Posts

Showing posts from January, 2013

Վերջի վերջը

Image
2020Lab-ի շրջանակում, շուրջ տաս ճարտարապետներ ու հարակից ոլորտի մասնագետներ ներկայացրել են իրենց չիրականացված նախագծերը փեչաքուչա ֆորմատով։ Միջոցառումը կոչվեց Վերջի վերջը շեշտելու համար երևանյան մի քանի ճարտարապետներ "վերջ" մտքերը, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել ու մնացել են թղթի վրա։ 



-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Ճարտարապետությունը գերեզմանաքար ու պուլպուլակ գծելը չէ

Image
Մեր զրուցակիցն է քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։
Հարցազրույցը վարեց՝ Սիրանույշ Պապյան
Աղբյուրը՝ www.lragir.am

Լևոն Իգիթյան-Սարհատ Պետրոսյան կոնֆլիկտը հասե՞լ է գագաթնակետին, ի՞նչ հանգուցալուծում է սպասվում:
Նախ ասեմ՝ նրա կողմից հնչեցրած սուտ ու վարկաբեկիչ հայտարարություններին չեմ ուզում պատասխանել, քանի որ դրանք ինքնաբերաբար ժխտվելու են ու ստանալու են իրենց իրավական գնահատականը հունվարին տեղի ունենալիք առաջին դատական նիստի ընթացքում։ Մի քանի նկատառումներ մնացած անհարկի, ոչ հավաստի, այսպես ասած ափեղ-ցփեղ հայտարարությունների վերաբերյալ, բայց նախապես բոլոր այն անձանցից, ում ծանրաբեռնում եմ այս բամաբասանքախառն խոսակցություններով, ներողմտություն եմ հայցում։
Այս պահին մեր շուրջ 30 հոգանոց թիմի մեկ երրորդը զբաղվում է Երևանի Սիրահարների այգու շահագործմամբ, որի համար ես միայն ու միայն հպարտ եմ։ Միգուցե Լևոն Իգիթյանի պատկերացումները ճարտարապետության վերաբերյալ սահմանափակվում են գերեզմանաքար, հուշատախտակ, առավելագույնը պուլպուլակ գծելով, բայց տեղեկացնեմ, որ քաղաքաշինության ու ճարտարապ…

Այլ կարծիք Երևանի մասին

Image
Երևանցիների ամանորյա սեղանների շուրջ խոսակցություններում թերևս ամենաքննարկելի թեմաներից էր Երևանի ամանորյա զարդարանքի, կամ, ինչպես այն անվանվեց սոցիալական ցանցերում, “ֆլամինգոների” թեման:  Թերևս քննարկումները նույնիսկ ավելի թեժ էին, քան նախագահական ընտրությունների թեմայի շուրջ, առավել ևս, որ նախագահական ընտրություններում կարծես թե արդեն ամեն ինչ պարզ է, իսկ այս հարցում ամեն ինչ ոչ միանշանակ է. ոմանց դուր է գալիս ամանորյա զարդարանքը, ոմանք էլ համարում են այն անճաշակության գագաթնակետ: Ի վերջո, ո՞վ պետք է նման հարցերի շուրջ որոշում կայացնի. քաղաքապե՞տը, ավագանի՞ն, դիզայներ մասնագետնե՞րը, “հասարակ” քաղաքացինե՞րը:

Այս հարցի շուրջ զրուցում են ԵՐԵՎԱՆ ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը և ուրբան լաբ Երևան քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը:

Սարհատը այս ամենի մեջ դրական պահ է տեսնում. քաղաքապետարանը ի վերջո հասկացավ, որ պարտադիր չե ինչ-որ դարակազմիկ նախագծեր իրականացնել (ինչպես օրինակ Հյուսիսային պողոտան), կարելի է քաղաքը ապրելու համար ավելի հաճելի…