06 November, 2010

Ծառերի եւ լուսավորության ձեւավորման մրցույթ

Պողոսյան պարտեզները, ի կատարումն Պողոսյան հիմնադրամի հանձնարարականի, հայտարարում է Մրցույթ՝ Ծառերի եւ լուսավորության ձեւավորման ստեղծագործական եւ ինքնաբավ գաղափարների համար։

Մրցույթի նպատակն է բացահայտել եւ կիրառել նոր մոտեցումներ Երեւանի Սիրահաների այգում Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոնակատարությունների անցկացման շրջանակում իրականացվող աշխատանքներում։

Մրցույթը բաց է արհեստավարժ մասնագետների եւ ուսանողների համար՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, աշխատանքային փորձից։  


տես՝  http://treeandlighting.blogspot.com/

 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 

02 November, 2010

Վենետիկի ճարտարապետական Բիենալեն՝ մենաշնորհ


Հաճախ որեւէ քաղաքաշինական կամ ճարտարապետական նախաձեռնությունից վրդովված ուզում ես ինչ որ բան գրել ու ներկայացել նման ՙնախաձեռնությունների՚ վտանգավորությունը։ Ամեն անգամ ցանկություն է առաջանում ասել. ՙՀարգելինե°րս, ախր դուք քաղաք եք կառուցում,, էնպես չի որ դուք մի քիչ վատ մանակավարժ եք երեխա եք ծեծում կամ վատ ոստիկան… դուք ճարտարապետ եք, որի սխալները գրեթե անուղղելի են…՚։ Ամեն անգամ մտածում եմ. ՙկոլեգա են կարողա իսկականից այդպես են մտածում՚, կամ ասում եմ՝ միգուցե ես եմ սխալվում… Բայց հետո երբ իրականացնում են այդ ամենը արդեն կանգնում ես կոտրած տաշտակի առաջ… Ու այսպես ամեն անգամ։ 

Հաճախ մտածում եմ. ՙկարո±ղա ես եմ շատ բարդացնում այս ամեն ինչը՚, երբեմն էլ մտածում եմ. ՙլավ հո± չես կարող ամեն ինչ թողնել ու զբաղվել ուրիշների ՙչաշխատածի՚ փոխարեն աշխատելով…՚։ Վերջին 7 - 8 տարիներին յուրաքանչյուր տարի Վենետիկի ճարտարապետական բիենալեի հայկական տաղավարի արդյունքներից բոլորս զարմանում ու զայրանում ենք։ Զարմանում, որ այս մարդիկ չեն ուզում հասկանան ինչ է իրենից ներկայացնում բիենալեն,, զայրանում որ ինքչան կարելի է խայատառկվել։ Այս անգամ կարծում եմ արդեն կարիք կա անդրադառնալու այս խնդրին, քանի որ սրանից ավելի վատ լինել չի կարող։ Փորձեմ ներկայացնել խնդիրը։
Այս տարի Իտալիայի Վենետիկ քաղաքում տեղի ունեցավ 12-րդ ճարտարապետական բիենալեն, որը համարվում է վենետիկյան արվեստի բիենալեի բաղկացուցիչ մասը։ Այն հանդիսանում է ժամանակակից ճարտարապետության, եւ առհասարակ արվեստի  յուրատեսակ ու այլընտրանքային հարթակ։ Այն ունի մի քանի տարբեր մասնակցության ձեւեր։ Դրանցից մեկը հանդիսանում է Ազգային տաղավարի տեսքով մասնակցությունը, որի համար կազմակերպիչները դիմում են տվյալ երկրի Կառավարությանը, այն էլ իր հերթին համապատասխան օղակին հանձնարարում է ապահովել համապատասխան մասնակցություն։ Ազգային մասնակցությունը ենթադրում է Ազգային տաղավարի հիմնում ողջ Բիենալեի ընթաքում (մոտ երկու ամիս), որը կարող է լինել թե° թեմայի շրջանակում, թե°  լինել յուրովի մոտեցմամբ՝ առաջ քաշելով նոր հիմնահարցեր։
Հայաստանը Բիենալեին մասնակցում է սկսած 1996 թվականից։ Այն ավանդաբար համակարգում է Քաղաքաշինության նախարարության կազմում գործող  Ճարտապետության ազգային թանգարան-ինստիտուտը։ Բնականաբար սկզբնական շրջանում երկիրը ինչպես եւ նման բազմաթիվ դեպքերում ներկայացել է ՙկուժ - կուլա - լավաշ՚ ֆորմատով, ճարտարապետության դեպքում՝ ՙՀաղպատ - Սանահին - Գառնի - Գեղարդ՚-ով։
Չգիտեմ բարեբախտաբար, թե դժբախտաբար վերջին տարիներին տեղի են ունեցել ՙհեղափոխական՚ շրջադարձեր։ Հայաստանում շինարարության ոլորտի զարգացման արդյունքում ճարտարապետական ընկերությունները հնարավորություն ունեցան  ֆինանսավորել իրենց մասնակցությունը եւ ներկայանալ Ազգային տաղավարում։ Բնականաբար այն հիմնականում ներկայացրել է նշված ընկերությունների կատարած աշխատանքները, հանդիսանալով յուրահատուկ ներկայացուցչական նախաձեռնություն։
Բիենալեում հաճախ կարելի է հանդիպել Ազգային տաղավարներ, որոնք ներկայանում են ճարտարապետական ընկերության, նախագծային աշխատանքի, կամ իրականացված կառույցների միջոցով, սակայն դրանք ոչ թե ընկերության ներկայացուցչական (ասել է թե գովազդային)  տաղավարն են, այլ ներկայացնում են կա°մ թեմատիկ աշխատանք, կա°մ ներկայացված  աշխատանքում կա ինչ որ նորարարություն, որը կարող է հետաքրքրել միջազգային ճարտարապետական հանրույթին։


