Posts

Showing posts from July, 2014

Վերարժևորման պահանջ ամենուր

Image
Աֆրիկյանների շենքն այսօր... Լուսանկարը Հայկ Բիանջյանի

Որոշել էի Աֆրիկյանների վերջին զարգացումների ու առհասարակ “պարտության” մասին գրել հանգիստ գլխով, Երևանից հեռու, փորձելով բարձրացնել մի շարք խնդիրներ, որոնք նախորդ մեկ ամսվա ընթացքում բարձրացվել էին տարբեր մարդկանց կողմից, տարբեր ձևաչափերով։ Սակայն Վահան Իշխանյանի բլոգի վերջին գրառումն ու այսպես ասած մի շարք լավ ընկերների ու իսկական քաղաքացիականների ռեակցիան շեղեց ինձ հիմնական ռազմավարական խնդիրների մասին խոսելուց ու ցանկություն առաջացավ զուգահեռներ տանել Աֆրիկյանների ու այս “անլուրջ” քաղաքացիականների վերաբերյալ քննարկումների (հիմա դա կոչվումա դիսկուրս ։Ճ) միջև։
Աֆրիկյանների շենքի շարժմանն միանալու առաջին օրվանից փորձել եմ իրականությանը չհամապատասխանող “մասնագիտական” փաթեթավորմամբ ստերին ու մանիպուլիացիաներին դիմագրավել։ Դրանք շատ են, նախկինում “ապամոնտաժված” ու “վերականգնված” շենքերի մասին (սրանք իդեպ մասնագիտական տերմիններ են ու երբևէ ճիշտ չեն օգտագործվել այս ընթացքում, նույնիսկ 1980-ականներից Երևանում հուշարձան փրկողները), փողոցի լ…