ իրենց գործոնեության ձեւից, անկախ փորձառությունից, անկախ նախագծային շուկայում ստանձնած դերից պետք է միահամուռ կերպով բարձր դասեն իրենց մասնագիտական արժեքը եւ չմասնակցեն նմանատիպ ՙճարտարապետական մրցույթների՚ քանի որ այն կարող է լինել տենդեր (չափորոշիչներ` գնի, ժամեկտ ընկերության բնութագիր) կամ մրցույթ (չափորոշիչներ` գաղափար, լուծումներ, պահաջների օպտիմալ բավարարում): Դրանց համատեղումը եւ կասկածելի խմբերի կողմից մասնագիտական մոտեցումների գնահատումը հղի է շատ վտանգավոր նախադեպի ստեղծումով: 
Հատկապես այժմ մի քանի կիսատ-պռատ փորձերի արդյունքում ավելի հաճախակաի են լինելու նմանատիպ թափանցիկ գործընթացները եւ այս պահին մասնագիտական հանրույթի կողմից նշված խնդիրներ նկատմամբ միասնական դիրքորոշում հայտնելու դեպքում կարող ենք ուղղորդել նշված գործնթացները ցանկալի ուղղությամբ: 


Նման հաջող օրինակներից է վերջերս հայտարարված Ինտերկոնտինենտել հյուրանոցի մրցույթը, արն հավակնում է լինել մինչ այս տեղի ունեցած տեղական լավագույն օրինակներից մեկը, Գաֆեսջյան թանգարանի, վերը նշված եւ մի շարք այլ նման անհաջող դեպքերի կողքին: Չնայած այս մրցությի ընթացքում էլ տեղի ունեցան մի շարք ՙտեղական՚ բացթողումներ, որոնք չունեցան էական նշանակություն: Բայց այն դեռ չի ավարտվել եւ ամեն ինչ դառ առջեւում: Ես լավատես եմ ու երեւի թե իմ գործընկերներից միակ ՙօբյեկտիվ դիտորդը՚: 


Հարգանքներով,
ճարտարապետական հանրույթին համախմբվաթ տեսնելու լավատեսությամբ տոգորված
Սարհատ Պետրոսյան
-----
Neo ARCH Lab by sarhat Petrossian

15 January, 2010

Study Shows Public Transportation Projects Create Twice as Many Jobs as Highway Projects

Study Shows Public Transportation Projects Create Twice as Many Jobs as Highway Projects
Analysis of stimulus spending underscores opportunities for the landscape architecture profession.
The Center for Neighborhood Technology, Smart Growth America, and USPIRG recently released “What We Learned from the Stimulus,” an analysis of stimulus spending data provided by the House Transportation and Infrastructure Committee that found transit projects created and sustained more jobs than highway projects. The report found that “in the 10 months since the American Recovery and Reinvestment Act (ARRA) was signed into law by President Obama, investing in public transportation produced twice as many jobs per dollar than investing in roads.”
           
With landscape architects leading the way in planning and designing transportation corridors that include multimodal systems, ARRA projects that focus on public transportation can lead to important opportunities for the profession. The FTA New Starts program, for example, dedicates $742 million to new transit projects and extensions to existing networks. Projected to produce 20,000 direct and indirect jobs, New Starts is an opportunity for members to help shape the next generation of public transit projects across the country.


January 12, 2010
American Society of Landscape Architects  © Copyright 2009. All rights reserved.
-----
Neo ARCH Lab by sarhat Petrossian

12 January, 2010

Ճարտարպետ-տեսաբանի գոյությունը, որպես մասնագիտության կայացման բաղկացուցիչ

Այս մասին գրելու ցանկություն վաղուց ունեի: Մասնավորապես նախորդ տարի մի քանի անգամ տարբերի առիթներով զրույցներում իմ կողմից հարգված մի քանի գործընկերներիս հետ կարեւորել էինք նշված խնդիրը: Ճիշտն ասած երբ ասվում է ճարտարապետության տեսաբան պատկերացնում ենք իրականությունից շատ հեռու ինչ որ պատմական հարթություններում դեգերող ինչ որ պատմաբան-ճարտարապետի: Նախ փորձենք շատ ամփոփ ներկայացնել հայկական ճարտարապետության տեսական ուսումնասիրության պատմությունը:


Դրա առաջին ռահվիրան բնականաբար Թորոս Թորամանյանն է, որն մասնակցելով Անի քաղաքի ուսումնասիրման նախորդ դարասկզբին տեղի ունեցած աշխատանքներին առաջինը լինելով մասնագիտական մակարդակով քննեց հայկական միջնադարյան ճարտարապետությունը: Ավելի ուշ, խորհրդային տարիներին Ալեքսանդր Թամանյանի անմիջական նախաձեռնությամբ եւ ղեկավարմամբ, պետական մակարդակով զարկ տրվեց հայ ճարտրապետության զարգացմանը, որն իր տրամաբանական շարունակությունը գտավ ապագայում: Խորհրդային տարիներին հայ պատմական ճարտարապետության ուսումնասիրման, դասակարգման հետ համընթաց զարկ տրվեց հենց խորհրդային առկա ճարտարապետական գործընթացների ուսումնասիրմանը ու ներկայացմանը: Մասնավորապես արժանահիշատակ է Լոլա Դոլուխանյանի, Լիա Սաֆարյանի, Լեւոն Բաբայանի կատարած աշխատանքները, որոնք դժբախտաբար խորհրդային տոտալիտար ռեժիմի առկայության պայմաններում կրում էին խորհրդային քարոզչության ազդեցությունը: Այն մասնավորապես վերաբերում էր մի շարք պատմական իրողությունների եւ գաղափարխոմական ազդեցություններին: 20-րդ դարի երկրորդ կեսը ավելի բարենպաստ լինելով հանդերձ դեռեւս հնարավորություն չէր տալիս լիարժեք արժեւորել ու քննադատել դարասկզբի անցքերը: Այս ժամանակաշրջանում նաեւ սկզբնավորվեց աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ՙզտված՚ տեղեկատվության տարածումը:


Այստեղ արժանահիշատակ է խորհրդային առաջին տարիներին ճարտարապետական եւ ոչ միայն ճարտարապետական, այլեւ ողջ ստեղծագործական հանրության շրջանում մոտեցումների բախման եւ պայքարի գործընթացները եւ դրանց հետեւանքները: Բավական է թերթել այդ ժամանակավ մամուլը եւ հանդիպել ինչպես են ի լուր ողջ հանրության քննարկվել ու ներկայացվել իրարամերժ ճարտարապետական մոտեցումներ, ինչպիսիք էին կոնստրուկտիվիզմն ու նեո-կլասիկ ազգային ճարտարապետական դպրոցը: Այսինքն երկրում հասարակարգ փոխվելու ընթացքում, ճարտարապետաշինարարական ոլորտի բուռն զարգացման ընթացքում մասնագիտական հանրությունը ընդունել է մարտահրավերը եւ համարձակ կերպով այդ ամենը դարձրել է հասարակության սեփականությունը:


Հայաստանն անկախության առաջին տարիները հնարավորության տվեցին վերաարժեւորել պատմական բազմաթիվ անցքեր, որոնց արդյունքում մի շարք ՙխմբագրումներ՚ տեղի ունեցան նաեւ ճարտարապետության զարգացման ժամանակագրության եւ ուսումնասիրման նախկինում կատարված ու ներկայացված փաստերում: Անկախությունից մոտ տաս տարի անց տեղեկատվության փոխանակման դյուրացման, ինչպես նաեւ շինարարության զարգացման արդունքում ճարտարապետական հանրության շրջանում հնարավորությունների ընդլայնման եւ համընդհանուր ակտիվության պայմաններում տեղի ունեցավ համաշխարհային ճարտարապետական գործընթացների մասին տեղակացվածության բարձրացմանը: Այն դեռեւս իր նախնական դրական ազդեցությունն է թողնում այսօրյա ճարտարապետական եւ քաղաքաշինական գործունեության ոլորտում եւ կարծում եմ այն դեռ կունենա իրական ու էլ ավելի շոշափելի արդյունքները :
Անկախության մի շարք դրական ազդակները դժբախտաբար ունեցան իրենց բացասական ազդեցությունը նաեւ ճարտարապետական տեսական ուսումնասիրական գործընթացների վրա: Առաջինը բնականբար պետության անկարողությունն էր վճարել ճարտարապետության տեսությամբ զբաղվող նախ եւ առաջ պետական, էլ չեմ խոսում մասնավորª այլընտրանքային կառույցներին: Չնայած մի քանի ինտուզիաստներ շարունակում էին իրենց վրա կրել այդ ծանր պարտականությունը, մասնավորապես արժանահիշատակ են Դավիթ Քերթմենջյանը, Մարիետա Գասպարյանը, Լոլա Դոլուխանյանը, ինչպես նաեւ խորհրդային ճարտարապետության շրջանի ճարտարապետության տեսության, կրթության ռահվիրան Վարազդատ Հարությունյանը:


Սակայն քաղաքաշինության եւ մասնավորապես ճարտարպետական գործունեության առկա իրավիճակը, այն էª մի քանի հիմնական անհատ ճարտարապետները իրենց ազդեցությամբ պետական համակարգում եւ իրենց մասնակցությունը տարրատեսակ խորհրդատվական մարմիններում, հնարավորություն չեն տալիս որ նշված ՙապրանքային շուկայում՚ տեղի ունենա արդար եւ թափանցիկ մրցակցություն, որի արդյունքում էլ պետք է առաջանա նորից արդար եւ թափանցիկ քննադատության պահանջ: Այս փակ շղթայի արդյունքում առաջանում են հետեւյալ խնդիրները`
- մասնագիտական հանրույթում անկեղծության բացակայություն,
- քննադատությունը անձնական վիրավորանքի համարժեքացում,
- տեսաբան-ճարտարապետի նկատմամբ անլուրջ վերաբերմունք,
- հասարակությանը իր անմիջական միջավայրի կառավարման վերաբերյալ տեղեկատվության պակասի արդյունքում մանիպուլացիայի ենթարկելու դյուրինություն:


Չնայած վերը նշվածներից առաջին երկուսը առկա են հայաստանյան բոլոր մասնագիտական շրջանակներում, որն հավանաբար արդյունք է խորհրդային ժամանակաշրանի եւ դրանում առկա հասարակական փոխհարաբերություններին:


Տեսաբան ճարտարապետների վերաբերյալ հենց ճարտարապետների եւ հարակից մասնագետների անլուրջ վերաբերմունքի պատճառով էլ չի կայանում առողջ քննադատության, թափանցիկ վերլուծության եւ ինչու չէ նաեւ հասարակության մոտ նշված ոլորտի գործընթացների նկատմամբ հստակ կարծիքի պահանջարկից բխող համարժեք կադրային եւ ինստիտուցինալ քայլեր: Գաղտնիք չէ որ վերիջն շրջանում մի քանի ճարտարապետական պարբերական հիշեցնող ամսագրերը զուրկ են լուրջ վերլուծություններից եւ քննադատություններից: Եղածները կամ կրում են շատ ընդհանուր ձեւակերպումներ ու չունեն խնդիրները իրենց ողջ սրությամբ ներկայացնելու նպատակ, կամ էլ ներկայացնում են միջնադարին եւ խորհրդային շրջանին վերաբերող հիմնականում խորհրդային շրջանին բոնորշ ՙմիայն դրական՚ կողմից դիտարկվող տեսակետներ: Իսկ երբ նման փորձեր են արվում (ինչը մի քանի անգամ կատարել է տողերիս հեղինակը) պսակվում է անհաջողության գտնելով ինչ որ հիմնավորումներ: Որեւէ մեկի մտքով անցել է քննարկել Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը համեմատական վերլուծություն կատարելով նրա ճակատային լուծումները, կամ շենքի ներքին տարածության արդյունավետ օգտագործումը:
Ելնելով այս ամենից անհրաժեշտ է զուտ ճարտարապետների եւ հարակից մասնագիտությունների շրջանում առողջ քննարկման պահաջի գիտակցում եւ գնահատում: Անհրաժեշտ է գոնե առկա ֆորմալ կառույցներում (ճարտարապետների միություն, ճարտարապետության ֆակուլտետ) տեղի ունենան հաճախակի քննարկումներ պահպանելով միմյանց նկատմամբ մրցակցային, բայց հանդուրժող ու արժանապատիվ հարաբերությունները:


Այստեղ կուզեմ նշեմ մեկ շատ կարեւոր նկատառում, որն կարծում եմ ունի անկյունաքարային նշանակության ցանկացած ճարտարապետական, եւ ոչ միայն ճարտարապետական քննարկման ու գնահատման գործընթացում: Չպետք է նույնական գնահատել ՙլավ կառույց՚ կամ ՙինձ դուր է գալիս՚ եզրույթը Ձեր նախագծային մոտեցումների հետ: Այսինքն հնարավոր է ինչ որ մեկին դուր գալ մի ինչ որ կառույց, որում օրինակի համար լավագույնս արտացոլվել են լանդշաֆտը, տեղական ավանդույթները եւ ճիշտ համաչափությունները, բայց պարտադիր չի որ այն համընկնի Ձեր ճարտարապետական մտածողությանը եւ առաջնահերթությանը:


Անհրաժեշտ է հատկապես նախագծող-ճարտարապետների ու քաղաքականության մշակող-ճարտարապետների շրջանում քարոզել տեսաբան-ճարտարապետի կարեւորությունն եւ քննարկելու ու քննարկվելու համար նախադրյալներ ստեղծող պայմաների առաջացման համար նախադրյալներ ստեղծել:


ամենեւին տեսաբան-ճարտարապետ լինելու հավակնություններ չունեցող
Սարհատ Պետրոսյան


-----
Neo ARCH Lab by sarhat Petrossian

11 January, 2010

Սովետական մարդը հենց այն մարդն է....

