Posts

Showing posts from April, 2013

Հարցազրույց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ

Նարեկ Սարգսյանը եւ իր թիմն ի վիճակի չեն խնդիրներ լուծելու
Հարցազրույց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ
Հեղինակ՝ Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հղումը՝ http://www.hraparak.am/119384/


-Դուք հետեւո՞ւմ եք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին: Քաղաքաշինական առումով բավարա՞ր են դրանք:

- Այս ավագանու ընտրությունները համեմատելով նախորդների հետ, էականորեն բարելավվել է, այսինքն՝ ծրագրերում եւ այն տեքստերը, որ արտաբերվում են նախընտրական շրջանում, դրանց մեջ քաղաքային տնտեսության գրագիտության զգալի բարձրացում կա: Մետրոպոլիտենի գաղափարը, քաղաքի գլխավոր հատակագծի մասին խոսելը շատ արժեքավոր ձեռքբերումներ են: Մտածում ես՝ այդ ծրագրերն այդքան քաղաքականացվել են, լա՞վ է, թե՞ վատ: Քաղաքականացվելը նպաստում է, որ դրանք լինեն ավելի մրցակցային, այդ առումով միգուցե լավ է:


- Որպես ճարտարապետ, համեմատության մեջ, ինչպե՞ս կբնորոշեիք կուսակցությունների նախընտրական ծրագրերը:

- Շատ մակերեսային դիտարկելով, կարծում եմ, որ ամենալավը Դաշնակցության ծրագիրն է՝ ամենայն մանրամասնությամբ գրված, շ…

Երևանի ավագանի սուրճի բաժակի կարգավիճակ ուներ

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Հղումը՝ http://lragir.am/index.php/arm/0/interview/view/81543


Մեր զրուցակիցն է քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։

Սարհատ, մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններ են, արդյոք հետևե՞լ եք կուսակցությունների ծրագրերին, սա ի վերջո ավելի քաղաքակա՞ն, թե քաղաքային ընտրություններ են:

Ի սկզբանե Երևանի ավագանու ինստիտուտի ներդրումը նպատակ ուներ այն չքաղաքականացնել: Կարծում էի, որ գոնե մինչև այս ավագանու ընտրությունները մեկ անգամ կվերանայվի Երևանի մասին օրենքը, և փորձ կարվի փոխել եղած կառուցվածքը, քանի որ եթե ԱԺ-ի դեպքում հարյուր տոկոսանոց համամասնականի կողմնակից եմ, քաղաքի դեպքում համամասնականն այնքան էլ ճիշտ չէ, Երևանի նման մեծ միավորի, 1-2 միլիոնին մեկ ղեկավարը բավական չգործող մեխանիզմ է, քանի որ երևանցու և քաղաքապետի կապը տեսականորեն խզվում է, հետո գալիս են վարչական ղեկավարները, որոնք ընտրովի չեն: Այսինքն՝ եթե ինչ-որ փոփոխություն լիներ, ես անպայման կառաջարկեի անցնել Երևանի ավագանու մեծամասնական տրամաբանության, Երևանը տրոհվեր շուրջ 60 և ավելի մասերի՝ յուրա…

Այլ կարծիք Սևադա Պետրոսյանի հետ

Image
Վերջին տարիներին մենք ականատես դարձանք  այս կամ այն կասկածելի քաղաքաշինական նախագծի հետ կապված բուռն քննարկումների, որոնք հաճախ վերածվում են քաղաքացիական շարժումների: Երբեմն ակտիվիստներին հաջողվում է կասեցնել այդպիսի նախագծերի իրականացումը, ինչպես Մոսկվա կինոթատրոնի և Մաշտոցի այգու դեպքում, որոշ դեպքերում էլ վիճելի քաղաքաշինական նախագծերն իրականացվում են, ինչն, ակտիվիստների կարծիքով, անդառնալի վնաս է հասցնում քաղաքին: Մեր վիդեո-բլոգի այս թողարկման մեջ զրուցում ենք Երևանի քաղաքաշինական խնդիրների մասին՝ այդ նախաձեռնություններից մի քանիսի ակտիվ մասնակից, ճարտարապետ Սևադա Պետրոսյանի հետ:




-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Նորից Կոնդի մասին...

Image
Շուտով կլրանա տասը տարին ինչ ուրբանլաբի հիմնադիրիներով ու մեր գործընկերներ հետ միասին փորձում ենք Երևանի Կոնդ թաղամասի պահպանության վերաբերյալ ինչ-ինչ քալյեր ձեռնարկենք։ Երևան ամսագրի վերջին համարը անակնկալ էր ու կարծես թե այս ամբողջ ճանապարհի ամենշոշափելի արդյունքներից մեկը։ Շնորահակալ ենք ամսագրի աշխատակազմից ու այս տարիների ընթացքում մեջ աջակցած ու խանգարած անձանց... 
Ստորև ներկայացնում ենք ուրբանլաբ Երևանի հիմնադիր, ճարտարապետ Սևադա Պետրոսյանի տեքստը.
2004 թվականին գործընկերոջս` Սարհատ Պետրոսյանի հետ սկսեցինք հետաքրքրվել Կոնդով, քանի որ, մեր կարծիքով, այս տարածքը Երևանում պահպանված միակ ինքնաբուխ քաղաքաշինական միավորի լավագույն օրինակն է: Կոնդի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն հիմնեցինք, մեր ընկերներն էլ միացան մեզ: Փորձեցինք սևեռել մարդկանց ուշադրությունը ոչ միայն Կոնդի բնակիչների վատ կենցաղային պայմանների, այլ նաև այս տարածքի ճարատարապետական կարևորության վրա:
2011 թվականի վերջին, երբ վերակազմավորվեց «ուրբանլաբ Երևանը» , մենք կրկին անդրադարձանք Կոնդի խնդրին: Որոշեցինք հե…