Posts

Showing posts from July, 2016

Ներգրավելով Վանաձորը / Engage Vanadzor

Image
ուրբանլաբը, Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցացիայի (ALDA) աջակցությամբ մեկնարկում է Ներգրավելով Վանաձորը ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի 3-րդ քաղաքի նյութական և ոչ նյութական արդի ժառանգության արժևորումը և համայնքի մասնակցությամբ պահպանման խթանումը։
Ծրագրի շրջանակում կքարտեզագրվեն ու կհանրահռչակվեն Վանաձորի քաղաքային միջավայրի անբաժանելի ու կարևոր մաս կազմող արդյունաբերական և մոդեռնիստական ճարտարապետությունն ու քաղաքաշինական տարրերըը, ինչպես նաև Վանաձորի արդի քաղաքային ու մշակութային կյանքի ամենահետաքրքիր դրսևորումներից մեկը՝ ռոք երաժշտությունը։
Ժառանգության պահպանթյունը սոսկ մասնագետների աշխատանքը չհամարելով, ուրբանլաբը նախատեսում է միավորել համայնքի և մասնագետների ջանքերն ու գաղափարներըը բարձրաձայնել պահպանման և արժեւորման ոլորտների համատեղմամբ՝  հանրությանը առավել մատչելի և ըմբռնելի միջոցներով։ Այդ նպատակին հասնելու համար, ծրագրի ավարտին ուրբանլաբի հետազոտությունների և համայնքի խորհրդատվության արդյունքում պահպանության արժանի համարված արդյունաբերական կառույցներից մեկում կկայան…