Posts

Showing posts from 2017

Ֆիրդուսնոցի բազարը

Image
Արդեն մի քանի ժամանակ է ինչ ակտիվացել են Ֆիրդուսնոցի շուկա կոչվող համանում փողոցի շրջակա տարածքում, այսպես կոչված 33-րդ թաղամասում, խոշոր քաղաքաշինական վերակառուցման մասին խոսակցություններն ու երեկ նույնիսկ փորձ արվեց սկսել աշխատանքները։ Չնայած կարծում եմ որ Երեւան քաղաքում բանը-բանից անցել է, եւ այլեւս որպես քաղաքային միջավայր գրեթե ոչ մի արժեքավոր պատմական միջավայր չի մնացել որի պահպանության համար արժե պայքարել, այնուամենայնիվ երեկ մի քանի գրառումներից հետո որոշեցի անդրադառնել խնդրին։ Այն նպատակ չունի եւ չի էլ կարող ազդել գործընթացի վրա, բայց կարող է ինչ որ կերպ ազդել առողջ մտածող մարդկանց դիրքորոշման վրա։

Տարածքի արժեքը
Այս տարածքը Երեւանի 18-րդ դարից մնացած արեւելյան շուկայի տարածքն է, որը սկսվելով այստեղից հասնում էր մինչեւ ԳՈՒՄ-ի շուկայի ներկայիս տարածք։ Չնայած խորհրդային տարիներին փորձ արվեց տարածքի "նշանակությունը" փոխել, բայց անկախության շրջանը "տեղը" գցեց ու քաղաքի այդ մասը 1990-ականներից վերադարձավ իր պատմական կարգավիճակին։ Կարծում եմ հատկապես Ծածկած շուկա…

Անվճար կայանելը վնաս է առողջությանը…

Image
Լուսանկարը Ալեքսանդրա Ավաքյանի, որն իրականում նյութի կապի ունի էնքան որ... 



City Parking Service -ը տեղեկացրել է, որ մեկ ժամի և օրվա համար վճարները թանկանում են, ավելացել են ինչ որ միջնորդավճար ու ԱԱՀ։ Բնականաբար շատերը դրա դեմ են արտահայտվում, դիտարկելով անտեղի քանի որ կազմակերպությունը, որն արդեն փաստորեն Երևանի քաղաքապետարանի մաս է, չի տրամադարում հավելյալ ծառայություններ բայց գանձում է գումար։ Չնայած Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ միայն SMS-ով վճարների գումարն է փոխվում, սակայն արդեն սկսված քննարկումը կարծում եմ կարեւոր է ու առիթից օգտվելով ցանկանում եմ կիսվել մի քանի մտքերով։ 
Հեռու եմ այն մտքից որ ի սկզբանե կարմիր գծերի ինստիտուտը նպատակ է ունեցել կարգավորելու Երևանում ավտոմեքենաների կայանման մարտահրավերը, ավելի շատ հակված լինելով որ այն նպատակ է ունեցել հավելյալ մուտքեր ապահովել քաղաքային կամ ավելի ճիշտ մասնավոր բյուջե։ Ամեն դեպքում հաշվի առնելով անմեղության կանխավարկածն ու նաև այն փաստը որ այսուհետ կարմիր գծերի ողջ գումարը հիմնականում ու "մեծահոգաբար" հոսում է…

Ի՞նչպես պահպանել Կոնդը...

Image
Եթե չեմ սխալվում 2005 թվականին Մարդու իրավունքների հելսինկյան կոմիտեի հետ միասին Երեւան հյուրանոցնում կազմակերպել էինք Երեւանի հուշարձանների վերաբերյալ քննարկում։ Հրավիրված էին ճարտարապետության դոկտորներ Վարազդատ Հարությունյանն ու Լոլա Դոլուխանյանը, ներկա էր նաեւ Մարիետա Գասպարյանը (ով ցավոք այժմ արդեն հանդիսանում է Երեւանի պատմական ժառանգության քանդարարների պաշտպանը, արդարացնելով Աֆրիկյանների շենքն ու ընտրողաբար քննադատելով է Շահումյանի հրապարակի “վերակառուցումները”)։ Այդ հանդիպմանը ես որպես նորավարտ ճարտարապետ (դեռ ոչ քաղաքաշինարար) ներկայացում էի Կոնդ թաղամասի կարեւորությունն ու դրա պահպանության ահրաժեշտությունը։ Նարեկ Սարգսյանն էլ արդեն հրաժարական էր տվել Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, բայց եթե չեմ սխալվում ինչ որ իրավական փաստաթղթով հանդիսանում էր Հյուսիսային պողոտայի նախագծի գլխավոր ճարտարապետը կամ դրա նման մի բան։
Ինչ խոսք ահագին թեժ քննարկմանը նրա ներկայությունը համարձակ քայլ էր։ Երբ ես շատ անհաջող (հայերեն տառատեսակների տեխնիկական պատճառով, քանի որ դեռ յունիքոդն այդքա…

New Multi-component Logo of urbanlab_am