Posts

Showing posts from September, 2011

Մոտ է ժամանակը, երբ իշխանությունները հաշվի կնստեն հասարակության հետ

Անհեռատես քաղաքականության հետևանքով Երևանի պատմամշակութային և ճարտարապետական ժառանգությունն այսօր հայտնվել է մասնավոր սեփականատերերի ձեռքում: Եվ եթե «Վերահսկվում է պետության կողմից» կնիքի շնորհիվ դեռ ինչ-որ բան պահպանվել է` անկասկած մի օր դրանք էլ ինչ-որ հնարքով կսեփականաշնորհվեն` հանձնվելով որևէ ձեռներեցի քմահաճույքին: Իսկ թե ինչ կլինի հետո` արդեն հայտնի է: Տխուր նախադեպերը մեր աչքի առաջ են: Մեր հյուրն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

- Չնայած Երևանի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում» ընդգրկված շինություններն ազգային սեփականություն են, այսօր դրանց մի մասն այլևս գոյություն չունի, մյուսներն էլ կործանման եզրին են: Ո՞վ է պատասխանատու այդ կամայականությունների համար:
- Պատմական հուշարձանների դեմ ոտնձգությունները մեծ թափ առան հատկապես Հյուսիսային պողոտայի կառուցապատման ժամանակ, երբ շինությունների պահպանման համար իրավական հենք չկար: Ճիշտ է` օրենք գոյություն ուներ, սակայն այն հղում էր կատարում կառավարության որոշմանը, որն էլ «չեզոքացնում» էր այդ օրենքի…

20-ամյա անկախ քաղաքաշինությունը

Image
Սա ցուցադրվում էր ճարտարապետության ազգային թանգարանում մի քանի ամիս առաջ։
Հեղինակը եթե չեմ սխալվում 12 տարեկան Վահագն է։
Ներկայացնում եմ առանց մեկնաբանության։






© 2009 - 2011 /// Sarhat Petrossian

ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է

Ըստ ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի, հաճախ Թամանյանն օգտագործվում է խմբային կամ անձնական շահերի համար:

Կառավարության շենքի ետնամասում աշտարակի կառուցման գաղափարը, որը ներկայացվում է թամանյանական մտահղացում, բուռն արձագանք է առաջացրել հասարակության եւ մասնագետների շրջանում: Facebook- ում էլ գործում է «Փրկենք Հանրապետության հրապարակը» նախաձեռնությունը, որի անդամները կարծում են, թե աշտարակի կառուցման մասին որոշումը ժամանակավրեպ է եւ սխալ: Նույնիսկ անեկդոտներ են շրջանառվում սոցիալական ցանցերում, թե Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը Թամանյանի արխիվներից գտել է նրա կորած նախագիծը: «Առավոտը» զրուցեց ճարտարապետ, քաղաքաշինարար, «Պահպանենք Հանրապետության հրապարակը» նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանի հետ, ով ժամանակին պայքարել է նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման դեմ:
Մեկնաբանելով հայտնի անեկդոտը եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ բուռն արձագանքը, Ս. Պետրոսյանն ասում է. «Ինձ դուր է գալիս, որ այդ ամենի մասին բարձրաձայնվում է, որովհետե…

Քաղաքաշինությունը կոռումպացված համակարգ է

Հարցազրույց քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ

- Վերջին տարիներին մայրաքաղաքի տեսքը քաղաքաշինության հետեւանքով, հատկապես կենտրոնում, այնպես է այլակերպվել, որ չգիտենք՝ սրան Երեւա՞ն անվանենք, Արեւե՞լք, թե՞ Արեւմուտք: Բոլորս դժգոհում ու ափսոսում ենք մեր քաղաքի աղճատման համար, բայց կոնկրետ չենք նշում, թե ինչի հետեւանք է նման մոտեցումը:


- Առկա իրավիճակն արդյունք է սկզբնական շրջանի անկազմակերպ կառավարման, որը հետագայում երկու զուգահեռ ուղղությամբ զարգացավ: Մեկը ստեղծեց միջին կարգի՝ ոչ լավ, ոչ վատ, օրենսդրական եւ ենթաօրենսդրական ծրագրերի փաստաթղթեր՝ միջին կարգի մասնագետների կողմից, ովքեր, դատելով նրանց գործելաոճից, հստակ չեն տիրապետում խնդրին:

Մյուսը կոռուպցիա կոչվածն է, որը հատկապես ճարտարապետության ու քաղաքաշինության ոլորտում ենթադրում է հսկայական տնտեսական լծակներ: Այս պահին տպավորություն ունեմ, որ բոլոր կողմերի մոտ կա քաղաքական պատրաստակամություն՝ այլեւս այդպես չաշխատել. հատկապես Երեւանի քաղաքապետի գործելաոճում եմ տեսնում այդ ցանկությունը:

Սակայն այն անցյալը, որ ունեցել է այ…

Նարեկ Սարգսյանի անունը կապվում է Երևանի կանաչ տարածքների ոչնչացման հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ճարտարապետ, քաղաքաշինարար, «Պահպանե՛նք Հանրապետության հրապարակը» նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը:

-Սարհա՛տ, օրերս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի գմբեթի խնդրին: Մասնավորապես, նա նշել է, որ կառավարության շենքի գմբեթի կառուցմանը դեմ են ոչ թե հասարակության մեծ մասը, այլ ընդամենը մի քանի երիտասարդներ, որոնց հաջողվում է մեծ աղմուկ բարձրացնել: Նա նաև նշել է, որ ընդդիմացողները չունեն հիմնարար, կառուցողական մոտեցում և լուծում չեն առաջարկում խնդրի կապակցությամբ: Կարո՞ղ եք այսօր ավելի հիմնավոր ներկայացնել:

-Անկեղծ ասած, որոշել էի`Նարեկ Սարգսյանի`ասուլիսում հնչած հեռուստասերիալային մակարդակի մեկնաբանություններին չարձագանքել և ուղղակի խորհուրդ տալ նրան՝ դրա փոխարեն ժամանակակից մասնագիտական գրականություն կարդալ, մի քիչ էլ ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության ոլորտի օրենքներին: Ուղղակի մի կետի կանդրադառնամ, որը կհիմնավորի, որ ինչ ես ասել և ասում եմ`օդում ասված խոսքեր չեն: Մասնավորապես կանդրադառնամ նրա այն բնորոշմանը, որ ես …

կրեածիվ մտքեր...

Մոտ մեկ տարուց ավել է ինչ մեր կատարած աշխատանքի արդյունքները սկսել են երևան գալ։ Մոտ մեկ տարի է որ մեր 6-7 տարվա շարունակական աշխատանքի արդյունքում թե հասարակությունն է շատ խոսում ճարտարապետության մասին, թե իշխանություններն են հասկացել որ իրանց շուրջը միջակություններ են, թե ճարտարապետների մեջ են առաջացել երիտասարդներ որոնց նպատակը պատվեր թռցնելն չի այլ իրականում ցանկանում են քաղաքաշինության ոլորտում նոր որակ մտցնեն։ Ու հիմա ինչ որ մարդիկ հասկացել են հանրային կառավարման ոլորտի թափանցիկության մասին, երբ երկու բառ առանց վիրավորելու խոսելու կարողություն չունեն, առաջացել են մարդիկ ովքեր քաղաքաՇԻՆԱՐԱՐ են որոնք կյանքում մեկ էջ չեն կարդացել, էլ չեմ ասում գրելու մասին... ու հիմա դառնում են դերակատար։

Մի խոսք կա չեմ հիշում ովա ասել, հեղափոխությունը հղացնում  են խենթերը, իրականացնում են ճարպիկները, վայելում են տականքները... ակամայից դա եմ ուզում հիշել։ չնայած դեռ հղանումա հեղափոխությունը կամ իրականացնում են գրպանային հեղափոխականները... ու ցավոք դրանց թվում են երիտասարդներ։ Միշտ մտածում էինք որ է…