28 February, 2010

Քաղվածք ՀՀ Կառավարության 25.02.2010 թ.-ի նիստի արձանագրությունից


Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Կառավարությունն ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրենության առաջարկությունը Երեւանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։


ձմեռը աշունա արել...


Նախ հայցում եմ բոլոր բլոգի ակտիվ ընթերցողների ներողամտությունը նախորդ երկու շաբաթների ընթացքում համեմատաբար պասիվ աշխատանքի համար։

Այդ պասիվությունը ուներ մի շարք պատճառներ։ Նախ հարվարդի համալսարանից մի խումբ ուսանողներ այցելում էին հայաստան ովքեր խնդիր ունեին ուսումնասիրելու հայկական ցեղասպանությունը եւ դրա հետեւանքները որը պետք է հիմք հանդիսանար իրենց ապագա ակադեմիական աշխատանքի՝ հայ ցեղասպանության թանգարանի նախագծման համար։

Ծրագիրը որն իրենց համար կազմվել էր այնքան էլ չեր համապատասխանում ճարտարապետների հետաքրքրություններին երեւի խորհրդատուների ցանկում պակասում էր ճարտարապետ որն կարողանար ուղղորդել։ այս սխալը փորձեցինք ուղղել ընթացքում։ մասնավորապես ներկայացվեց երեւան քաղաքի քաղաքաշինական զարգացման ընթացքը ու փորձեցի բավականին լայն հայացքով ներկայացնել մեր վերջին դարի շինարարական մշակույթը։

Նաեւ մերուժան մինասյանի նախաձեռնությամբ կազմկերպվել էր աշխատանքային սեմինար (workshop իմաստով)  բացահայտելու համար հայկական ինքնագիտակցությունը։ հենց առաջին պահից փորձեցի իմ բացասական հատկությունը երեւան հանել ցանկանալով հատկապես շեշտը դնել մեթոդիկայի վրա։ դժբախտաբար ապագա զարգացումներում դրանք հօդս ցնդեցին ու չստացան իրենց վերջնական արտահայտությունը արդյունքների վրա։ սակայն այն ունեցավ մի շարք դրական զարգացմուներ։ 


նախ շատ ուրախ եմ որ հնարավոպություն ունեցա ծանոթանալ մարիաննա կարապետյանի հետ որի հետ հիմնական վիրտուալ կռիվներ էինք տվել նախապես։ այդ բացահայտման համար շնորհակալ եմ մերուժանից։ ի դեպ վերջինիս էլ ես բացահայտեցի նորովի որի հետ աշխատելու հնարավորության վաղուց չէի ունեցել…. Ու ինձ համար մի քանի նոր դրսեւորումներ բացայհայտեցի… 

ինձ համար նաեւ մեծագույն հաճույք էր մեր համալսարանի դռեւես ուսանողի կարգավիճակում գտնվող գործընկերների հետ աշխատելը որոնցում ես տեսա այն լուսավոր կետը որոնք մյուս օրը եթե չգնան բրենդինգի զոհը կարող են փոխել մեր ճարտարապետական հանրույթի մտածողությունը եւ հույս ունեմ իմ մի շարք գործընկերների մասնավորապես վերոնշյալների եւ զառա ամիրաղյանի հետ նաեւ մտքում ունենալով մի շարք մեր մյուս գործընկերներին կկարողանանք փոխել ճարտարապետական մթնոլորտը։ նաեւ շատ կարեւոր էր որ մենք մի անգամ եւս հասակացանք որ մենք ունենք այն մտավոր ներուժը որ հետո պիտի զարգանա եթե մենք ստեղծենք իրենց համար նախադրյալներ։

Վերջին տասնօրյակում եւս մեկ հնարավորություն ունեցա բացահայտելու մի շարք հետաքրքիր փաստեր։ մոտ մեկ ամիս առաջ առիթ ունեցա պատահաբար ներկա գտնվելու մն խումբ ճարտարապետների քննարկմանը երիտասարդական պալատի մրցույթի կազմակերպիչներից վիրավորված ու իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար սուրբ պայքար սկսելու մեծ մղումով։ ինչպես գիտեք մրցույթից հետո իրականացան իմ նախնական մտահոգությունները ու բարձրացվեց ճարտարապետական էլիտայի վայնասունը որն արտահայտվեց մի շարք ՚հարցազրույցներով՚ հայկական մամուլում։  դրանց մի մասը կան իմ բլոգում։ 


