Posts

Showing posts from April, 2010

Եկեղեցուն դե՞մ են

Image
Հարցազրույց երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ:

17 մարտ 2010


«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, երիտասարդ ճարտարապետ, դասախոս Սահրատ Պետրոսյանը նշում է, որ նախաձեռնող խմբի շատ անդամներ նմանօրինակ ակցիաներով հանդես են եկել նաեւ այլ դեպքերում: Հատկապես ակտիվ են եղել Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ:

-Ինչո՞ւ այս նախաձեռնությունը անհամեմատ ավելի մեծ արձագանք ստացավ:

-Դրա համար թերեւս 3 հիմնական պատճառ կա: Նախ ամառային դահլիճի ճարտարապետական նշանակությունը համախմբել է ճարտարապետների հանրույթի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Երկրորդ որոշիչ պայմանը սոցիալական ցանցերի աննախադեպ ակտիվությունն էր: Ընդամենը 2 օրվա ընթացքում մեզ միացան 2000 հոգի: Այս երկու գործոնները հաստատում էին, որ իսկապես կա հասարակական պահանջ, եւ պետք է պայքարել այդ պահանջը շահագրգիռ կողմերին հասցնելու համար: Երրորդ հարցն այն է, որ այս դեպքում պայքարը ոչ թե շահույթ հետապնդող որեւէ կազմակերպության կամ անհատի, այլ եկեղեցու դեմ է. եկեղեցի, որի մի մասնի…

վերաիմաստավորում

Վերջին գրառումս որը կարելի է գրառում համարել արդեն ունի մոտ մեկ ամսվա վաղեմություն։ Մի ամիս որն անձամբ իմ համար եւ կարծում եմ շատերի համար ճարտարապետական առումով շատ արժեքավոր էր։ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը որն կարողացավ կոնսոլիդացնել ողջ ճարտարապետական հանրությանը եւ հատելով նեղ մասնագիտական շրջանակները դարձավ հանրության ապաքաղաքական ամենաշատ քննարկվող հարցը։ Հատկապես եթե այն դիտարկենք որպես մշակութային խնդիրների վերաբերյալ նորից վերջին շրջանում ամենաշատ քննարկվող հարցը ապա այն ձեռք է բերում շատ ավելի կարեւոր արժեք ու կարող է ունենալ անկյունաքարային նշանակություն։

Մտածում էի որ պետք է գրեմ ամառային դահլիճի ու մեր բոլորիս մտահոգությունների մասին սակայն զուտ շուկայական առաջարկի ու պահանջարկի տրամաբանությունից ելնելով խնդիր ունեի ներկայացնել ինչ որ մի բան որն մինչ այժմ չի ներկայացվել (քանի որ վստահ եմ այս նյութը ընթերցողները արդեն բազմաթիվ անգամներ ծանոթացել են խնդրին ու հատկապես մեր դիրքորոշման հետ) կամ գոնե շատ հակիրճ ու ամփոփ ներկայացնեմ ինչ ենք ուզում եւ հատկապես ինչու ենք …