Posts

Showing posts from December, 2017

Ստեղծագործական Հայաստան-2017` Հարցազրույց Սարհատ Պետրոսյանի հետ

Image
Մեր մեդիանախագծին իր մասնագիտական, հեղինակավոր կարծիքով միացավ նաև ճարտարապետ, քաղաքաշինարար, ուրբանլաբի տնօրեն Սարհատ Պետրոսյանը, ով նույնպես շեշտադրեց մեր հասարակական և քաղաքական համակարգի ոչ ներառական լինելը. «Ինչ լավ կլիներ` այնպիսի Հայաստան ունենայինք, որ բոլոր հայերը կարողանային մաս կազմել մեր երկրի մշակութային, կրթական, գիտական կյանքին»: Իհարկե, արտառոց է, որ մենք շարունակում ենք երազել այն արժեքների մասին, որոնք որպես պետություն արդեն ամրագրել ենք մեր սահմանադրության մեջ, բայց ճշմարիտ է՝ ցանկացած հասարակություն ունի այնքան իշխանություն, որքան կարողանում է վերցնել և տանել: 

1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Ցավոք, այդպես էլ մեզ չհաջողվեց ունենալ քաղաքաշինական քաղաքականություն, և դիտարկելով 2000-ականներից սկսած շրջանը 10 բալանոց համակարգով կնշանակեի՝ 2։ Այդ երկու բալն էլ միայն ստանում ենք նրա համար, որ կարողացել ենք հանրային քննարկման դաշտ բերել քաղաքային խնդիրները, որը, նախ և ա…