Posts

Showing posts from 2014

Վերարժևորման պահանջ ամենուր

Image
Աֆրիկյանների շենքն այսօր... Լուսանկարը Հայկ Բիանջյանի

Որոշել էի Աֆրիկյանների վերջին զարգացումների ու առհասարակ “պարտության” մասին գրել հանգիստ գլխով, Երևանից հեռու, փորձելով բարձրացնել մի շարք խնդիրներ, որոնք նախորդ մեկ ամսվա ընթացքում բարձրացվել էին տարբեր մարդկանց կողմից, տարբեր ձևաչափերով։ Սակայն Վահան Իշխանյանի բլոգի վերջին գրառումն ու այսպես ասած մի շարք լավ ընկերների ու իսկական քաղաքացիականների ռեակցիան շեղեց ինձ հիմնական ռազմավարական խնդիրների մասին խոսելուց ու ցանկություն առաջացավ զուգահեռներ տանել Աֆրիկյանների ու այս “անլուրջ” քաղաքացիականների վերաբերյալ քննարկումների (հիմա դա կոչվումա դիսկուրս ։Ճ) միջև։
Աֆրիկյանների շենքի շարժմանն միանալու առաջին օրվանից փորձել եմ իրականությանը չհամապատասխանող “մասնագիտական” փաթեթավորմամբ ստերին ու մանիպուլիացիաներին դիմագրավել։ Դրանք շատ են, նախկինում “ապամոնտաժված” ու “վերականգնված” շենքերի մասին (սրանք իդեպ մասնագիտական տերմիններ են ու երբևէ ճիշտ չեն օգտագործվել այս ընթացքում, նույնիսկ 1980-ականներից Երևանում հուշարձան փրկողները), փողոցի լ…

Նարեկ Սարգսյանը դժվար թե ատկատը թողած՝ Երեւանում շենք նախագծի

Image
Հարցազրույցը՝ Սիրանույշ Պապյանի
Հղումը՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/98353

Մեր զրուցակիցն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը

Սարհատ, որպես արդեն քաղաքաշինության նախարար՝ Նարեկ Սարգսյանն ասել է, որ բավական է թերթել իր անցյալի էջերը, և պարզ կդառնա՝ ինչու նախագահի ընտրությունն իր վրա կանգ առավ: Ճարտարապետական հանրույթը տարիներ  շարունակ քննադատում էր նրա գործունեությունը որպես Երևանի գլխավոր ճարտարապետի: Ի՞նչ տեղի ունեցավ:
Իրականում բավական օրինաչափ գործընթաց է ընթանում. իրերը սկսել են կոչել իրենց անուններով: Մենք անընդհատ բարձրաձայնում էինք քաղաքաշինության ոլորտի խնդիրները՝ համարելով դրանք համակարգային, ու մատնանշում էինք կոնկրետ մեղավորներին: Հիմա, փաստորեն, արտահայտվել է համապատասխան անձնավորությամբ, որն էլ մարմնավորում է այս ողջ գործընթացը: Կարելի է միայն ողջունել, քանի որ ստվերում գործունեություն ծավալողն ու խաղացողը դուրս է գալիս առաջին գիծ և պաշտոնապես դառնում իրավիճակի պատասխանատուն ողջ երկրի մակարդակով: Հաշվի առնելով, որ այս ոլորտում իրավիճակը շատ վա…

Սիթիփարքինգ սերվիսի մասին

Image
Քանի որ երկար ժամանակ է ինչ խոսվում է Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության մասին, իսկ վերջին օրերին ԱԺ-ում կրքերը դարձան սեռահասունական, որոշեցի նախկինում մի քանի անգամ տարբեր մասնավոր ձևաչափերով արտահայտած մտքերս հնարավորինս արագ ու համակարգված ներկայացնել։ Խնդրում եմ շատ խիստ չվերաբերվել քանի որ սա բլոգային գրառում։ Նախ այս նախաձեռնությունն իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանի վերջին տարիների ամենահաջողված ծրագրերից է թե՛ նպատակայնությամբ, թե՛ ինովացիոն մոտեցմամբ։ Բացատրեմ, նախ կարծում եմ բոլորդ կընդունեք ավտոկայանատեղիների կարգավորումը խոշոր քաղաքներում շատ կարևոր խնդիր է։ Այդ մասին կարելիա կարդալ արդի քաղաքաշինական ցանկացած նյութում կամ հետազոտությունում։ Ինովացիոն մասով կարծում շատ կարևոր է նկատել որ SMS-ների գաղափարը շատ ճիշտ էր ու իմ կարծիքով բջջայինից չօգտվողների վճարման խնդիրը կարծում եմ ուղղակի ծայրահեղություն է։ Դա կարևոր է այնքանով որ քաղաքային նոր ենթակառուցվածքներ անցկացնելու համար քաղաքը չէր ծանրաբեռնվի առանց այն էլ դժվարանցնելի դարձած մայթերի հաշվին։ Սա շատ ողջունելի է…