ուրեմն այդ քննարկմանը խոսվում էր որ չի կարելի ճարտարարպետներին այդքան թերագնահատել ու չի կարելի երեք օրում դիտարկել այդքան նախագիծ ու քննարկում էին նամակ գրել ճարտարապետների միջազգային միություն ասելու որ մենք հայ ճարտարապետներս խոտակեր չենք եւ այլն… ես փորձեցի ուղղակի ներկայացնեմ իմ դիրքորոշումը ասելով որ այս մրցույթը իրապես շատ դրական երեւույթ է մեր ճարտարապետական իրականությունում ու նրան ամեն կերպ կարելի է պաշտպանել որպեսզի գոնե նման կարեւոր դեպքերի համար մրցույթներ լինեն ու իրեր միջեւ մեջ-մեջ չանեն նախագծերը եւ այլն… 

ու բերեցի իմ տեխնոպարկի պատմությունը որ մեր իրավունքների վերականգնման համար կատարել ենք աշխատանքներ ունեցել ենք ինչ որ արդյունք։ սակայն քննարկման առարկա դարձավ այն որ չի կարելի խառնել ճարտարապետական մրցույթի եւ տենդեր հասկացությունները… ու շատ հետաքրքիր էր որ բոլորը սկսեցին պաշտպանել այդ գաղափարը ու մոռացան ալամ աշխարհի ճարտարապետների մակարդակով ոտնահարված իրավունքների պաշտպանությունը ու… 

վերջերս իմացա որ նույն այդ մրցույթ-գնային առաջարկների խառնուրդ բորշին մասնակցում են նույն այդ մարդիկ։ այն մարդիկ որ մեղադրում էին հյուսիսային պողոտայում շենք գծելու պատճառով լռողներնա։ այն մարդիկ որ կարծում էիր իրանք այն սկզբունքային շերտն են որ պայքարելու են մասնագիտության կայացման համար կարծում էիր դրանք այն մարդիկ են որ կարդում են քո գրածները ու կիսում են դրանք այլ ոչ թե կարդում են որ գնան ուրիշների մոտ նույն մտքերը արտահայտեն որպես իրենց գաղափարներ… ու ցավում եմ որ վերջին ամիսը որն խոստանում էր լինել ճարտարապետական հանրույթի կոնսոլիդացման ամիս ինձ համար կոնսոլիդացվեց օբյեկտիվորեն… 

ու հենց հիմա մոտս ժպիտա առաջանում երբ հիշում եմ նույն իրենց խոսքերը… ու հաճախ մարդ մտածում որ այդ նույն մեր կըողմից տեղեկատվության տարածումը որի շնորհիվ մարդիկ իմանում են մրցույթների եւ այլնի մասին ճիշտա թե սխալ։ ու մարդիկ որ փորձում են ՚կիսել՚ այդ ամենը հանուն իրենց այս երկնքի տակ տաքուկ գրասենյակի ու պագոնի… հաճախ մտածում եմ որ պետքա թքել այս ամենի վրա ում համար եմ անում ու ինչու եմ անում… հետո միայն երբ գիշերը ժամը 12-ին տաթեւիկի ու օննիկ հետ քննարկես ճարտարապետի աբստրակտ մտածողությունը ու հասկանաս որ պիտի շարունակես շարունակես քանի որ չեմ կասկածում որ իրենց ժամանակ դաշտը ավելի մաքուր կլինի ու մեկ իմաստալից նախադասություն կազմելու ունակությունից զուրկ մարդիկ չեն նստի ու չեն ներկայացնի արդի հայ ճարտարապետությունը… 


բայց ես անում եմ հանուն ինձ ու հանուն այն մարդկանց որ ազնիվ են նախ իրենց առջեւ ապա մասնագիտության…

 Հ.Գ.-ի դեպ տեղի է ունենում կինո մոսկվայի ամառային դահլիճի պաշտպանությանը համար նախաձեռնության կազմավորում։ ովքեր ուզում են միանալ կարող են գրել։ չգիտեմ այս անգամ ինտուզիաստներից որ մեկը աչոկ կհավաքի…


17 February, 2010

«Փարիզը ինչո՞ւ եք վերածում Նյու Յորքի»

