Posts

Showing posts from 2013

Մանրուքը ամբողջությունից, ամբողջությունը մանրուքի մեջ

-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Հետագայում կարող են բացվել այնպիսի փաստեր, որ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին կանչեն դատարան

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Հղումը՝ http://www.1in.am/arm/armenia_right_197136.html

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա, որտեղ նշվում է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնական լիազորությունների չարաշահումները, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանն այն կարծիքին է, որ խնդիրը մեկ անձով չի պայմանավորված, տարբեր մարդիկ են աշխատել քաղաքապետեր, գլխավոր ճարտարապետներ, բայց միևնույն ժամանակ բոլորի համար ակնհայտ է, որ Նարեկ Սարգսյանը՝ որպես գլխավոր ճարտարապետ, ամենաերկար պաշտոնավարողներից է և իր պաշտո…

Թալանը ապաքրեականացման անհրաժեշտության մասին

Image
20xx թ., Երևան, Հայաստանի Հանրապետություն
Սևադա Պետրոսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է բաց մրցույթ, Հայաստանի տնտեսության փրկության հայեցակարգի մշակման համար: Մասնակցությունը ազատ է բոլոր տնտեսագետների համար, հատկապես "խրախուսվում" է որոշների մասնակցությունը: Հայտարարված է նաև մրցույթի ժուրիի խորհուրդը, որը ղեկավարում է անձամբ նախարարը: Մի քանի օր անց: Մի քանի մանր-մունր տնտեսագետներ սկսում են բողոքել մրցույթի հիմնավորման, պայմանների ու հատկապես նախարարի անձնական գաղափարների ու այլ "պարագաների" մասին: Հանրային և ոչ հանրային մամուլում, նախարարը անդրադառնում է իր ընդիմախոսներին և հայտարարում (իրավացիորեն), որ բոլոր ընդիմախոսները անտաղանդ ու անբան մարդիք են ու ուղղակի խանդում են իր բացառիկ տաղանդը ու հատկապես այն փաստը, որ ինքը արդեն ունի պատկերացումներ թե ինչպիսի առաջարկներ կլինեն, հատկապես "խրախուսվող" մասնակից տնտեսագետների կողմից: Լրագրողների այն հարցին թե ինչ է այդ գաղափարը նախարարը համեստորեն և միևնույն ժամանակ մեծ հպարտությամբ ներկայացնում է ի…

Քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ զրուցել ենք քաղաքի խնդիրներից

Image
-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Հին Երևան նախագիծը միանշանակ բիզնես շահ է

Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ 




-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Հարցազրույց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ

Նարեկ Սարգսյանը եւ իր թիմն ի վիճակի չեն խնդիրներ լուծելու
Հարցազրույց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ
Հեղինակ՝ Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հղումը՝ http://www.hraparak.am/119384/


-Դուք հետեւո՞ւմ եք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին: Քաղաքաշինական առումով բավարա՞ր են դրանք:

- Այս ավագանու ընտրությունները համեմատելով նախորդների հետ, էականորեն բարելավվել է, այսինքն՝ ծրագրերում եւ այն տեքստերը, որ արտաբերվում են նախընտրական շրջանում, դրանց մեջ քաղաքային տնտեսության գրագիտության զգալի բարձրացում կա: Մետրոպոլիտենի գաղափարը, քաղաքի գլխավոր հատակագծի մասին խոսելը շատ արժեքավոր ձեռքբերումներ են: Մտածում ես՝ այդ ծրագրերն այդքան քաղաքականացվել են, լա՞վ է, թե՞ վատ: Քաղաքականացվելը նպաստում է, որ դրանք լինեն ավելի մրցակցային, այդ առումով միգուցե լավ է:


- Որպես ճարտարապետ, համեմատության մեջ, ինչպե՞ս կբնորոշեիք կուսակցությունների նախընտրական ծրագրերը:

- Շատ մակերեսային դիտարկելով, կարծում եմ, որ ամենալավը Դաշնակցության ծրագիրն է՝ ամենայն մանրամասնությամբ գրված, շ…

