22 September, 2016

Ներգրավելով Համայնքը / Engaging the Community

Ներգրավելով Վանաձորը ծրագրի շրջանակներում կայացան նախատեսված հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումներին ներկա գտնվեցին նախագծի թեմայով հետաքրքրվող անհատներ, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մասնագիտական առումներով հետաքրքրվածներ՝ ճարտարապետներ, երաժիշտներ և այլք։
Մասնակիցները համայնքի տարբեր տարիքային սերունդների ներկայացուցիչներ էին, որի պատճառով հանդիպումները անցան բուռն ու հետաքրքիր։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Վանաձորի ժառանգության առկա իրավիճակը, հնարավոր գործողությունները, նաև ծրագրի իրականացման վերաբերյալ կարծիքներ ու առաջարկներ։
Հանդիպումները փաստեցին նաև, որ Վանաձորի արդի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանության համար, համայնքի ներգրավածության ցանկությունը բավականին բարձր է։

Հանդիպումները կայացան Վանաձորի Տիկնիկային թատրոնի նախասրահում։ Թատրոնի շենքը լինելով Վանաձորի մոդերնիստական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը՝ երկար տարիներ նաև նպաստել է Վանաձորի ռոք երաժշտության զարգացմանը՝ հյուրընկալելով բազմաթիվ համերգներ և միջոցառումներ։

////

In the framework of Engage Vanadzor project, two community charrettes were held as planned.
The charrettes were attended by individulas interested with the subject of the project, representatives of local NGO’s and local authorities, as well as people with concrete professional interests, such as architects, musicians, etc.
Participants were of different age generations of the commuinity, which made the meetings enthusiastic and interesting.
During the meetings, discussion went on subjects such as the current state of Vanadzor’s heritage, possible actions, also opinions and suggestions about the realization of the project.
These discussions came to prove that the will for community’s engagement for preservation of the city’s modern, tangible and intangible heritage is very high.
Charrettes were held at the foyer of the city’s puppet theater building. The building is not only a unique example of modern architecture in the city, but also it has a huge history of helping the local rock music scene by hosting many concerts over the years.





















///// Creative Common / 2009-2016 // urbanlab.am
Post a Comment