Երևանը երբեք վարդագույն քաղաք չի եղել, դա միֆ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

Հեղինակ՝ Հայկանուշ Թորոսյան
Հղումը՝  http://www.1in.am/arm/armenia_interview_251584.html


- Վերջին շրջանում թեժ քննարկումների առարկա է դարձել «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ճակատագրի հարցը: Մի մասն ասում են` պետք է քանդել, մյուսները նշում են, որ շենքը պահպանել է պետք: Ըստ Ձեզ` ո՞րն է ելքը:
- Նախ` քննարկումից դուրս է, որ «Զվարթնոցը» պետք է պահպանվի, որովհետև «Զվարթնոցն» արդեն իսկ միայն հայկական համատեքստում հայտնի չի, այլ կարելի է ասել անգամ համաշխարհային ժառանգության մեջ կարևորվող մի կառույց է, իսկ այն, որ «Զվարթնոցը» Հայաստանում պատմական հուշարձանների ցանկի մեջ չի, դա շատ լավ ցույց է տալիս՝ մենք ինչպես ենք վերաբերվում մեր ժառանգությանը` կիսատ-պռատ: Կոնկրետ շենքի մասին խոսենք. այստեղ մի քանի բան պետք է հասկանալ` այդ շենքի շահագործումն իբրև օդանավակայան գրեթե անհնար է, չեմ ասում` ամբողջովին, բայց գրեթե անհնար է, և պետք է խնդիր դնել՝ այդ շենքի օգտագործման տարբերակները քննարկել, որպեսզի շենքի պահպանությունը չլինի ծ…

Քննարկում Մեդիակենտրոնում

Զուգահեռներ տանելով «Փակ շուկայի» և «Զվարթնոցի» հին մասնաշենքի միջև՝ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ չնայած երկու դեպքում էլ հանրային ուշադրությունը շատ մեծ է, սակայն կան մի քանի տարբերություններ. «Քանի որ այս դեպքում էականորեն այլ տեսակի ներդրողի հետ գործ ունենք, ապա պետք է մի քիչ այլ տակտիկա ընդունել և փորձել գտնել այլընտրանքային լուծումներ: Մեր բախտը շատ է բերել, որ Սամվել Ալեքսանյանի փոխարեն գործ ունենք Էդուարդո Էռնեկյանի հետ»:



-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Վերնատան հյուրն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը

-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am

Զվարոթնոցի հին մասնաշենքի քանդման մասին

Image
"Ներկայումս նոր ուղևորային համալիրի թողունակությունը համապատասխանում է ուղևորահոսքի ծավալներին, սակայն, քանի որ հին կլոր շենքը գտնվում է շատ վատ վիճակում և սեյսմակայունության տեսակետից իրենից վտանգ է ներկայացնում, իսկ Կոնցեսիոները
պատասխանատվություն է կրում շենքի համար, նպատակահարմար է այն քանդել սույն
մաստեր պլանի գործողության ժամանակահատվածում:"

Սա հատված է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆ-ից (2013-2017թ ընկած ժամանակաշրջանի համար) էջ 37...

Այսինքն այսօր դրա անհրաժեշտություն չկա, դա ընդունենք որպես իրողություն։

Երկրորդ անհրաժեշտ են տարածքներ, առանց շատ խորանալու ու ուսումնասիրելու ուղղակի ներկայացված Մաստեր պլանի շրջանակում ներկայացված նյութերի հիման վրա ներկայացում ենք երեք սցենարներ օդանավակայանի զարգացման համար։ A-ն այսօր օգտագործվող մուտքային (բաշխիչ) մասն է։  B-ն առաջարկում ենք հին մասնաշենքի միայն ներքին բակի մասում խելամիտ փոփոխություններով օգտագործել նույն նպատակով, ինչը նախատեսված է 2030 թվականի համար համաձայն մաստեր պլանի։

Սա ինչպես արդեն նշեցինք առա…
Պրահայի ճարտարապետական շաբաթը համարվում է արդի ճարտարապետության ճանաչված փառատոններից մեկը։  2013 թվականին ուրբանլաբը հրավիրված էր ներկայացնելու Հայաստանը այդ միջոցառման ընթացքում։ Հայկական տաղավարը ներկայացված էր ուրբանլաբ Երևանի եռաչափ քարտեզի տեսքով, որտեղ մեր մասնկցությամբ քաղաքային ակտիվ կետերն էին ներկայացված։ 




-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am