Երևանի ավագանի սուրճի բաժակի կարգավիճակ ուներ

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Հղումը՝ http://lragir.am/index.php/arm/0/interview/view/81543


Մեր զրուցակիցն է քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։

Սարհատ, մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններ են, արդյոք հետևե՞լ եք կուսակցությունների ծրագրերին, սա ի վերջո ավելի քաղաքակա՞ն, թե քաղաքային ընտրություններ են:

Ի սկզբանե Երևանի ավագանու ինստիտուտի ներդրումը նպատակ ուներ այն չքաղաքականացնել: Կարծում էի, որ գոնե մինչև այս ավագանու ընտրությունները մեկ անգամ կվերանայվի Երևանի մասին օրենքը, և փորձ կարվի փոխել եղած կառուցվածքը, քանի որ եթե ԱԺ-ի դեպքում հարյուր տոկոսանոց համամասնականի կողմնակից եմ, քաղաքի դեպքում համամասնականն այնքան էլ ճիշտ չէ, Երևանի նման մեծ միավորի, 1-2 միլիոնին մեկ ղեկավարը բավական չգործող մեխանիզմ է, քանի որ երևանցու և քաղաքապետի կապը տեսականորեն խզվում է, հետո գալիս են վարչական ղեկավարները, որոնք ընտրովի չեն: Այսինքն՝ եթե ինչ-որ փոփոխություն լիներ, ես անպայման կառաջարկեի անցնել Երևանի ավագանու մեծամասնական տրամաբանության, Երևանը տրոհվեր շուրջ 60 և ավելի մասերի՝ յուրա…

Այլ կարծիք Սևադա Պետրոսյանի հետ

Image
Վերջին տարիներին մենք ականատես դարձանք  այս կամ այն կասկածելի քաղաքաշինական նախագծի հետ կապված բուռն քննարկումների, որոնք հաճախ վերածվում են քաղաքացիական շարժումների: Երբեմն ակտիվիստներին հաջողվում է կասեցնել այդպիսի նախագծերի իրականացումը, ինչպես Մոսկվա կինոթատրոնի և Մաշտոցի այգու դեպքում, որոշ դեպքերում էլ վիճելի քաղաքաշինական նախագծերն իրականացվում են, ինչն, ակտիվիստների կարծիքով, անդառնալի վնաս է հասցնում քաղաքին: Մեր վիդեո-բլոգի այս թողարկման մեջ զրուցում ենք Երևանի քաղաքաշինական խնդիրների մասին՝ այդ նախաձեռնություններից մի քանիսի ակտիվ մասնակից, ճարտարապետ Սևադա Պետրոսյանի հետ:




-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Նորից Կոնդի մասին...

Image
Շուտով կլրանա տասը տարին ինչ ուրբանլաբի հիմնադիրիներով ու մեր գործընկերներ հետ միասին փորձում ենք Երևանի Կոնդ թաղամասի պահպանության վերաբերյալ ինչ-ինչ քալյեր ձեռնարկենք։ Երևան ամսագրի վերջին համարը անակնկալ էր ու կարծես թե այս ամբողջ ճանապարհի ամենշոշափելի արդյունքներից մեկը։ Շնորահակալ ենք ամսագրի աշխատակազմից ու այս տարիների ընթացքում մեջ աջակցած ու խանգարած անձանց... 
Ստորև ներկայացնում ենք ուրբանլաբ Երևանի հիմնադիր, ճարտարապետ Սևադա Պետրոսյանի տեքստը.
2004 թվականին գործընկերոջս` Սարհատ Պետրոսյանի հետ սկսեցինք հետաքրքրվել Կոնդով, քանի որ, մեր կարծիքով, այս տարածքը Երևանում պահպանված միակ ինքնաբուխ քաղաքաշինական միավորի լավագույն օրինակն է: Կոնդի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն հիմնեցինք, մեր ընկերներն էլ միացան մեզ: Փորձեցինք սևեռել մարդկանց ուշադրությունը ոչ միայն Կոնդի բնակիչների վատ կենցաղային պայմանների, այլ նաև այս տարածքի ճարատարապետական կարևորության վրա:
2011 թվականի վերջին, երբ վերակազմավորվեց «ուրբանլաբ Երևանը» , մենք կրկին անդրադարձանք Կոնդի խնդրին: Որոշեցինք հե…

