Posts

Showing posts from December, 2012

Ամփոփելով 2012-ը

Image
Խմելով 2012 թվականի վերջին աշխատանքային օրվա վերջին սուրճը փորձում եմ ամփոփել 2012 թվականը որպես ուրբանլաբի գործունեության ինչ որ տեղ առաջին տարին։ Առաջին տարվա հարաբերական լինելու համար խնդրում եմ այցելել մեր կայքի համապատասխան բաժինը ու ծանոթանալ մեր 2003 թվականից սկսած գործունեության հետ։
2011 թվականի նոյեմբերին իր գործունեությունը վեր-սկսած մեր կազմակերպությունը մեկ տարվա ընթացքում հասցրեց մեկ տասնյակը գերազանցող ընկերների հետ միասին կայանալ ու ամրապնդվել։ 20.12.2012-ին տեղի ունեցած Փեչաքուչա Երևան գիշերը թվով մեր 26-րդ հանրային միջոցառումն էր, որով մենք մի անգամ ևս ներկայացանք մեր գործընկերներին ու հանրության մեր շահույթ չհետապնդող, ապաքաղաքական ու ճարտարապետական հանրույթի ձևավորմանը միտված նախաձեռնությամբ։ Ճարտարապետության ժողովրդավարացման դեռևս 2000-ականների սկզբին մեր կողմից ձևավորված եզրույթը մեզ համար դադարել է բարի ցանկություն լինելուց ու այն արդեն դարձել է մերգրեթե ամենօրյա աշխատանքի մի մասը։ Նույն թվականներին հազվադեպ հանդիպող մամուլի արձագանքներին այսօր հակադրվում են քաղա…

Քաղաքաշինական խնդիրների առցանց հասարակության ուշադրության կենտրոնում

Երեկ ամփոփվեց ArmNetAward 2012-ը, որի շուրջ մեկ տասնյակ անվանակարգերից երկուսի հաղթողներն էին քաղաքաշինական խնդիրներներին նվիրված պլատֆորմեր, մասնավորապես Գլխավոր մրցանակի արժանացավ Մենք ենք մեր քաղաքի տերը նախաձեռնության ֆեյսբուքյան էջն ու CityBugs.am նախագիծը։ Սա մի անգամ ևս ապացուցում է որ քաղաքաշինության ոլորտի ժողովրդավացարման 2004 թվականից սկսված գործընթացը շարունակական է և ստանում է նոր դրսևորումներ։ Ասենք շնորհավոր բոլորիս։


-- © 2009 - 2012 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am
Image
-- © 2009 - 2012 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am