Իսկ այն, որ մեր իրականության մաս կազմող ճարտարապետական գործունեությունում գրեթե իսպառ բացակայում նորարարությունը, ավելին ցանկացած դպրոցական երեխա կարող է հավաստել, որ դրանք որեւէ կապ չունեն ժամանակի հետ… Չնայած դրան հնարավոր էր նաեւ մեկ անգամ ուղղակի ներկայացնել ներկա պատկերը, մասնավորապես թե ինչպես են ընթանում քաղաքային տարածքներ նախագծումն ու զարգացումը, գոնե փորձելով այն ներկայացնել նորովի՝  ճարտարապետության մեջ պահպանոողական, ներկայացաման մեջ լինել արդի։ Այսինքն նորովի ներկայացնել թե ինչպես չի կարելի կառուցել։
Այս ամենը գիտակցելով նախորդ տարվա ընթացքում մի քանի փորձեր արվեց մեր համեստ լուման ներդնելու Հայաստանի պատշաճ մասնակցության համար, փորձելով  մոտեցնել այն մեր ՙդարաշրջանին՚։ Մի քանի հանդիպումներ տեղի ունեցան հայկական տաղավարի ՙմշտական՚ համակարգողների հետ սակայն ապարդյուն...  Տեղի ունեցավ այն ինչ պետք է եւ տեղի ունենար։ 


Հատուկ հայկական Ազգային տաղավարին տեղում ծանոթանալու համար մեկնեցի Վենետիկ։ Եվ Ձեր կարծիքով ովքե±ր էին ներկայացնում տաղավարը՝ Հայաստանի քաղաքաշինության փոխնախարար եւ Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Քաղաքաշինության նախարարության մաս հանդիսացող Ճարտապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Ազգային տաղավարի կոմիսիոներ Աշոտ Գրիգորյանը, մի քանի տարի առաջ նույն թանգարանի կողմից տարվա լավագույն նախագիծ մրցանակին արժանացած Գյումրիում ՙԶիգզագ՚ խանութի շենքի հեղինակները (որը հանդիսանում է այն հազվադեպ նորակառույց շենքերից, որին նայելով կարելի է ենթադրել, որ այն 21-րդ դարում է կառուցվել), երկու հայ ճարտարապետներ ԱՄՆ-ից, մեկը՝ Կատարից, մեկն էլ Ռուսաստանից։ Եվ բոլորն էլ ներկայացրել էին իրենց կատարած աշխատանքիերից մեկը կամ մի քանիսը։ Իսկ պաշտոնական բացման հաջորդ օրն իսկ տաղավարում դատարկություն էր տիրում։ Այնպես որ այս տարի էլ Հայաստանը ներկայացավ այնպես ինչպես նախկինում։ Միգուցե պետք էր լինել ադրբեջանի պես համեստ եւ  առհասարակ չմասնակցել։ 