Another lost valuable structure in Yerevan

Image
-- © 2009 - 2012 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Վերջի վերջը

Image
2020Lab-ի շրջանակում, շուրջ տաս ճարտարապետներ ու հարակից ոլորտի մասնագետներ ներկայացրել են իրենց չիրականացված նախագծերը փեչաքուչա ֆորմատով։ Միջոցառումը կոչվեց Վերջի վերջը շեշտելու համար երևանյան մի քանի ճարտարապետներ "վերջ" մտքերը, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել ու մնացել են թղթի վրա։ 



-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Ճարտարապետությունը գերեզմանաքար ու պուլպուլակ գծելը չէ

Image
Մեր զրուցակիցն է քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։
Հարցազրույցը վարեց՝ Սիրանույշ Պապյան
Աղբյուրը՝ www.lragir.am

Լևոն Իգիթյան-Սարհատ Պետրոսյան կոնֆլիկտը հասե՞լ է գագաթնակետին, ի՞նչ հանգուցալուծում է սպասվում:
Նախ ասեմ՝ նրա կողմից հնչեցրած սուտ ու վարկաբեկիչ հայտարարություններին չեմ ուզում պատասխանել, քանի որ դրանք ինքնաբերաբար ժխտվելու են ու ստանալու են իրենց իրավական գնահատականը հունվարին տեղի ունենալիք առաջին դատական նիստի ընթացքում։ Մի քանի նկատառումներ մնացած անհարկի, ոչ հավաստի, այսպես ասած ափեղ-ցփեղ հայտարարությունների վերաբերյալ, բայց նախապես բոլոր այն անձանցից, ում ծանրաբեռնում եմ այս բամաբասանքախառն խոսակցություններով, ներողմտություն եմ հայցում։
Այս պահին մեր շուրջ 30 հոգանոց թիմի մեկ երրորդը զբաղվում է Երևանի Սիրահարների այգու շահագործմամբ, որի համար ես միայն ու միայն հպարտ եմ։ Միգուցե Լևոն Իգիթյանի պատկերացումները ճարտարապետության վերաբերյալ սահմանափակվում են գերեզմանաքար, հուշատախտակ, առավելագույնը պուլպուլակ գծելով, բայց տեղեկացնեմ, որ քաղաքաշինության ու ճարտարապ…

Այլ կարծիք Երևանի մասին

Image
Երևանցիների ամանորյա սեղանների շուրջ խոսակցություններում թերևս ամենաքննարկելի թեմաներից էր Երևանի ամանորյա զարդարանքի, կամ, ինչպես այն անվանվեց սոցիալական ցանցերում, “ֆլամինգոների” թեման:  Թերևս քննարկումները նույնիսկ ավելի թեժ էին, քան նախագահական ընտրությունների թեմայի շուրջ, առավել ևս, որ նախագահական ընտրություններում կարծես թե արդեն ամեն ինչ պարզ է, իսկ այս հարցում ամեն ինչ ոչ միանշանակ է. ոմանց դուր է գալիս ամանորյա զարդարանքը, ոմանք էլ համարում են այն անճաշակության գագաթնակետ: Ի վերջո, ո՞վ պետք է նման հարցերի շուրջ որոշում կայացնի. քաղաքապե՞տը, ավագանի՞ն, դիզայներ մասնագետնե՞րը, “հասարակ” քաղաքացինե՞րը:

Այս հարցի շուրջ զրուցում են ԵՐԵՎԱՆ ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը և ուրբան լաբ Երևան քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը:

Սարհատը այս ամենի մեջ դրական պահ է տեսնում. քաղաքապետարանը ի վերջո հասկացավ, որ պարտադիր չե ինչ-որ դարակազմիկ նախագծեր իրականացնել (ինչպես օրինակ Հյուսիսային պողոտան), կարելի է քաղաքը ապրելու համար ավելի հաճելի…