 Հեղինակ՝ Սոնա Ավագյան
Հետք Online, www.hetq.am

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը` բնապահպանը նշեց, որ տուրիզմի տարբեր տեսակներ կան` ճանաչողական, մշակութային, էկոլոգիական, նաև զվարճանքի տուրիզմ: «Զվարճանքն էլ տարբեր է լինում: Եվ մենք տեսնում ենք` ինչ է զարգանում` խաղատների մեծ քանակություն, դպրոցների դիմաց գիշերային ակումբներ, ստրիպտիզ բարեր և այլն (Տերյան փողոցը` ձեզ օրինակ, և շատ այդպիսի օրինակներ կան): Ես վախենում եմ, որ մենք սկսում ենք զբաղեցնել այն ամենաանպատվաբեր, ամենացածր մակարդակի վայելքների նիշան, և դա, կարծում եմ, որ վայել չէ մեր ժողովրդին»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ այժմ էկոլոգիան շատ լայն հասկացություն է, և էկոլոգիային վերաբերող ուսումնասիրություններն անդրադառնում են ոչ միայն տվյալ վայրի շրջակա միջավայրի աղտոտվածությանը, այլև մշակութային, պատմական հուշարձանների պահպանությունը: Այս առումով Երևանում մենք կորցնում ենք նաև այդ հոգևոր միջավայրը:
«Վերջերս հեռուստատեսությամբ խոսում էր մի գերմանացի, որը ուսումնասիրում է Հայաստանի միջնադարը, և հատկապես ստեղծած հոգևոր արժեքները: Եվ այդ մարդը այնքան ճիշտ բան ասաց, նա ասաց. «Ախր, ինչո՞ւ եք Երևանի հոգին ոչնչացնում»: Իրոք, այդպես է: Եվ ես չգիտեմ` մենք ինչպես պետք է պահպանենք այն մասունքները, որ մնացել են, որպեսզի իրոք ճանաչենք մեր քաղաքը»,- ասաց բնապահպանը:
Երևանում CNN-ը հարցազրույց է խնդրել Կարինե Դանիելյանից: Հաղթանակի զբոսայգում, որտեղից Երևանը երևում է, CNN-ի թղթակիցը բնապահպանին հարցրել է. «Փարիզը ինչո՞ւ եք վերածում Նյու Յորքի»:
«Ես դրա պատասխանը չունեի: Եվ ես հետո սկսեցի տեսնել, որ իրոք քաղաքի գաղափարախոսությունը Փարիզին էր շատ նման, իսկ դա մշակութային արժեքներով, պատմությամբ հագեցած քաղաքի գաղափարախոսությունն էր: Հիմա գաղափարախոսությունը լրիվ ուրիշ է` միայն ֆինանսական խնդիրները լուծելու, որևէ էկոլոգիական նորմերի չհամապատասխանող և սեյսմիկ վտանգներով քաղաք կառուցելու»,- ասաց Կարինե Դանիելյանը:


13 February, 2010

POMPIDOU CENTER - METZ, Metz, France


POMPIDOU CENTER - METZ, Metz, France
 
Our team-Shigeru Ban, Jean de de Gastines and Philip Gumuchdjian won an international competition in 2003 among other finalists of Foreign Office Architects (FOA), Herzog & de Meuron, Stephane Maupin and Pascal Cribier, NOX and Dominique Perrault.
The 12,000 m2 cultural complex includes 6,000 m2 of exhibition space all contained under the roof. Three rectangular, cantilevered boxes house parts of the Pompidou Centre's permanent collection in a climate controlled environment. Each of the 87-meter-long and fifteen-meter-wide boxes will be directed toward a view of one of the city's historic monuments such as the railway station and the cathedral. 

 
 


ընդհատված մոդեռնի՞զմ...





Did you enter this competition and not win?


The architects taking part in this competition were asked to design an international business center and hotel for the Armenian capital of Yerevan.  For the geo-naive, Yerevan is the most populous city of Armenia, boasting a population over one million residents. The organizers of the competition outlined the following:
The goal of the competition is to realize a new and original urban development that is both architecturally and functionally integrated into the surrounding cityscape…
The architectural design concept must take into account the prominent location and dominating position of the urban development project.  The design proposal must appear as a dominant architectural solution from all points in the city.
It is interesting to see what these six firms came up with.

Did you enter this competition and not win? Submit it to Competition Competition 2010!


11 February, 2010

Գնա մեռի արի սիրեմ...

Վինձորյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի հանդիպումը Արքայազն Չարլզի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արքայազն Չարլզի և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաաձեռնված «Երևան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը և դրան հաջորդած համերգին` աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և մեցցոսոպրանո Դարիգա Նազարբաևայի մասնակցությամբ: 

«Երևան`իմ սեր» նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ կծառայեն մեր հասարակության սոցիալապես խոցելի շերտերին ու օժտված երեխաներին: Արքայազն Չարլզի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել են նաև աշխարհի տարբեր գաղթօջախներից այդ առիթով Լոնդոն ժամանած բազմաթիվ մեր հայրենակիցներ:

Tert.am


08 February, 2010

հաճելիորեն ուրախացա...

Էսօր ներկա եղա Սարգիս Թովմասյանի կարճ դասախոսություն ներկայացմանը քաղաքաշինության հիմունքների մասին... հաճելիորեն տեսա որ մեր շուրջ կան այնպիսի անձավորություններ ովքեր մտածում ու ընդունում են այն համընդհանուր մոտեցումները որոնց մասին մենք հաճախ խոսում ենք ու կարծում ենք որ մենակ մենք այս ամենը գիտենք... ուրախ եմ որ ճարտարապետության ֆակուլտետում կան նման մարդիկ։ 

Հ.Գ.-նոր տերմին լսեցի էսօր նաեւ... Հյուսիսային ՓՈՂոտա... լավնա...




07 February, 2010

Պատասխան նամակ Հրաչ Վարդանյանին

Այս նյութը գրվել է մոտ մեկ ու կես տարի առաջ եւ ուղարկվել էր Ճարտարեպետություն եւ շինարարության ամսագիր հրատարակման համար։ Այն այդպես էլ չի տպագրվել։ Վերջերս առիթ եղավ այն փոխանցել ճարտարապետ Հրաչ Վարդանյանին, ում հոդվածի արդյունք էր այն հանդիսացել։ Խնդրում եմ ներողամիտ եթե լինեն մտքերի կրկնության համար իմ նախորդ գրառումներից։



Պատասխան նամակ Հրաչ Վարդանյանին
կամ ի՞նչ է պակասում մեզ

Հեղինակ՝ Սարհատ Պետրոսյան


Հարգելի Հրաչ վաղուց էի ուզում գրել այս նյութը: Հիշում եմ, որ ՙՃարտարապետություն եւ շինարարություն՚ (#6-7 [28-29] 2008 հունիս-հուլիս) ամսագրում տպագրած քո հոդվածը կարդալուց հետո որոշեցի անպայման արձագանքել, ինչպես դու էիր գրել` ավելի հաճախ անդրադառնալով ուսանողական նախագծերին:  Ինձ թվում է` բաց ու անկեղծ քննարկման, նորից եմ կրկնում քննարկման, ոչ թե ներկայացման կարիք ունի հայկական ճարտարապետության արդի փուլն առհասարակ:

Ինձ համար հատկապես հետաքրքրական է այն, որ ես ներկա եմ եղել դիպլոմնիկ Դավիթ Մուսայելյանի նշված աշխատանքի պաշտպանությանը, լսել եմ թե° հանձնաժողովի (ուր ներկայացված է հայկական ճարտարապետական էլիտան լավագույնս), եւ թե° քո՝ որպես ղեկավարի, թե° դիպլոմանտի՝ որպես ապագա ճարտարապետի  դիրքորոշումը: Ժամանակի սղության պատճառով չէր ստացվում կենտրոնանալ եւ գրել մի քանի նկատառումներ նշված գաղափարի ու հատկապես Երեւանի մասին: Ամանորյա տոները եւ Երեւանի կենտրոնում նշված դիպլոմային աշխատանքի գաղափարի նման բազմաթիվ բարդ եւ ՙֆունկցիոնալ՚ լուծումների իրականացումը խթան հանդիսացան, որ սկսեմ գրել, մասնավորապես, որ իմ նկատառումների համար այսօր արդեն կան կենդանի վկայություններ:

Այնքան բան կա ասելու այս ամենի մասին, որ չգիտեմ որտեղից սկսեմ: Ուղղակի ասեմ, որ մի քանի տարի առաջ ՙՇենինֆո՚ ամսագրում մենք երիտասարդ ճարտարապետներով բաց զրույց էինք կազմակերպել: Մենք դեռեւս ուսանող կամ նորավարտ տաս ճարտարապետներով ՙթեզեր՚ էինք առաջ բերում, լուրջ դեմքով քննարկում քաղաքի զարգացման եւ պատմական շերտերի պահպանության խնդիրները: Մասնակիցներից մեկն իր երթին ասաց՝ ՙես չգիտեմ` ինչի մասին եք խոսում, ուղղակի էն ինչ կառուցվում է Երեւանում ինձ դուր չի գալիս…՚:

Եվ ես վստահ եմ, որ Երեւանում շատերին գրեթե ոչ մի բան դուր չի գալիս: Ու եթե երկուսով նստենք մեկ գավաթ գարեջրի շուրջ, սկսենք հերթականությամբ գրել, թե վերջին շրջանում կառուցված շենքերից ու շինություններից քանիսն են, որ մեզ դուր են գալիս… հավատա ինձ` չենք հաջողի: Իսկ եթե գտնենք նման մի քանի շենքեր, ավելի խոր ու մասնագիտական առավել խիստ մոտեցման դեպքում կտեսնենք, որ այդ շենքերը նույնիսկ զուտ որպես քաղաքային միջավայրի բաղկացուցիչներ չունեն այն արժեքը, որ արժանի լինեն մեր ցուցակում ներգրավվելու…

Այս ամենը երեւի նորություն չէ ոչ մեկի համար: Իմ կարծիքով, Երեւանի մեծագույն հիվանդությունը, միգուցե, քաղաքային միջավայրի ՙարարման՚ ամենակարեւոր տարրերից մեկի` ինքնաբուխ զարգացման բացակայությունն է: Փորձեմ բացատրել, թե ինչ ի նկատի ունեմ:

Թամանյանը` որպես հայ իրականության մեծագույն ճարտարապետ (որի նման մեծության մասին կերազեր ցանկացած երկրի ճարտարապետական հանրություն)` սկսելով հայկական հանրապետության մայրաքաղաքի ստեղծման գործընթացը, ստորադասեց  մինչ այդ գոյություն ունեցած քաղաքային կառուցվածքը, կերպարն ու առհասարակ քաղաքաստեղծ տրամաբանությունը: Կարող ենք երկար խոսել այդ ժամանակի ՙմոդայիկ՚ քաղաք-այգիների տեսության տարածված կարծիքի մասին եւ այլնի նման միտումների մասին, բայց այս պահին միգուցե դա այդքան էլ էական չէ: Ցավալի է, բայց իր քաղաքաշինական գաղափարները իրականություն չդարձան հենց այդ նույն մտածելակերպի առկայության պատճառով: Իր մահից հետո Երեւան քաղաքի զարգացման համար պատասխանատու ճարտարապետները՝ նրա նախկին աշակերտները,  առիթը բաց չէին թողնում փոփոխություններ կատարելու` համընդհանուր հավանության արժանացած գլխավոր հատակագիծը ստորադասելով իրենց անձնական հավակնություններին (ամենեւին չեմ ցանկանում քննել դրա դրդապատճառները՝ շահադիտական, գաղափարական կամ նեղ անձնական): Գիտե՞ս` այսօր ես տեսնում եմ նույն այդ միտումը:  Հնարավորության սահմանում եթե կա խնդիր  եւ  քաղաքական կամ մեկ այլ տեսակի ու ձեւի ՙկամք՚ կարող են ՙմոռացվել՚ ճարտարապետական կամ ցանկացած այլ տեսակի  հանրային կարծիքի վրա, նույնիսկ հաստատված ու օրենքի ուժ ունեցող գլխավոր հատակագծերը:  Ու սրանով ես գրեթե չեմ քննադատում  որեւէ անհատի կամ խմբի: Սրանում մեղավոր ենք բոլոր, ես, դու, բոլորս, մասնավորապես այն անձնիք որոնք ունեն իրական հնարավորություններ ներազդելու գալիք ճարտարապետական հանրության ձեւավորման գորընթացին: Այսօր այս խնդիրը հատկապես մենք՝ մեր միակ ճարտարապետական դպրոցի ուսումնական պրոցեսում պետք է կարեւորենք ու փոխանցենք այս քաղաքի ապագա կառուցապատողներին:

Եվ այս ամենը հնարավոր է փոխել միայն ու միայն համընդհանուր ու հետեւողական աշխատանքի եւ համերաշխության մթնոլորտում, արմատախիլ անելու համար զոռբայությունն ու քաղքենի մոտեցումը ճարտարապետությունում, ճարտարապետը պետք է հարգի իր նախորդի ստեղծածը՝ պետք է հարգել հարգվելու համար:

Այս ամենը մի օր դադարելու է: Այս ամենը դադարելու է այն օրը երբ համայնքային նշանակության որեւէ նախագիծ հասարակական քննարկմանը ՙէպիլեպսիկ՚ (թող ներեն ինձ բոլոր այն ազնիվ ու հարգարժան անձինք, որոնք այս պայմաններում պայքարում են մեր քաղաքի բնապահպանական խնդիրների վերաբերյալ) կանաչներից ու թաղապետարանի աշխատակիցներից բացի կգա մի ուղղակի սթափ դատող քաղաքացի ու կուզենա ունենալ իր լուման այդ ամենի ստեղծման մեջ: Սրա  մասին մենք դեռ վաղուց էինք մտածում, որ պետք է ստեղծել հասարակական պահանջարկ քաղաքային համընդհանուր ընդունելի գործընթացների ապահովման համար: Այն ժամանակ մեք սա անվանում էինք  քաղաքաշինության, ասել է թե ճարտարապետության ժողովրդավարացում: Ժողովրդավարություն ոչ թե անարխիայի եւ փոքրամասնությունների իրավունքներն անտեղի գերադրման, այլ ժողովրդավարություն բառիս դասական կամ ավելի ճիշտ եւրոպական իմաստով: Երբ քաղաքաշինական եւ ճարտարապետական քաղաքականության մշակողների, իրականացնողներ եւ շահառուների միջեւ կլինի փոխադարձ պատասխանատվության զգացում իրենց արարման իրավունքի իրացման գործընթացում: Այս մեխանիզմի չգոյույթունն է բերում նրան ինչ ունենք մենք այսօր՝ հյուսիսային պողոտա, կասկադի ձախակողմյան հատված եւ այլն:

Օրինակ Հյուսիսային պողոտան կառուցվեց… անցե՞լ ես այնտեղով: Քաղաքային տափաստան է: Հետաքրքիր մի փաստ ասեմ: Մի քանի ամիս առաջ Կիպրոս էի գնացել եւ մեր ճարտարապետ ընկերների հետ այցելեցի Ֆամագուստա քաղաքը, որը մինչ կիպրական հակամարտության սկիզբը հանդիսացել է զբոսաշրջային ամենածաղկուն կենտրոններից մեկը: Հիմա քաղաքի նախկին ակտիվ հունական հատվածը արգելված գոտի է: Մթնշաղին եղանք միջերկրականի ափին: Կիլոմետրերով խավար էր: Միայն թուրք զինվորական պահակակետերն էին լուսավոր կետերի տեսքով նշմարվում: Չես կարող պատկերացնել, տասից ավելի հարկայնության նախկին ծաղկող հյուրանոցներ ու նման բազմաթիվ անավարտ շինություններ լքված ու դատարկ՝ անշնչացած: Շշմեցնող էր (ասում են ճարտարապետներն են միայն օգտագործում այս բառը): Ու պարզվեց որ այս քաղաքին տեղի բնակիչներն անվանում են ՙհոգիների քաղաք՚: Հյուսիսային պողոտան որպես տոտալիտար ճարտարապետության լավագույն նմուշ, որն իրականացվել է ժողովրդավարական քաղաքական եւ շուկայական տնտեսական պայմաններում գրեթե նույնությամբ կրկնում է այդ քաղաքին՝ այնտեղ հոգիներ են վխտում: Այն ժամանակ երբ մենք հյուսիսայինի համար պահանջում էինք  հասարակական քննարկումներ մեզ վրա ծիծաղում էին: Այդ նախագիծը պետք է ավարտվեր դեռեւս մի քանի տարի առաջ: Իսկ հիմա՞ ավարտվել է: Այսօր այն ավելի տխուր ու հակահիգիենիկ վիճակում է քան առաջ էին այն ՙհողաշեն հյուղակները՚… ինչպիսին էր մինչ այդ՝ մինչ մեր Երեւան քաղաքի 17-18-րդ դարերի մի ամբողջ պատմական շերտի վերացումը: Ու ովքեր դրա համար մեղավոր էին, ովքեր հավանաբար մի օր հեռացվելու ու դատափետվելու էին ճարտարապետների կողմից իրենց մեղմ ասած անհեռանկար գաղափարներով, որոնք ինքնակամ հեռացան ու շարունակում են նույն անհաջող փորձարկումները անել ուրիշ քաղաքների գլխին: Ու ցավում եմ որ դեռ ոչ ոք չի ընդունում այդ սխալի առկայությունը, թողնենք մեղավորներին, նրանք անհույս են:

