Posts

Showing posts from July, 2013

Հետագայում կարող են բացվել այնպիսի փաստեր, որ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին կանչեն դատարան

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Հղումը՝ http://www.1in.am/arm/armenia_right_197136.html

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա, որտեղ նշվում է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնական լիազորությունների չարաշահումները, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանն այն կարծիքին է, որ խնդիրը մեկ անձով չի պայմանավորված, տարբեր մարդիկ են աշխատել քաղաքապետեր, գլխավոր ճարտարապետներ, բայց միևնույն ժամանակ բոլորի համար ակնհայտ է, որ Նարեկ Սարգսյանը՝ որպես գլխավոր ճարտարապետ, ամենաերկար պաշտոնավարողներից է և իր պաշտո…