՚Սովետական մարդը հենց այն մարդն է, ով ոչ թե մտածում է, այլ դատողություններ է անում իր գլխում տեղադրված պատրաստի ձևակերպումների համադրումների միջոցով:՚

Աղասի Թադևոսյան, http://www.lragir.am, Երկուշաբթի, 11 Հունվարի, 2010

-----
Neo ARCH Lab by sarhat Petrossian

06 January, 2010

մեջբերում մամուլից

Հատված Ամփոփելով 2009-ը՚, Ա.Թեւանյան, ՚7 օր՚ Դեկտեմբեր 30, 2009 հոդվածից



Ուրուգվայի «փորձը» հաշվի առնող, Գյումրիում «ծով» տեսնող, Դիլիջանում «փող» սարքող, իսկ Ջերմուկում«Առողջարանային հովիտ» կառուցող մեր «միջազգայնագետները» Օստապ Բենդերից շատ քիչ են տարբերվում։ Այդ մասին գիտեին քչերը, բայց հիմա, տնտեսության մեջ արձանագրված արդյունքներից ելնելով, հանրության լայն շրջանակների համար էլ  ամեն ինչ պարզ դարձավ։

Քաղաքաշինական գործունեության մարտահրավերները 3

Մաս 3`  Միասնական շահառուներ


Զգում եմ որ արդեն շատ եմ ծանրանում քաղաքաշինական գործունեության շահառուների վերաբերյալ թեզեր առաջադրելով, սակայն կարծում եմ դրանց մասին մի շարք նկատառումներ կդարձնեն այս տրամաբանական շղթան ամբողջական ու Ձեր խոնարհ ծառան հավանաբար կդադարեցնի այս փուլում մարտահրավերների մատնանշումը: Տրամաբանական է, որ շահառուները որպես մարտահրավերները իրենց ուսերին կրող սուբյեկտներ պետք է քննվեն եւ բացահայտվան հնարավորինս ամբողջական ու մանրակրկիտ: 
Ինչպես մաս առաջինում եմ նշել այս փուլում չեմ քննարկելու պատվիրատուն որպես շահառու ծանրանալով չորս հիմնական շահառուների դիտարկման վրա:


ՆԱԽԱԳԾՈՂ
Նախագծման գործընթացում հիմնական բացերն են`
-նախագծային աշխատանքների կառավարման բացակայությունը (project management), 
-արհեստավարժության պակասը, որն նախ եւ առաջ արդյունք է դրա պահանջարկի բացակայությամբ, ապա բավարար աշխատուժի պակասի պատճառով,
-մյուս շահառուների անպատասխանատու մոտեցման պատճառով, որն համեմատաբար պատասխանատու շահառու հանդիսացող նախագծողին մղում է երկրորդական պլան,
-նախագծային աշխատանքների վերաբերայլ իրավական եւ նորմատիվային կարգավորիչ դաշտի գրեթե բացակայություն:
Այս ամենից ելնելով անհրաժեշտ է նոր որակական հարթությամբ քննարկել նախագծային գործընթացները, մասնավորապես պարարտ հող ստեղծելով արհեստավարժ գործունեության համար: Նշված գործընթացների համար անհրաժեշտ է`
-ճարտարապետական եւ ճարտարագիտական կրթական գործընթացներում վերագնահատել ապագա մասնագետների տեղն ու դերը հասարակությունում,
-սերմանել մասնագիտական միավորումների եւ այլ ոչ ֆորմալ խմբերի միջոցով համընդհանուր խնդիրների լուծման նկատմամբ հավատը,
-իրականությանը նայել պարզ եւ անկեղծ, ընդունելով մասնագիտական միջավայրում առկա խնդիրներն ու մարտահրավերները միջազգային շփումների արդյունքում փոխլրացնել դրանք,
-վերաիմաստավորել մասնագիտության անցած ճանապարհը եւ գործընկերային մթնոլորտում բացառել մրցակցային գործընթացները վերադասելով նեղ անձնական կամ խմբակային շահը արհեստակցականից:
Ամենեւին չհավակնելով այս գրվածքով տալ խնդիրների ամբողջական պատկերը, հույս ունեմ որ նշված խնդիրների եւ դրանց լուծման նախնական ուղենիշները տալիս են այն հիմնական կառուցվածքը, որի հիման վրա կարելի է կառուցել համակարգային գործընթացների տրամաբանությունը:


ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հասարակությունը որն քաղաքաշինական գործընթացներում գտնվում է ամենաանհասկանալի իրավիճակում իր որոշումներում կրում է նախագծող ճարտարապետների, հաճախ նաեւ պետության քարոզչական ազդեցությունը: Սա ավելի պակաս չափով է տեղի ունենում համեմատաբար ձեւավորված հասարակություններում, որտեղ ավանդաբար ձեւավորված են հասարակական վերաբերմունքը իրենց անմիջական միջավայրի ձեւավորման եւ զարգացման նկատմամբ: Ավելացնեմ նաեւ հենց նույն առկա ավանդական մոտեցումների շրջանակում էլ գնահատվում ու ադապտացվում եմ նորարարական մոտեցումները եւ ցանկության դեպքում դառնում նույն ավանդական անհրաժեշտ ու պարտադիր պայմանը: 
Հասարակական ակտիվության մեծացման համար նախադրյալների ստեղծման համար անհրաժեշտ են`
-ձեւավորել եւ սահմանել հասարակական համընդհանուր տեսլական, հնարավորություն տալով տեղեկատվական անհրաժեշտ ներհոսք արժեւորելու համար անցյալ ու ներկան, ապա մատնանշել ապագան,
-սերմանել քաղաքացիական դիրքորոշման դրսեւորման ու դրա արտահայտման պարտադիր լինելու նորմը իրավական պարարտ հող ստեղծելով,
-հասարակության համընդհանուր դիրքորոշման համար ստեղծել ֆորմալ ու ոչ ֆորմալ միավորների ի պաշտպանություն գաղափարների ներկայացնելով ոլորտային արժեհամակարգերի վրա հիմնված հետեւողական եւ ամենակարեւորը արդյունք ունեցող գաղափարներ եւ մոտեցումներ:


ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հասարակության պես լինելով անհասկանալի իրավիճակում, կարիք ունի բազմակողմանի ու տարրակարծիք տեսակետների հավաքագրման եւ արդյունավետ որոշումների կայացման մեխանիզմների մշակման եւ իրականացման անհրաժեշտություն: Սրա համար բնականաբար նախ եւ առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք, ապա նաեւ հասարակական պահանջ: Դժվար է ասել առաջինը որ մեկի պետք է լինի, այնպես ինչպես հնարավոր չէ ասել թե առաջ հավն է եղել թե ձուն: Չցանկանալով տեղափոխել այս ամենը հասարակական-քաղաքական հարթություն ուղղակի կուզեի նշել որ նման դեպքերում նպատակահարմար է ապավինել քեզ, եւ դրսեւորել կամ հավի կամ ձվի դերում կատարել առաջին քայլը պահանջելով մյուսից նույնը:
Պետությունը քաղաքաշինական գործունեության ոլորտում հաջողության համար գլոբալ առումով ունի մեկ խնդիր, այն է գիտակցի իրա դերը այս գործընթացներում միայն իր համադրողի պարտականությունների պարտաճանաչ կատարմամբ եւ իր դերի թե թերագնահատման եւ թե գերագնահատման արդյունքը անդառնալի կորուստների կարող է բերել տնտեսական, ժողովրդագրական, բնապահպանական եւ մշակութաբանական առումներով: Ավելի մանրամասնելով նշեմ այս պահին այստեղ գտնվող բացերը, որոնց լուծումները մատնանշվում են հենց դրանք շարադարմամբ,
-կոռուպցիա,
-թափանցիկ կառավարում,
-կարճատես ծրագրային քաղաքականություն,
-համընդհանուր տեսլականի բացակայութուն:
Նշվածներից մասնավորապես վերջինի մասին կուզենայի մանրամասնորեն կանգ առնել եւ ներկայացնել իմ դիրքորոշումը դրա ձեւավորման գործում: Հավելեմ նաեւ որ առաջին երկու բացերի վերացման եւ նախկին սխալների բացառման դեպքում հնարավոր է մյուս շահառուներին հնարավորություն տալ ստանձնել մնացած բացերի լուծման հիմնական բեռը, ինչը վաղուց կատարվում է արեւմտյան ժողովրդավարական երկրներում:
Քաղաքաշինական գործունեության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ համընդհանուր տեսլականի կառուցման համար նախ եւ առաջ պետք է ըստ արժանվույն գնահատել այդ ոլորտի արժեքը եւ գիտակցել նրա ՙոսկե գործիք՚ լինելը: Գործիք որով կարելի է տնտեսության զարգացնել, մշակույթ ստեղծել, առողջություն ամրագրել, հասարակությանը հուսադրել: Քաղաքաշինության արդի արեւմտյան հասկացողությունը, որն խոշոր քաղաքների կառավարման տեսության մեթոդների արդյունքում դարձել էլ ավելի լոյալ ու ճկուն այսօր ունի հրաշալի սեղմակներ հավասարակշռելու համար շուկայական տնտեսության եւ երջանիկ հասարակության խաղաղ գոյակցումը: Դրա վերաբերյալ հայաստանյան ներկա պատկերացումները սահմանափակվում են քաղաքների ապակենտրոնացման արդեն քսանամյան վաղեմության  տեսութուններով: Այն դեպքում երբ աշխարհը արդեն վաղուց` մարդու անձնական երջանկությունը որպես հասարակության կառուցման մոդելի հիմք ընդունելով անտրոպոգեն գործունեության համար կարեւորում է անցյալի, ներկայի ու ապագայի  վերաբերյալ պատասխանատվության ստանձնումը, որն համապատասխանաբար արտահայտվում է պատմականությամբ, հանգստի իրավունքի եւ կայուն զարգացմանը ուղղված հստակ ու վստահ քայլերով:
Այստեղից կարելի է մատնանշել քաղաքաշինության երեք հիմնական մարտահրավերները որոնց լուծումը այսօր առօրեական է եւ արագ չարձագանքելու դեպքում կարող է վտանգավոր լինել մեր հասարակության գոյության շարունակականության համար: Դրանք են`
-պատմամշակութային ժառանգության եւ հիշողության արժեւորում եւ գերադասում ցանկացած անտրոպոգեն գործընթացում որպես ներկան ապագայում արժեւորվելու գրավական,
-քաղաքացու համար աշխատանքային եւ արտաշխատանքային գործունեության համար անհրաժեշտ դաշտի ստեղծում, այս ամենը վերացական ձեւակերպումների մակարդակից ռեալ կյանք բերելու համար նշենք մի քանիսը` քաղաքներ մարդկանց համար, որն պահանջում է տրասնսպորտի, առեւտրի, կանաչապատման տրամաբանության ամբողջական հակառակ ընթացք հետիոտնի, քայլող մարդու, չշտապող, անմիջական ու երջանիկ անհատի, հաշմանդամի ու սակավարշարժի, երեխայի սայլակով զբոսնող ընտանիքի համար, հեծանիվով շարժվողի,  քանդակի պատվանդանին գիթառահարի, սիզամարգին հանգստացողի համար,
-կայուն զարգացումը ներառելով բոլոր զարգացման ու պահպանման գործընթացներում, որպես 21-րդ դարի քաղաքացու գիտակցության գագաթնակետ: Բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքը նոր խնդիրներ են առաջադրում բոլոր շահառուներին: 


Ամենեւին չհավակնելով տալ ամբողջական դեղատոմսեր չունենալով անհրաժեշտ աշխատանքային փորձ եւ չտիրապետելով ողջ առկա տեղեկատվությանը, ինչպես նաեւ անծանոթ լինելով ոչ հասարակականացված գործընթացներին (եթե այդպիսիք կան), կարծում եմ այս գրվածքների շարքում կարողացա ներկայացնել իմ տեսակետը քաղաքաշիանական գործունեության վերաբերյալ: Ուրախ կլինեի այս ամենը հանդիսանար իմ եւ իմ գործընկերներիս միջեւ նոր որակի երկխոսության մեկնակետ սպասելով սուր, հիմնավորված ու էլ ավելի երկարաշունչ պատասխանների:


անցյալի, ներկայի ու մասնավորապես ապագայի
արժեւորման կարոտ


ճարտարապետ Սարհատ Պետրոսյան


>>> Neo ARCH Lab by sarhat Petrossian

05 January, 2010

Քաղաքաշինական գործունեության մարտահրավերները 2

Մաս 2` Ճարտարպետությունը որպես կանոնների փունջ
Մոտ երկու-երեք տարի առաջ ինձ առաջարկեցին մասնակցել մի ծրագրի ՙՄասնագիտական կողմնորոշում՚ անվանումով, որի նպատակն էր դպրոցական ավագ դասարանցիներին տալ ընդհանուր պատկերացումներ տարբեր մասնագիտությունների մասին, օգնելու իրենց ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Առաջին անգամը լինելով իմ կյանքում փորձեցի ճարտարապետությունը ներկայացնել հանրամատչելի ու շատ պարզ բառերով: Անկեղծ ասած այն ինձ համար շատ հետաքրքիր փորձառություն էր: Մասնավորապես ինձ համար արժեքավոր էր ճարտարապետության իմ սահմանումը. ՙՃարտարապետությունը դա մարդու կողմից ստեղծած (անտրոպոգեն) ամբողջ նյութական միաջավայրն է՚: Այս սահմանումը, որն չեմ հանդիպել որեւէ այլ տեղ, ներառում է ճարտարապետության ամենալայն ընդգրկումը, թե պատմական, թե մշակութաբանական համատեքստում: Նրանում իր արտացոլումն է գտնում այդ մասնագիտությունը իր ողջ համակարգով ու տրամաբանությամբ: Սա հետաքրքիր է նրանում որ ցանկացած անտրոպոգեն երեւույթ մաս է կազմում ինչ որ ճարտարապետական, կամ ավելի ճիշտ քաղաքաշինական ծրագրի` իր տրամաբանական համակարգով ու հերարխիայով: Ավելորդ չծանրանալով ճարտարապետության եւ քաղաքաշինության սահմանման վրա հուսամ որ ապագայում եւս առիթ կլինի անդրադառնալ նշված խնդրին` ներկայացնելով ընդունելի ու ոչ ընդունելի մի շարք ձեւակերպումներ:


Նախկինում առիթ եմ ունեցել խոսել ճարտարապետին վերագրվող հասարակական դերին: Դրանք հիմնականում բաժանվում են երկու տեսակի պատասխանատվությունների, կամ կուզեք երկու տեսակի լուծումներով համակարգային մոտեցումներ տալ ինչ որ խնդրի: Դրանք են ճարտարագիտական եւ ճարտարապետական լուծումները: Անվանումից էլ պարզ է դառնում որ առաջինը վերաբերում է ինժեներական խնդիրներին, որն սկսվում է ենթակառուցվածքներից եւ ավարտվում տարբեր տեսակի տեխնիկական լուծումներով: Այս ամենի հստակ ապահովման համար ստեղծված են մեծարժեք հսկայական կանոնների փունջ` օրենքների, ենթաօրենսդրական եւ նորմատիվային փաստաթղթերի տեքով: Դրանք բնականաբար տարբերվում են կախված մշակութային, պատմական, բնակլիմայական, աշխարհագրական, քաղաքական եւ բազմաթիվ այլ պատճառներից ելնելով: Դրանցով հիմնականում լուծվում է քաղաքաշինական գործունեության տեխնիկական խնդիրները: Հաջորդը դա ճարտարապետական խնդիրների լուծումներն են: Անգամներ լսում ենք թե ինչոր քաղաքներ կորցնում են իրենց դեմքը, կամ ինչ որ քաղաքներ դառնում են ՙթանգարան բաց երկնքի տակ՚ եւ կորցնում քաղաքային միջավայրերին հատուկ խայտաբղետ մթնոլորտը: Այստեղ շատ դժվար են ստեղծել կանոններ եւ սահմանափակումներ ասենք ճարտարապետական կերպարի պահպանման համար, որին հստակ սահմանումներ տալը շատ դժվար է: Նման փորձեր արվել են արեւմտյան բազմաթիվ քաղաքներում, երբ կերպարի պահպանման համար մշակվել են հստակ չափորոշիչներ, ցանկապատի բարձրության եւ ձեւի հետ տալով գունային սահմանափակումներ: Նմանատիպ մոտեցումը հնարավոր է սակավաթիվ բնակչություն ունեցող եւ կերպարային հստակ ու օրինաչափ լուծումներով միջավայրերում միայն: Մնացյալ դեպքերում ուղղակի անհնար է օրինակ Լոնդոնի պես մի քաղաքում փորձել պահպանել քաղաքային կերպար… Նման դեպքերի համար նույնպես կան արդեն պատրաստի գործիքներ, որոնք ժամանակակից ուրբանիզմի նախագծման պրոցեսում կիրառվում են վաղուց ու մասամբ լուծում նման խնդիրները:
Նման լուծումների կիրառումը մեծապես կախված է հասարակության պահանջներից, թե ինչքանով են իրենք պահպանողական իրենց կենցաղին, իրենց համայնքին ու պատմականորեն ձեւավորված ավանդույթներին: Չնայած այս շարքը սկսելիս նպատակ էի դրել չդարձնել այն հայաստանյան, մասնավորապես երեւանյան իրականության պարզ նկարագրությունը, եւ դրա համար խուսափում էի կոնկրետ առարկայական օրինակներից, սակայն քանի որ խոսքը հասավ կերպարի պահպանման խնդրին կուզեմ շատ կարճ խոսել Երեւանում նշված խնդրին (միգուցե նաեւ պատճառ հանդիսացավ Երեւանի մասին երգեր լսելը, որոնց հերթը հասավ իմ երգացանկում պատահական կերպով):


Երեւանի քաղաքային կերպարի պատմությունը երկու բառով ի սկզբանե: Երեւան քաղաքի նախնական` քաղաքային (ընդգծում եմ բացառելու համար մինչ 17-րդ դար եղած կառուցապատումը, մասնավորապես Էրեբունին եւ դրա հետեւանքները) կառուցապատումը որն սկզբնավորվել է Երեւանի բերդի ամրացումով 17-րդ դարում սկզբնական շրջանում եղել է տիպիկ արեւելյան` աղյուսից, հողաշեն: Ցարական տիրապետության ներքո այն կտրուկ կրել է տրամագծորեն հակառակ ընթացք երբ սկսվել է քարի կիրառումը եւ այն ժամանակ եվրոպական համարվող ՙքաղաքային՚ կառուցապատման տրամաբանությունը: Ավելի ուշ խորհրդային շրջանում Թամանյանի որպես ճարտարապետական հսկա իր հզոր ազդեցությամբ, որն այնքան հզոր էր որ ունեցավ իր ազդեցությունը կովկասյան մյուս քաղաքներում նույնպես: Թամանյանի գլխավոր հատակագծում նոր տրամաբանություն էր մտցվում, իսկ նրա ճարտարապետական լուծումները գրեթե աղերս չունեին առկա կառուցապատման հետ: Այս երեք իրար հաջորդող փոփոխությունները, որոք նախ եւ առաջ քաղաքական, ապա մշակութաբանական տեսանկյունից մերժելով ու ջնջելով մեկը մյուսին սկզբնավորեցին հայկական քաղաքաշինության մեջ քաղաքների պատմականորեն ձեւավորված տրամաբանության մերժողականությունը: Ապագա զարգացումները եւս զերծ չէին նման մոտեցումներից, մերթ ընդ մերթ դրսեւորելով պատմականության ազնիվ մղումներ: Սակայն դրանք երբեք չունեցան շարունակական բնույթ: Ավելին քաղաքական մի քանի միմյանց հակասող գործընթացները, ինչպես նաեւ հայերի կենցաղում ավանդույթների պահպանման ՙդեկլարատիվ՚ բնույթը Հայաստանի բնակավայրերը հասցրեցին ողբերգական իրավիճակի: Չնայած նրան որ դա հատուկ էր գրեթե բոլոր խորհրդային քաղաքներին, սակայն հենց այդ նույն ժամանակաշրջանում տեղի են ունեցել մի շարք բացառություններ, թե մերձբալթյան երկրներում, ինչպես նաեւ հարեւան Վրաստանում: Ցավոք անկանխության տարիներին նույնպես այդ ամենը չգիտակցվեց (չնայած բազմաթիվ մասնագետների, մտավորականների եւ հասարկության այլ շերտերի ներկայացուցիչներ, որոնց թվին էր պատկանում նաեւ տողերիս հեղինակը) եւ տնտեսության զարգացման առաջին նշույլների արդյունքում գրեթե ամբողջովին ավերվեց Երեւանի պատմական արժեք ունեցող մեծարժեք բազմաթիվ շինություններ:


Հատկապես հասարակության լայն շերտերի այս ամենի չարժեւորման համար բնականաբար կարելի է գտնել օբյեկտիվ պատճառների, օրինակ որ այս ամենը արդյունք է խորհրդային քարոզչության, սակայն դրանով պատմական շերտեր չեն վերականգնվում: Դրա ցայտուն օրինակն էր Երիտասարդության պալատի ոդիսականը, որի մասին հեռուստատեսային մի քննարկման ժամանակ ես շենքի հեղինակներից մեկի` իմ ուսուցիչներից մեկի ներկայությամբ ասեցի, եթե դուք ժամանակին չէիք արժեւորում մինչ այդ ստեղծված ճարտարապետական ժառանգությունը, ապա բնական է այսօր ձեր կառուցած շենքերն նույն ճակատագրին են արժանանում: Այն ժամանակ այդ հանդուգն միտքը ինձ համար բավականին թանկ արժեցավ: Այն այսօր արդեն կամ ներվել է, կամ մոռացվել, սակայն ցավոք իմ կողմից հարգված ուսուցիչս շարունակու է նույն ոճով, այս անգամ նախագծելով շինություն գիտությունների ակադեմիայի քանդված շինության տեղում:


Բնականաբար շատերը կասեն թե ճարտարապետը մեղավոր չի նման դեպքերում: Հղում կատարելով իմ նախորդ նյութերից մեկում հնչած այն մտքին թե քաղաքաշինական ոլորտում կան բացեր, եւ այդ լրացնողի դերում եթե այսօր հանդես գան ճարտարապետները ապա ապագայում դրանից շահելու է ճարտարապետությունը որպես մասնագիտություն: Եթե նույնիսկ սա չհամոզեց Ձեզ, ապա այդ դեպքում ով է մեղավոր, հասարակությո±ւնը, պետությո±ւնը… Իսկ ո±վ է այդ երկուսի մոտ ձեւավորում կարծիքը: Հասարակության մոտ պետությունն ու մտավորականությունը, իսկ պետության մոտ հասարակությունն ու մտավորականությունը… Իսկ որտե±ղ են ճարտարապետները: Նրանք եւ մտավորականության մեջ են, եւ հասարակության մեջ են, եւ պետության մեջ են: Իսկ ինչու չեն ուզում ստանձնել այդ պարտականությունը: Այստեղ երկու հիմնական պատճառներ կարող են լինել, կամ չեն կիսում իմ (մեր) այս կարծիքը, կամ կիսում են սակայն միգուցե չկիսելը ավելի հեշտ է… միգուցե: Առաջինի դեպքում լուծումը այս ամենի քարոզումն է այն չընդունողներին, ապա ընդունողների եւ չընդունողներին (ինչով զբաղվում է տողերիս հեղինակը մեկ լրիվ դրույքով), իսկ երկրորդում` պախարակելը: Կարծում եմ որեւէ մեկը գոնե պատմության մեջ մեկ անգամ պետք է պատասախան տա ստանալով ճիշտ գնահատական: Պատմության սրբագրումը, որն ներկա հայաստանյան իրականության արդի տենդենցներից է, հույս ունեմ կդառնա հայ հասարակության պատմական մտածողության անբաժանելի մասը մոտ ապագայում:


Այս լավատեսական հուսադրող ավարտին կուզեմ ավելացնել որ հայկական ճարտարապետությունը որն հայ ժողովրդի մշակութային ժառանգության ամենաարժեքավոր եւ հանրաճանաչը լինելով պետք է փորձի ստանձնել նշված մշակույթի այցեքարտը նաեւ այսօր: Դրա համար նախադրյալներ կան, իր բաղկացուցիչ պահպանողական ընդդիմախոսներով եւ այլ ատիրբուտներով:


Հիսուս ծնավ եւ հայտնեցավ…
Լավագույն մաղթանքներով` Սարհատ Պետրոսյան

04 January, 2010

NeoARCH Yahoo!Groups

NeoARCH is the first Armenian Architecture Network founded in 2003.

The Networks was part of NeoARCH projects which’ main goal was to make Armenian Architecture DEMOCRATIC... free information exchange and open, free discussions are the main tool to reach our goal.

Join and be part of our communication…


Subscribe by sending a blank email to: neoarch-subscribe@yahoogroups.com


You can post messages by sending an email to: neoarch@yahoogroups.com (moderated)

03 January, 2010

Քաղաքաշինական գործունեության մարտահրավերները 1




մաս 1 (մուտք եւ ոլորտի շահառուները)
Նախորդ տարի ամանորի նախաշեմին երբ համեմատաբար ազատ էի սկսեցի գրել մի հոդված: Առհասարակ ամանորի շեմին երբ գրում ես ինչ որ բան կարելի էր՚ սկսել հետեւյալ կերպ թե նոր տարվա նախաշեմին ուզում եմ ամփոփել անցած տարին եւ այլն բայց իրականում այս նյութերին հիմա անդրադառնալու հիմանական պատճառը ազատ ժամանակի առկայությունն է: Այն ժամանակ գրում է իմ կողմից հարգված գործընկերոջս Հրաչյա Վարդանյանի ՙճարտարապետություն եւ շինարարություն՚ ամսագրում հրատակարած նյութի պատասխանը: Նրանում մասնավորապես նշում էի թե ինչ է պակասում մեզ նորմալ ճարտարապետական գործնեությամբ զբաղվելու համար: Բնականաբար իմ պատասխանը չհրատարակվեց  նույն ամսագրում քանի որ ես փորձել էի ՙբացահայտել՚  հայաստանյան ճարտարապետական իրականության մի քանի փոքրիկ մանրամասները: Ինչեւէ միգուցե դա ավելի լավ էր, եւ միայն վերջերս հնարավորություն ունեցա տվյալ նյութը ուղարկել Հրաչին որի արձագանքներին կսպասեմ սիրով:

Նախ փորձեմ նշեմ մի քանի դրդապատճառներ թե ինչու որոշեցի սկսեմ գրել, այն էլ ճարտարապետության մասին: Բնականաբար նախ եւ առաջ գրելու ահագին բան էր հավաքվել եւ մասնավոր զրույցներում ու առիթներով արտահայտած մտքերը գրավոր  ներկայացնելու ցանկություն ունէի: Նաեւ որոշիչ դերակատարություն ունեցան տարեվերջին տեղի ունեցած մի քանի միջադեպերը, որոնք ինձ մոտ գրելու շատ մեծ ցանկություն առաջացրեցին որի արդյունքի վրա եւ դուք ծախսում եք Ձեր արժեքավոր ժամանակը: Ամենեւին չուզենալով աղմկել իմ առջեւ ծառացած խնդիրների մասին ասեմ միայն որ այդ ամենը նորից գնում ու հանգում է քաղաքաշինության եւ ճարտարապետության արդի առկա խնդիրներին: Դրանք են ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում տիրող կլանային, հիմնականում միանձնյա որոշումների կայացման գործընթացները, ինչպես նաեւ պետության վերաբերմունքը ծրագրային փաստաթղթերի կազմման գործընթացներին:

 Նշեմ նաեւ, որ ցանկանում եմ այս գրվածքների (չեմ ուզում դրանք կոչել հոդվածներ քանի որ դրանք դեռեւս այնքան համակարգված չեն որպեսի ներկայացնեն ինչոր խնդիրների վերաբերյալ հստակ մոտեցումներ)  դարձնել շարունակական: Բնականաբար դրա համար անհրաժեշտ է նախ գտնել ժամանակ ապա գրելու համար բան: Այստեղ ուզում եմ նշել որ ընթերցողների եւ գործընկերների կողմից արձագանքները կարող են շարժիչ իմպուլս լինեն, որ ես շարունակեմ նշված թեմաներով գրառումներ անել:

Նախեւ առաջ կուզեմ հստակեցում մտցնել մի քանի սահմանումներում, որոնք ապագայում եւս պիտի ուղենիշ հանդիսանան նյութերում, բացառելու համար սխալ հասկացվելը:
Քննման առարկան ճարտարապետությունն են ու քաղաքաշինությունը: Ճարտարապետությունը որպես քաղաքաշինության մասնավոր դեպք (գիտեմ այստեղ շատերը կզարմանան քանի որ հակված են հակառակին` այն որ քաղաքաշինությունն է ճարտարապետության մասնավոր դեպք) իր մեջ ավելի պակաս չափով է ներառում սոցիալական եւ քաղաքական  իրավիճակի արտահայտությունը, եւ նրանում էսթետիկան ավելի գերակշռող է: Սա դժվարացնում է քննարկումը եւ դիտարկումը հասցնում է նեղ անձնական էսթետիկական ընկալումներին, ուստի կփորձեմ այս գրվածքների շարքում հնարավորինս հազվադեպ կիրառել ճարտարապետությունը որպես տերմին: Խնդրում եմ բոլոր տեղերում կարդալով քաղաքաշինություն տերմինը այն հասկանալ ավելի լայն քան ընդունված  է այժմ եւ ավելի ընդգրկուն քան դասավանդվում է ճարտարապետության ֆակուլտետներում:

Եվ այսպես. Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական իշխանությունների ձեւավորմամբ ու դրա արդյունք հանդիսացող նոր կառավարության կազմումը մեզնից շատերին կարծես թե նոր հույսեր տվեց, հատկապես հանձինս Վարչապետի եւ նրա հետ կառավարության առանցքային տնտեսական բլոկի նախարարների նշանակմամբ: Մասնավորապես Վարչապետի կողմից նախկինում ղեկավարված կենտրոնական բանկի եւ առհասարակ բանկային ոլորտի զգալիորեն տարբերվող վիճակը կարծես թե տալիս էին այդ հույսերը: Սակայն ճարտարապետական ոլորտի վստահումը բոլորիս հայտնի անձին կարծես թե ի դրեւ դարձրեց այդ բոլոր հույսերը: Դրա վառ ապացույցն էր Գյումրիում տեխնոպարկի ստեղծումը, իսկ Սպիտակում ՙարհեստագործների թաղամասի՚ ստեղծումը: Կարծում եմ ցանկացած ոք կհամաձայնի այս ամեն ինչում տրամաբանության իսպառ բացակայությունը: Հիշեցնեմ որ նմանապես ծիծաղելի են հնչում Դիլիջանը ֆինանսական կենտրոնի, իսկ Ջերմուկը լեռնադահուկային սպորտիկ կենտրոնի վերածելու ծրագրերը:

Փաստորեն քաղաքական կառուցվածքում թարմացումների ընթացքում քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում ոչ միայն տեղի չունեցավ ՙթարմացում՚ այլեւ նախկին առկա բոլորի կողմից պախարակվող երեւանյան մոտեցումները արդեն փաթաթվեցին ամբողջ Հայաստանի շուրջ: Եթե գոնե Երեւանում իրականացված նախագծերում գոնե մի քիչ հաջողություններ արձանագրված լինեին ապա միգուցե ես հիմա նման նյութ գրելու իրավունք ինձ չէի վերապահի: Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ներկա անհասկանալի ՙավարտը՚, ինչպես նաեւ Կասակադի շրջակա տարածքի անհաջող ՙկառուցապատումը՚ հուշում էին այդ գաղափարների սնանկության մասին, այն մասին որ նշված ծրագրերում առկա են խորքային սխալներ: Դրանց մասին կարծում եմ ապագայում գրելու առիթ կունենանք, եւ չչարաշահելով Ձեր համբերությունը կուզեմ շարժվել դեպի ավելի առարկայական խնդիրները:

Կարծում եմ բացահայտելու համար ոլորտի խնդիրները պետք է նախ դիտարկել ՙխաղացողներին՚, որին կհաջորդի ՙխաղի կանոնների՚ բացահայտումը, որին կանդրադառնամ առանձին նյութի տեսքով:

Քաղաքաշինական եւ ճարտարապետական գործընթացներում առկա են չորս  շահառուներ`  հասարակություն, պետություն, պատվիրատու եւ նախագծող: Այստեղ հնարավոր է նաեւ նշել ճարտարապետական հանրությունը, որպես ենթաշահառու, որն կարող է արտահայտվել անհատ ճարտարապետների կամ խմբերի տեսքով եւ ունենալ վերը նշված չորս խմբերից տարբեր` բայց փորձագիտական արժեքն ունեցող տեսակետ:

Այս շահառուների դիրքորոշումների արտահայտումը քաղաքաշինական եւ ճարտարապետական գործընթացներում կարեւոր է այնքանով, որ ծրագրային ցանկացած գործունեություն երբեւէ քննադատվելու առիթ ունենալու է նշված շահառու խմբերի կողմից: Հայաստանի օրենսդրությամբ ֆորմալ եւ մի քանի դեպքերում նաեւ ոչ ֆորմալ մի շարք մեխանիզմներ են մշակվել նշված խմբերի հետաքրքրությունների եւ ներգրավվածության հավասարակաշռման համար: Դրանք նախ եւ առաջ խոշոր նախագծերում հասարակական քննարկումների անցկացման օրենսդրական պարտադիր նորմն է, որն բնականաբար ունի ինչ որ ձեւաական բնույթ գրեթե միշտ: Դրա հիմնական պատճառը նախ եւ առաջ հասարակության պասիվությունն է ինչպես նաեւ նախկինում եղած անհասականալի մոտեցումը թե` ՙմիեւնույնն է անելու են այն ինչ իրենք են ուզում՚:
Այս մասով նախանձելի կերպով հաջողության են հասել բնապահպանական մի շարք կազմակերպություններ, որոնք իրենց ակտիվ մասնակցությամբ թե շահել են մի շարք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, թե տեղական մակարդակում ինչ որ չափով ՙսանձել՚ մյուս շահառուների ցանկությունները:
Ոչ ֆորմալ մասնակցության տեսակ էր Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը, մասնավորապես արժանահիշատակ է որ վերջին տարիներին նորից բնապահպանական կազմակերպությունների ճնշման արդյունքում երկու ներկայացուցչի ներագրավումը խորհրդի կազմում: Մեկ անգամ եւս նշեմ որ նշված քաղաքաշինական խորհուրդը ստեղծվում էր Երեւանի քաղաքապետի հրամանով, որն էլ իր հերթին նշանակվում էր Կառավարության կողմից: Այսինքն չկար որեւէ օրենսդրական եւ նույնիսկ ենթաօրենսդրական ակտ այդ ամենին գոնե իրավական ուժ տալու համար ինչպես նաեւ որեւէ մեկը չուներ պարտավորություն հասարակության որեւէ շերտի նկատմամբ: Արդեն այսօր Երեւանի ավագանու ստեղծումից հետո դեռեւս Երեւանի քաղաքապետարանում գոյություն չունի քաղաքաշինական գործունեությանը վերաբերող որեւէ խորհրդակցական եւ փորձագիտական մարմին, որն կարող է ներկայացնել շահառուներին շահերը որոշումների ընդունման գորթընթացներում: Այս ամենը մասամբ իր վրա է վերցնում Երեւան քաղաքի ավագանին, մասնավորապես նրա կազմում ընդգրկված մասնագիտությամբ երկու ճարտարապետները, ինչպես նաեւ մտավորականներ, որոնք տեսականորեն ներկայացնում են հասարակությանը: Սրանով կարծես թե արտահայտվում է հասարակության տեսակետը:

Պատվիրատուի դեպքում կարծում այս շղթայում ամենաքիչը ունի իրավունքների պաշտպանվուծության խնդիր: Ամեն դեպքում պատվիրատուն եւս ունիի քննմաի կարիք, որին հույսով գմ ապագայում անդրադառնալու հնարավորություն կունենանք:

Հաջորդ շահառուն նախագծողն է: Ճարտարապետը, կամ արդեն որպես կայացած մարմին` ճարտարապետական նախագծային ընկերությունը, որն համակարգելով բոլոր մնացած մասնագետների աշխատանքը իր վրա է վերցնում նախ մասնագիտական պատասխանատվությունը` իր ենթակառուցվածքային ապահովմամբ (ճարտարգիտական լուծումներ),  կերպարային-մշակութային դերակատարությամբ (ճարտարապետական լուծումներով պատամական տրամաբանական շարունակակության ապահովմամբ (խնդրում եմ այն չշփոթել պատմականության հետ)), ապա հանդիսանում է որպես այդ ամենի ճշմարիտ լինելու քաղաքացիական դիրքորոշման առաջամարտիկը: Այս ամենի արդյունքում նա կամ մեղավոր է կամ դափնետեր, երբեմն էլ երկուսը միասին:
Կարծում եմ ինչոր մակարդակում, երբ հասարակութույն ունենա քաղաքաշինական գործունեությամ վրա ներազդելու հնարավորություն, առաջ կգա ճարտարապետի մասնագիտական եւ հասարակական դերի մեծացմանն ուղղված գործիքների մշակման անհրաժեշտությունը: Կարծում եմ ապագայում առաձին կերպով առիթ կունենամ ներկայացնելու ճարտարապետի սոցիալական դերի վերագնահատմանը` ներկայացնելով մի շարք անձնական դիտարկումներ համեմելով այն միջազգային մի քանի հղումներով:

Շահառուներից վերջինը եւ ամենաանհասկանալին պետությունն է: Շատ դժվար է քննարկել նրան որպես շահառու, քանի որ այն շատ բազմատարր է եւ անկանխատեսելի: Այն ունի ֆորմալ, հստակ ձեւավորված, բայց դեռեւս կիսատ մոտեցում քաղաքաշինական գործընթացներին իր մասնակցության ձեւաչափին: Ոչ ֆորմալ տեսակետից այն փորձում է լրացնելու կիսատ մնացած հատվածը: Երկրի ղեկավարության քաղաքական կամքի բացակայության պատճառով, ինչպես նաեւ երկրում համատարած կոռուպցիան պարարտ հող են ստեղծում այս մասով նորարարության եւ արդյունավետ աշխատանքի համար: Այս ոլորտում կա հսկայական աշխատանքի կարիք, քանի որ հենց ոչ ֆորմալ դաշտում կատարվող գործընթացներն են ստվերում շահառուներից երկուսի` հասարակության եւ նախագծողի դերը քաղաքաշինական գործընթացներում, նույնիսկ երբեմ ստանձնելով մեծ դերակատարություն այն ստվերում է նաեւ պատվիրատուին, իր վրա վերցնելով ամենակարող եւ հզոր որոշումներ դակող մարմնի դեր: Բնականաբար պետական կառավարման համակարգի կատարելագործման ու ժողովրդավարացման զուգընթաց խնդիր կդրվի նաեւ մշակելու գործիքներ ծածկելու համար այդ բաց հատվածը, որի կառավարման համար անհրաժեշտ կլինեն նոր այլընտրանք ային գործիք կամ էլ նախորդ գործիքների վերանայում:

Այդ նոր գործիքների մշակման գործում շատ կարեւոր դերակատարություն պիտի ունեն ճարտարապետական հանրույթը, որն հանդես գալով մեկ միահամուռ, երբեմն ֆորմալ եւ երբեմն էլ ոչ ֆորմալ խմբերի տեսքով ուղղորդի հասարակությանը, ի հետեւություն վերջինիս` պետությանը: Սրանով է հնարավոր ձեւավորել ՙանտեսանելի ձեռքը՚ քաղաքաշինական գործունենության ոլորտում: Հույս ունեմ որ ապագայում հնարավորություն կունենամ խոսել նաեւ այս մասին:

Ամփոփելով նշեմ որ այս ամենի մասին մի քանի անգամ առիթ եմ ունեցել իմ գործընկերների հետ կամ միայնակ գրել ճարտարապետության ժողովրդավարության մասին ու փորձել վեր հանել այս խնդիրները: Սակայն դրանք այդպես էլ անարձագանք են մնացել եւ տեղ գտել իմ թվային արխտիվներում միայն: Հույս ունեմ այս անգամ արդեն այս ամենի նոր մեկնաբանությունը կարժանան ուշադրության եւ միասին նախադրյալներ կստեղծենք ՙապամոնտաժելու՚ մեր արհեստակցական գործունեության տրամաբանությունը:

ճարտարապետ լինելով ճարտարապետությանը հեռվից դիտարկող