Ինչու՞ ոչ ոք չի ասում ինչու այսօր բնակեցված  չեն հյուիսիային պողոտայի շենքերը: Ինչու են լռում այն 10-12 ճարտարապետները որոնք ժամանակին դեմ էին հյուսիսային պողոտային, բայց նույն տարածքում եւ ուրիշ տարածքներում նույն հյուսիսայինի գաղափարը հղացողներների հետ սկսեցին շենքեր նախագծել:

Նորից հանգում եմ այն մտքին, որ մի քանի անգամ ասել եմ՝ թե այս ամենի համար առաջին մեղավորը մեր կոլեգաներն են: Հիշում եմ, երբ մի անգամ մեր լավագույն ճարտարապետության տեսաբաններից Դավիթ Քերթմենջյանը, երբ երկար քննադատեցինք մեր նշված կոլեգաներին, ասեց չի կարելի այդքան քննադատել: Մեծագույն հարագանքով իր նկատամամբ պետք է ասեմ հենց մենք պետք է լինենք ամենամեծ քննադատները: Ինչպիսիք եղել են ՙկոնստրուկտիվիստներն՚ ու ՙթամանյանականները՚ միմյանց հանդեպ, որոնք այդ պայմաններում են ստեղծել մեր քաղաքային մշակույթի լավագույն կառույցները:

Այսպես երկար կարելի է գրել: Այնքան ցավոտ ենք տանում այս ամենը ինչ կատարվում է մեր շուրջը մեր բոլորի մեղքով:

Այսքան երկար չէի գրի, եթե մենք ավելի հաճախ գրեինք: Գրեինք անկեղծ, ու գնահատեինք անկեղծ: Վերջին շրջանում մասնավորապես ՃՇ-ում հրատարակվող նյութերը ներկայացնում են սահմանափակվոմ դրանով, եւ շատ հեռու են քննարկվելուց: Եթե ի պատասխան որեւէ հոդվածի հաջորդ համարում որեւէ արձագանք չի գտնում, ապա այն մնում է ներկայացման մակարդակում: Մենք ունենք լուրջ: անկեղծ ու բաց քննարկման, որն բնականաբար պետք է լինի թեժ, հասկանալու ու գտնելու համար այն ինչ պակասում է մեզ այսօր, իսկ որ մի բան պակասում է դրանում կասկած գրեթե չկա:


ամենեկին վերջերս ճարտարապետների միությանը անդամակցած
Սարհատ Պետրոսյան


*-Սարհատ Պետրոսյանը ՙՍարհատ եւ ընկերներ՚ ընկերության հիմնադրին է, որը հանդիսանում է Երեւանի Սիրահարների զոբաբայգու բարեկարգման տեղական նախավծային կազմակերպությունը:

Նա դասավանդում է Երեւանի ճարտապարետության եւ շինարարության պետական համալսարանում:






02 February, 2010

Դու միության անդամ ե՞ս...



Հայաստանի ճարտարապետների միությունը հիմնադրվել է 1937 թվականին։ Այն այժմ ունի մոտ 600 անդամ։

Միության անդամ կարող են լինել ճարտարապետության ոլորտում նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող որակավորված ճարտարապետները։ Մագիստրոսի կամ ավելի բարձր կոչումոջ անձինք կարող են Միությանը անդամակցել անմիջապես։

Անդամության համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
1.      1. Դիմում նախագահի անունով (տես վերջում)
2.      2. Դիպլոմի պատճեն
3.      3. 2 հատ 3x4 չափի լուսանկար
4.      4. Ինքնասկենսագրություն
5.      5. Կատարված աշխատանքների ցանկ
6.      6. Կատարված աշխատանքների ալբոմ
7.      7. Միության երկու անդամներից երաշխավորություն
8.      8. Անկետա (տրվում է միությունում)

Հարցերի դեպքում գրեք։


ԴԻՄՈՒՄԻ ՁեՎ

Հայաստանի ճարտարապետների միության
նախագահ պարոն Մկրտիչ Մինասյանին
ճարտարապետ xxxxxxx xxxxxxx-ից

ք. Երեւան
xx xx 20xxթ.

