Posts

Showing posts from June, 2011

անձնական ու խմբային կապրիզները ճարտարապետությունում

նախորդ շաբաթների ակտիվ շփումը տարբեր սերունդներ ներկայացնող ճարտարապետների հետ բավականին հետաքրքիր տպավորություն թողեց։  Հայտնի է որ խորհրդային տարիներից մնացած ու նաեւ փոքրաթիվ արվեստագիտական հանրույթ հանդիսացող մեր ճարտարապետական հանրույթը դեռեւս չի կարողանում դատողություններ ներկայացնել մոառանալով իր անձնական ու խմբային հետաքրքրությունները։ Ու քանի որ բոլորը բոլորին գիտեն ու գոնե մի անգամ անձնական պրոբլմներ ունեցել են միշտ ինչ որ անձնական հաշիվ պարզելու խնդիր կա։ Հեռու եմ այն մտքից որ այդ մասին առհասարակ մտածել պետք չէ քանի որ բոլորս էլ ունենք մարդկային հիշողություն։ Սակայն հավատացած եմ եթե ուզում ենք որպես հանրույթ դիմագրավենք առկա մարտահրավերներին մի պահ պիտի սթափվենք ու մոռանանք ով ինչ է արել նախկինում ու փորձենք անցյալից ինչ որ բաներ չհիշեցնենք։ Նախկին վայրենի մրցակցության ու անառողջ հարաբերությունների շարունակումը էլ ավելի է խորացնելու այս ամենը։ Թե չէ բոլորը փորձում են իրենց անձնական խնդիրները լուծել։ Ինքս բերեմ իմ օրինակը։ Անցյալ երկու շաբաթների ընթացքում իմ առանց այն էլ փոք…

Մի քիչ գլխավորճարտարապետության մասին

կամ ինչպես փրկել Երեւանը

Վերջին մի քանի օրերին քաղաքաշինության եւ ճարտարապետության մասին այնքան է խոսվում, որ թվում է թե այս երկրում որեւէ ուրիշ քննարկելու բան չի մնացել։ Իրականում դա արդյունք է շատ երկար ու հետեւողական, սկզբնական շրջանում անարդյունավետ թվացող գործընթացի, որը սկիզբ է առել դեռեւս 2000-ականների սկզբին։ Վերջին շրջանում բուռն քննարկվում է քանդակագործ Չուբարյանի տան բակում կառուցվող բազմահարկի բնակելի շենքն ու Կաթողիկե եկեղեցու մոտ կառուցվող սբ. Աննա եկեղեցին, որոնց ավելի ուշ ավելացավ նաեւ Կառավարության շենքի աշտարակի դարակազմիկ գաղափարը։ Այդ ամենի գագաթնակետը հանդիսացավ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հրաժարականն ու նոր գլխավոր ճարտարապետի՝ Նարեկ Սարգսյանի նշանակումը, որն այդ նույն պաշտոնն էր զբաղեցնում նաեւ նախկինում (1999-2004)։ Երեւանի նոր գլխավոր ճարտարապետ նշանակված Նարեկ Սարգսյանի վերադարձը քաղաքապետարան անակնկալի բերեց բոլորին, «փչացնելով» երեւանցիների ու ճարտարապետական հանրույթի բարձր տրամադրությունը, որոնք դեռ պատրաստվում էին տոնել «Մոսվկա» կ…