Բնականաբար նման մասնակցության համար պատճառաբանություններ հեշտ է գտնել՝ գումարների բացակայությունը, հետո ճարտարապետական հանրույթի ոչ ակտիվ մասնակցությունը եւ այլն։ Այն դեպքում երբ Մխիթարյան միաբանությունը միշտ էլ հոժարակամ  տրամադրում է իր տարածքը Հայաստանին բիենալեների ժամանակ։ Չնայած այն հեռու է գտնվում հիմնական բիենալեի անցկացման վայրից, սակայն հետաքրքիր տեղավարի դեպքում բոլորն էլ այցելում են ավելի հեռու գտնվող տաղավարներ։ Օրինակի համար Վրաստանը ներկայացնող տաղավարը, որը նյունպես չէր գտնվում հիմնական անցկացման վայրում ուներ բազմաթիվ այցելուներ եւ գրեթե միշտ կային պատվիրակության ներկայացուցիչներ։ 


Կարեւորը ցանկության ու անշահախնդիր մոտենալու ցանկությունն է։ Պետք է գիտակցել որ բիենալեում ներկայանում է երկիրը այլ ոչ թե ՙմշտական պաշտոնական պատվիրակությունը՚։ Ցանկության դեպքում ե°ւ գումարներ են հնարավոր գտնել, ե°ւ, ինչպես կատարվեց Շանգհայի էքսպոյի դեպքում՝ ստանալ Կառավարության ուշադրությունը։ Նշենք որ Շանգհայում Հայաստանը ներկայացնելով ՙԱպագայի քաղաքի՚ նախագիծը կարողացավ բավականին աչքի ընկնել եւ տարբերվել մյուս շատ ավելի մեծ  ներդրումներ պահանջած տաղավարներից։ Այս ամենը գալիս է ապացուցելու, որ արդեն ժամանակն է նորովի մոտենալ նման խնդիրներին եւ Կառավարությանը ուղարկվող հրավերը տրամադրելով մեր երկրում գործող մյուս ճարտարապետական միավորներին նույնպես  (Հայաստանի ճարտարապետների միություն, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան եւ այլն) փորձել գտնել լավագույն ներկայանալու ձեւը ու կարեւորը աշխատել թափանցիկ։
Կարծում եմ այն նոր իրադրությունը, որ այժմ գոյություն ունի պետական կառավարման համակարգում պետք է իր արտացոլումը գտնի նաեւ մեր երկիրը նման դեպքերում լավագույնս ներկայացնելու դեպքերում։ Իսկ եթե այսօր նմանատիպ որոշումների  կայացման վրա ազդեցություն ունեցող ճարտարապետական հանրույթի ներկայացուցիչները ի զորու չեն նման կերպ աշխատել, ինչն ակնառու է երկրում կատարվող ՙքաղաքաշինական՚ գործունեությունից, թող հնարավորություն տրվի ուրիշներին, արդեն ժամանակն է լուրջ ու խորքային սերնդափոխության։


Սարհատ Պետրոսյան
ճարտարապետ, www.sarhat.am

Հ.Գ.-Հոդվածը արդեն պատրաստ էր, երբ ստացվեց ՀՀ Քաղաքաշինության նախարարությանը ուղղված իմ հարցման պատասխանը, թե պետական բյուջեից ինչպիսի գումարներ են ծախսվել Հայաստանի ազգային տաղավարի մասնակցության համար։ Պարզվեց որ մասնակիցներն են հոգացել իրենց մասնակցության ծախսերը։ Հետաքրքիր է փոխնախարարը եւ թանգարանի տնօրենը ինչքան ժամանակ են տնտեսել աշխատավարձերը իրենց մասնակցության, Վենետիկ ճանապարհածախսի ու կեցության համար անհրաժեշտ ծախքերը կատարելու համար։

Լուսանկարները՝ Հեղինակի
 
Հայկական տաղավարի ցուցակը մասնակիցների ցանկով


 

Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով կառուցվող
Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը Երեւանում, որով ներկայացել է շենքի հեղինակը։






Տես՝ http://www.aravot.am/am/articles/guidepark/85038/view