՚Դ Ի Մ Ո Ւ Մ

Հարգելի պարոն Մինասյան
խնդրում եմ դիտարկել իմ կողմից ներկայացված փաթեթը եւ ընդունել ինձ Հայաստանի ճարտարապետների միության շարքերը:


Հարգանքներով՝
Xxxxxxx xxxxxxxx 




Նույն նյութը կարող եք բառնել այստեղ՝ 
http://dl.dropbox.com/u/995249/union_apply.pdf




Լուժկովը «տպավորիչ» է որակում Երեւանում նոր թաղամասի կառուցապատման առաջարկը


Յուրի Լուժկովը (կենտրոնում) եւ Գագիկ Բեգլարյանը քննարկում են Նորագյուղի կառուցապատման ծրագիրը: 29-ը հունվարի 2010 թ.:

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, ով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով ժամանել է Երեւան, ուրբաթ օրը, «տպավորիչ» որակելով Երեւանի Նորագյուղ թաղամասում կառուցապատման ծրագիրը, չբացառեց մոսկովյան գործարարների մասնակցությունը այդ ծրագրի իրագործմանը:
Լուժկովի գլխավորած պատվիրակությունը, Երեւանի քաղաքապետարանում հյուրընկալվելուց հետո, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ուղեկցությամբ շարժվեց դեպի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքը, որտեղ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը Լուժկովին ներկայացրեց Նորագյուղ թաղամասի տարածքում «Երեւանի բերդ» պայմանական անունը կրող համալիրի կառուցման նախագիծը։

Երեւանի Նորագյուղ թաղամասը: 
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ներդրումային ծրագրեր է պատրաստվում իրականացնել ռուսաստանյան կողմը Երեւանում եւ գոհացնում է արդյո՞ք Մոսկվային Երեւանի հետ համագործակցությունը, Մոսկվայի քաղաքապետը պատասխանեց. - «Ներկայացված առաջարկները շատ տպավորիչ են: Ըստ էության, իրականացվելու դեպքում այս վայրում կարող է ձեւավորվել բնակելի, գործարար եւ մշակութային հրաշալի թաղամաս։ Ներդրումային տեսանկյունից այստեղ շատ հետաքրքիր ծրագիր է։ Եվ մենք արդեն պայմանավորվել են, որ մարտի կեսերին Երեւան կժամանի շինարարության գծով իմ առաջին տեղակալը` ներդրողների եւ այն գործարար մարդկանց խմբով, ովքեր կորոշեն, թե որքանով է հետաքրքիր առաջարկը եւ որքանով է նպատակահարմար մոսկվացի շինարարների մասնակցությունը այդ նախագծում։ Ես կարծում եմ, որ նրանք կգտնեն շինարարության հետաքրքիր լուծումներ եւ հետաքրքիր առաջարկներ»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ գումարների մասին է խոսքը եւ որքան ներդրում է պատրաստվում անել ռուսաստանյան կողմը, Յուրի Լուժկովը պատասխանեց, թե խոսքը «ահռելի գումարների մասին է». - «Այս բլրակի ազատման եւ բնակվողների վերաբնակեցման համար կպահանջվի ավելի քան 100 միլիոն դոլար, իսկ այնտեղ կառուցվող յուրաքանչյուր շինությունը, եթե այն խոշոր շինություն է, կարժենա 40-60 միլիոն դոլար։ Արդյունքում այս վայրում նախատեսվում է կառուցել ամենաքիչը 50 այդպիսի օբյեկտ»:

Հարցին, թե ինչպիսին է Նորագյուղի բնակիչների մոտեցումը իրենց վերաբնակեցման հարցին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից պատասխանեց. - «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բնակիչները տեղափոխվեն ուրախությամբ»:

«Տարածքը 184 հեկտար տարածություն է, եւ մենք այստեղ նախատեսում ենք ստեղծել Երեւանի նոր միջազգային կենտրոնը», - իր հերթին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: - «Մեր նախնական հաշվարկներով, ընդհանուր շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կտատանվեր 6-7 միլիարդ դոլարի շրջանակներում»:

Երեւանի գլխավոր ճարտարապետի խոսքով, այս տարվա ընթացքում պատրաստվում են սկսել նորագյուղցիներին վերաբնակեցնելու համար նախատեսված բնակելի թաղամասի շինարարությունը։