Posts

Showing posts from September, 2010

Ընդունվեց Գլխավոր պողոտայի վերակառուցման էսքիզային նախագիծը

Image
Սեպտեմբերի  10-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքաշինության խորհրդի նիստ: Քննարկվեցին գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի Կենտրոնական փոստատնից Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի վերակառուցման էսքիզային նախագիծը և Երևանի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում կաթողիկոսական նստավայրի և Սուրբ Աննա եկեղեցու նախագիծը: Խորհրդի նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Գլխավոր պողոտայի Սարյան փող.-Մաշտոցի պող. ընկած հատվածի վերակառուցման նախագիծը քաղաքաշինության խորհրդում նախկինում արդեն քննարկվել էր. վերջին քննարկումը տեղի էր ունեցել մոտ երկու ամիս առաջ:  Հեղինակային խմբի առաջարկն այն ժամանակ քաղաքաշինության խորհրդի կողմից  չէր ընդունվել: Սեպտեմբերի 10-ի նիստին, հաշվի առնելով քաղաքաշինության խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և խորհրդի անդամների դիտողություններն ու առաջարկները, ներկայացվել էր փոփոխությունների ենթարկված և հիմնովին փոփոխված նոր նախագիծ: Ի տարբերություն նախկին նախագծի` ներկայացված նոր տարբերակում արդեն չկար Գլխավոր պող…