Posts

Showing posts from July, 2010

ԵՃՇՊՀ-ն արձագանքում է

«Առավոտում» (23.06.2010թ.) ԵՃՇՊՀ մի խումբ ուսանողներ դժգոհել էին բուհում առկա կաշառակերության դրսեւորումներից, ինչի առնչությամբ ստացել ենք բուհի արձագանքը: «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը հե-տեւողականորեն գնում է կոռուպցիան բուհական համակարգից արմատախիլ անելու ճանապարհով՝ այդ գործընթացում ակտիվորեն ներգրավելով ուսանողական խորհրդի ուժերը։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասը ազնիվ, պրոֆեսիոնալ մասնագետներ են, որոնց առկայությունը պատիվ կբերի աշխարհի ցանկացած համալսարանի։ Համալսարանը բարի համբավ ունի հասարակության լայն շրջաններում, որի արդյունքում տարեցտարի աճում են համալսարանի դիմորդների որակական եւ քանակական ցուցանիշները։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր հաստատությունում, այնպես էլ մեր համալսարանում չի բացառվում որոշ անձանց կողմից նեգատիվ երեւույթների դրսեւորումները, սակայն դրանք վաղուց արդեն կարող են կրել միայն եզակի բնույթ։ Յուրաքանչյուր կոռուպցիոն ռիսկի բացահայտման դեպքում, համալսարանում ազնիվ մեծամասնության կողմից ստեղծված բա…